Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վեհափառի չհեռանալը միանգամայն բավարար է, որպեսզի Նիկոլը և ՔՊ-ն պարտվեն․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․«Որքան էլ պարադոքսալ թվա, բայց Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա գրոհելու փաշինյանական ծրագրերն ու բուռն նախապատրաստություններն առնվազն երկու դրական կողմ ունեն.

1) Փաշինյանի գործողությունները առավել քան հստակ վկայում և մատնանշում են մի ծանրակշիռ քաղաքական իրականություն՝ Հայաստանի Հանրապետությունը, իր գոյության 34-րդ տարում, դեռևս օտար տիրապետության տակ է։ Այս հանգամանքը ազատագրության և իրական անկախության ձգտումը շատերի համար կդարձնի իսկական իղձ և գործնական նպատակ։

2) Ինչպես նշել էի դեռևս հունիսի 27-ի գրառման մեջ, «Քրիստոնեական հավատքն ու եկեղեցին առավելապես հզորանում են հալածանքների և քաղաքական ճնշումների պայմաններում»։

Այս միտքն ապացուցված է հարյուրավոր օրինակներով։ Այստեղ կարող ենք հիշել Գրիգոր Լուսավորչին, Սուրբ Հռիփսիմյանց ու Սուրբ Գայանյանց կույսերին, ինչպես նաև մեր բյուրավոր այն նահատակներին, ովքեր կյանքը նվիրեցին ազգի և հավատի համար։ Պետական ճնշումներին ու հածանքներին վճռականությամբ ու Քրիստոսի և ազգի հանդեպ սիրով դիմագրավելու միջոցով էր, որ Եկեղեցին ամրանում և դեպ իրեն էր ձգում ժողովրդին։ Նույնը տեսնում ենք այսօր․ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց լկտի գործողություններով ոչ թե խաթարում են Եկեղեցու վարկը, այլ, հակառակը, կտրուկ բարձրացնում են և՛ Վեհի, և՛ Եկեղեցու հեղինակությունը՝ միաժամանակ կործանելով սեփականը։

Դա արդեն Աստծո ծրագիրն է։ Ինչպես ընդգծել էի նշված գրառման մեջ․ «Իրոք՝ անքննելի են Աստծո ուղիները. երբեմն Նա գործում է նույնիսկ ծանծաղամիտների միջոցով»։ Փաշինյանի գլխավորած խուժան խաժամուժի հարձակումից հետո մենք ունենալու ենք ավելի ոգեշունչ, ավելի կազմակերպված, կարգապահ և նվիրյալ հայ հոգևորականություն։

Կունենանք նաև հավատացյալների զանգվածային հոսք կամ, եթե կուզեք, ԴԱՐՁ դեպի ազգային եկեղեցի։Եվ բոլորովին կարևոր չէ՝ Մայր Աթոռ խուժանը կմտնի՞, թե՞ ոչ, այնտեղ որոշ ժամանակ կմնա՞, թե՞ ոչ։ Կարևոր չէ նաև՝ Վեհափառը կմնա՞ Վեհարանում, թե՞ ստիպված կլինի ժամանակավորապես տեղափոխվել այլ վայր։ Միակ ճակատագրական նշանակություն ունեցող հարցն այն է, որ Գարեգին Երկրորդը ոչ մի պարագայում հրաժարական չտա՝ անկախ նրանից, թե որտեղ կլինի նա և ինչպիսի պայմաններում կշարունակի պաշտոնավարել։

Նրա չհեռանալը միանգամայն բավարար է, որպեսզի Նիկոլը և ՔՊ-ն պարտվեն և ուշացած, բայց ընդմիշտ ու անվերադարձ, հեռացվեն Հայաստանի պետական ու քաղաքական դաշտից։Առաջն Աստված»։

Լրահոս

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»
Երկրաշարժ՝ Հայաստանում
Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն
86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը
Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում
Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել
Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան
Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Լրացուցիչ նորություններ

...

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»

Երկրաշարժ՝ Հայաստանում

86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ