Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որ հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ «պոստ» դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել է սահման չկա, ի՞նչ եք ասելու.Ալեն Սիմոնյան


ԱԺ նիստի օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և օրակարգային հարցերը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա հիշեցրեց, որ ՔՊ-ականները շաբաթներ առաջ մերժել են սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը, որը հնարավորություն կտար  հենց այս դահլիճում քննարկել այն կարևոր հարցերը, որոնք առնչվում էին պետության, պետականության կարևորագույն խնդիրներին։
«Մերժեցիք և հիմա այստեղից հայտարարություններ եք անում, տարբեր լրատվամիջոցներով պիտակավորումներ են կատարում ու ամենաայլանդակ բառապաշարն եք օգտագործում տարբեր մարդկանց հասցեին, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի: Փորձում են վիրավորանք  հասցնելով  իբրև թե նսեմացնել շարժումը։  Դուք դրանով ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում և ձեր բերած փաստարկները որևէ առնչություն չունեն մեր պետության, անվտանգության հետ։
Առանց հաշվի առնելու տարրական իրավական գիտելիքը, դուք օգտագործում եք «սահմանի վերարտադրություն» արտահայտությունը: Հլը բացեք, տեսեք, Հայաստանի որեւէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն կա՞: Դուք էս ի՞նչ եք անում: Դուք ոտնահարել եք ոչ միայն իրավական համակարգը, նաև քաղաքական, բարոյական համակարգերը, դուք ամեն ինչ տանում եք, հանձնում եք։ Ինչի՞ համար։ Մեկ բանի համար։ Ձեր աթոռների համար, որ մնաք այդ աթոռին կպած։ Կպեք, ինչքան կպնեք, այնդքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է  հեռացվելու, փոխարինվելու է նորմալ, ազգային աթոռով»,- ասաց Մինասյանը։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Պարոն Մինասյան, ստացվում է, որ դուք ձեր բառապաշարով պնդում եք, որ Հայաստանը որեւէ սահման չունի՞: Մենք ինչ-որ սահմանով անկախացել ենք, չէ՞:  Դուք, երկրորդ խմբակցության քարտուղարն եք եւ ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ Հայաստանը սահման չունի: Հիմա, որ մեր հակառակորդը գա ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել է սահման չկա, էդ վախտ ի՞նչ եք ասելու: հետեւեք ձեր բառապաշարին,. Հայաստանն ունի կոնկրետ, հստակ սահման իրավական հիմքերով»:Տեղից Արծվիկ Մինասյանը հակադարձում էր, սակայն չէր լսվում, թե ինչ է ասում:«Վերջացել է մեր բանավեճը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Լրահոս

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին

Լրացուցիչ նորություններ

...

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ

Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում

Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում

Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը