Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը. որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակվում է տեղապահ. Փաշինյան


Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգեւոր օրակարգ է, մեր Եկեղեցին, եւ եկեղեցով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ։ Այս մասին իր էջում գրլ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Որովհետեւ դժվար, եթե չասենք անհնար է Հովհաննես Թումանյանի երազած եւ պատգամած հանրային–բարոյական նշաձողը, այն է՝ «ազնիվ մարդիկ, բարի սրտեր, բարձր հոգիներ»–ը, դարձնել միջին վիճակագրական ստանդարտ, եթե Եկեղեցու վերնախավն ինքը ուխտագրով իր ստանձնած եւ նախնիների կողմից ավանդված ստանդարտը չի պահում։

Ընդ որում, սա ապապետության հետեւանք է․ կայսրությունները քաջալերել են «ուխտագրի ստանդարտից» շեղումը, որպեսզի դա լծակ դարձրած կառավարելի պահեն Հայ Առաքելական Եկեղեցին եւ այդպիսով արգելակեն մեր ժոովրդի վերելքը։

Այս իմաստով մեր խնդիրը չի կարող լինել Կտրիճ Ներսիսյանին կուսակրոնության ուխտը խախտած մեկ այլ քահանայով փոխարինելը, որովհետեւ դա կլինի քաղաքական խարդավանք եւ ոչ թե հոգեւոր նորոգման օրակարգ։

Հասկանում եմ, որ սրանով խնդիրը բարդացնում եմ, բայց խարդավանքը մեր նպատակը չի եղել, չի եւ չի լինելու։  

Հետեւաբար առաջարկում եմ հետեւյալ ծրագիրը։ Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որեւէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։

Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»–ի հիման վրա չի հաստատվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը, որը կլինի աշխարհաբար, համառոտ եւ բոլորին հասկանալի փաստաթուղթ (ներկայումս «Կանոնագիրք հայոց»–ի հատորյակների աշխարհաբար տարբերակ չկա, եւ նրա մեջ ներառված հազարավոր կանոնները ձեւավորվել են 17 դարերի ընթացքում եւ այս փաստի բերումով հավատավոր հոտը, նույնիսկ բազմաթիվ հոգեւորականներ Կանոնագրքի հետ չեն հաղորդակցվում, չգիտեն նրանում սահմանված կանոնները եւ այսպիսով Կանոնագրքի կիրառական նշանակությունը էականորեն տուժում է)։  

Կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ, որի ընթացքում Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը ստուգված կլինի։

Ընդ որում, Կաթողիկոսի թեկնածուների բարեվարքության ստուգման, թեկնածուների համապատասխանության, ընտրությունների անցկացման ընթացակարգերը պետք է հաստատվեն Կանոնագրքով, որը պիտի ընդունվի Ազգային եկեղեցական ժողովի կամ համարժեք որեւէ ձեւաչափով։

Հիմա, «Վեհարանը վեհի՛» շարժման մասին։ Այն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդների շարժում է։ Այստեղ խնդիրն այն է, որ հրապարակներում կամ սոցիալական ցանցերում հանդես եկող որեւէ մեկի դավանական պատկանելությունը չենք կարող ստուգել կամ որեւէ մեկին չենք կարող արգելել հրապարակ գալ, կամ հանդես գալ որեւէ դիրքորոշմամբ։ Բայց Շարժումը առաջնորդողները պետք է համապատասխանեն նախկինում բարձրաձայնված հետեւյալ չափանիշներին․

ա) լինեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ (մկրտված լինեն Հայ Առաքելական Եկեղեցում);

բ) իրենց ամբողջ հոգով հավատան մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;

դ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը;

ե) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը;

զ) ամեն օր աղոթող լինեն;

է) հավատան, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։

Իհարկե, այս չափանիշների մի մասին համապատասխանությունը էմպիրիկ եղանակով ստուգելը հեշտ չի լինի, բայց այստեղ էլ գործում է հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությունը, որը լիարժեք իրագործելի է։

Հասկանալի է նաեւ, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։

Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին։

Հասկանում եմ նաեւ, որ վերը նշված չափանիշներով էականորեն դժվարացնում եմ շարժման առաջնորդության ձեւավորումը։ Բայց դա անհրաժեշտ է օրակարգի առաջին հերթին հոգեւոր լինելուց չշեղվելու համար, իսկ մեր տեր Հիսուս Քրիստոսը սովորեցնում է․ «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ․ 7․ 13-14):

Հ․Գ․ Նորոգման օրակարգը որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես կրոնապետության ակնարկ։ Այն որեւէ քաղաքացու՝ որեւէ ազատություն չի սահմանափակելու եւ չի կարող սահմանափակել։ Բայց դրանով հանրությունը պետք է նաեւ շատ հստակ ուղերձ հղի, որ պետական, եկեղեցական, քաղաքական առաջնորդներից այդ թվում անձնական եւ հանրային կյանքի լիարժեք հաշվետվողականության իրավունք ունի։ Ովքեր վստահ չլինեն այս հարցում, թող ոչ հոգեւոր, ոչ քաղաքական առաջնորդության հայտ չներկայացնեն։

Լրահոս

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)
Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ
Աղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունը
Ուիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համար
Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը
Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները
Իսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակում
Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով
Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին
Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց
Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան
Կարևոր
Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասին
Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում
Համպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքը
Ռուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղության
Կարևոր
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում
Կարևոր
Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը
Իրանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը
Վրաստանը արտաքսել է ավելի քան 90 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)

Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ

Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով

Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց

Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան

Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում