Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժամանակն է՝ հանդիպելու և առանց միջնորդների խոսելու»․ Դավիթ Սանասարյանը դիմել է Կաթողիկոսին և Փաշինյանին

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ դիմել է Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով նրանց հանդիպել և առանց միջնորդների խոսել․ 

«Երրորդ ուժը բացառելով. կոչս կաթողիկոսին և վարչապետին «Սիրելի հայրենակիցներ, 2020 թվականի ռազմական պարտությունը չսահմանափակվեց սահմաններում՝ այն բացեց խոր ու վտանգավոր ճաքեր հենց պետության ներսում։ Ճաքեր, որոնք վերածվեցին քաղաքական պառակտման, հանրային ատելության բևեռացման և անվստահության՝ հասարակության ու պետականության հիմնասյուների միջև։ Այդ ճաքերն օրեցօր լայնանում են՝ խարխլելով մեր պետականության հիմքերը։ Հասարակության շերտերի միջև լարվածությունը հասել է վտանգավոր կետի, իսկ պետական առանցքային ինստիտուտների միջև ձևավորված թշնամական մթնոլորտն արդեն վերածվել է անվտանգության իրական սպառնալիքի։ Քաղաքական դաշտում չկա նվազագույն համաձայնություն հանուն երկրի գոյության ու անկախ ապագայի։

Ավելին՝ Կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հարաբերությունների սրումը հատել է սահմաններ, որոնք ընդունելի չեն որևէ պետության ներսում։Այս իրավիճակում լռելը կործանարար է, իսկ հույսով սպասելը՝ ինքնախաբեություն։ Հաշվի առնելով ինչպես ներսում, այնպես էլ տարածաշրջանում անկայունության մեծացումը, մեզ անհրաժեշտ է անհետաձգելի, ծանրակշիռ քայլեր՝ ուղղված լարվածության հաղթահարմանը և բախումների կանխմանը։ Հենց այս գիտակցությամբ եմ դիմում՝ կաթողիկոս Գարեգին Երկրորդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Հարգելիներ, ժամանակն է՝ հանդիպելու և անմիջական, առանց միջնորդների խոսելու։ Բայց եթե առկա է հանդիպման ձևաչափի բարդություն կամ անհրաժեշտություն՝ պատրաստ եմ ստանձնել միջնորդի պատասխանատվությունը՝ որպես մեկը, ով կողմ չի եղել այս հակամարտության ոչ մի փուլում, բայց չի կարող հետևել ու սպասել, թե ինչպես է օրեցօր խարխլվում Հայաստանի անվտանգությանը, խորանում ներքին պառակտումները, որոնք բերելու են անդառնալի վիճակների։ Քանի դեռ իրենց նման առաքելությունը չեն պարտավորեցրել երրորդ ուժեր ու չեն առաջարկել ժամանակավորապես խաղաղապահներ տեղադրել մեր Կառավարության և մեր Եկեղեցու միջև, կամ՝ քանի դեռ չեն առաջարկել ժամանակավորապես իրենց կառավարմանը հանձնել մեր Կառավարությունն ու մեր Եկեղեցին, շտապել է պետք՝ գործարկելու համար երրորդ ուժի բացառման օրենքը։ 

Ես՝ որպես քաղաքական և հանրային գործիչ, այս հակամարտության սկզբից հանդես եմ եկել զսպվածության և խաղաղության կոչերով։ Չեմ մասնակցել փոխհրաձգություններին և չեմ շահարկել իրավիճակի լարվածությունը։ Առաջարկում եմ՝ Առանձին հանդիպումներ երկու կողմի հետ, Եվ ապա՝ համատեղ քննարկում, միայն մեկ օրակարգով՝ Հայաստանում ներքին լարվածության հաղթահարում և կառուցողական երկխոսության հաստատում։ Առաջարկածս քաղաքական հարթակ չէ։ Այն լինելու է պետական պատասխանատվության դրսևորման եզակի հնարավորություն՝ ազգային բարձր մակարդակով քաղաքակիրթ խոսակցության սկիզբ դնելու համար։ 

Սա պարզապես երկու անձի կամ կառույցի հանդիպում չէ։ Սա ազգային միասնության առաջին քայլն է՝ մեզ մասնատող վտանգավոր ուղուց հետ դառնալու համար, որից չեն վարանի օգտվել Հայաստանի դեմ գործող օտարները։ Մենք ժամանակ չունենք. ճգնաժամն ինքն իրեն չի լուծվելու։ Եթե չենք կարողանում նստել մի սեղանի շուրջ ու խոսել իրար հետ, ապա մենք կկորցնենք ավելին, քան հիմա պատկերացնում ենք։ Պատրաստվում եմ կապի դուրս գալ երկու կողմի հետ հանդիպման մանրամասները քննարկելու համար»։

Լրահոս

Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Լրացուցիչ նորություններ

...

Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան

Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան

Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է

Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան

«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու

Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը

ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան

Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում

Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ

Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է

Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները

Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք

70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր

Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է

Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին

Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան

TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը