Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի իշխանության բոլոր քայլերն ուղղված են երկրում կայունությունը խախտելուն և խառնաշփոթ ստեղծելուն․ Լևոն Տեր-Պետրոսյան


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նոր հանճարեղ միտք է հղացել, այն է՝ իր համակիրների և աջակիցների միջոցով հզոր մի հանրահավաք կազմակերպել Վաղարշապատի հրապարակում, ընդհուպ Մայր Աթոռի հարևանությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ գիտակցված սադրանք՝ ուղղված ամբոխի միջոցով Եկեղեցուն ճզմելուն։ Նա չի՞ գիտակցում, արդյոք, որ Եկեղեցու հետևորդները շատ ավելի բազմամարդ են, քան իր կողմնակիցները։ Անշուշտ գիտակցում է, բայց նրա նպատակը հենց այդ ուժը ջախջախելն է՝ թերևս արժանանալու համար Ներոնի փառքին։ Փաշինյանի քայլն արտառոց ու վտանգավոր է մանավանդ մի այլ տեսակետից։ Ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը երկրի ներքին կայունության և ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Մինչդեռ Հայաստանի իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն և երկրում խառնաշփոթ ստեղծելուն։

Արտաքին սպառնալիքներին դիմակայելու միակ միջոցը ներքին կայունության ապահովումն է։ Եթե դա կայանա, ապա միանգամից կնվազեն արտաքին գործոններով պայմանավորված սպառնալիքները, և հակամարտող կողմերը պատեհություն կգտնեն երկկողմանի կառուցողական բանակցություններ սկսելու։ Դրա համար նրանցից պահանջվում է անմիջապես դադարեցնել միմյանց հասցեին հնչող հայհոյախառն արտահայտություններն ու սպառնալիքները և, Հայրենիքի շահերից մեկնելով, փորձել համաձայնության գալ թեկուզ ամենացավոտ հարցերում։

Ցանկացած պետության գլխավոր խնդիրը երկրի ներքաղաքական կայունության ապահովումն է, քանզի դրա հակոտնյան քաոսն է։ Ցնցումներ սովորաբար հրահրում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը։

Իմ կարծիքով, հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ թեկուզ դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը և քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազանների և Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը։ Վստահ եմ, որ այն ոչ միայն չի վնասի Փաշինյանի հեղինակությանը, այլ ընդհակառակը, պետական այրին վայել այդ քայլը կգնահատվի համայն հայության կողմից։ Դա, մանավանդ, դրական ազդեցություն կունենա արտաքին ուժերի հետ ավելի վստահ դիրքերից բանակցելու նկատառումով։ Ակնհայտ է նաև այն փաստը, որ որքան բարդանում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են մեր դիրքերն արտաքին հարաբերությունների բնագավառում»։

Լրահոս

Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)
«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)
Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ)
ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)
Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ
Աղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունը
Ուիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համար
Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը
Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները
Իսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակում
Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով
Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին
Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց
Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան
Կարևոր
Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասին
Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում
Համպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքը
Ռուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղության
Կարևոր
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)

Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ

Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով

Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց

Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան

Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում