Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան


Թեպետ Հայաստանի քաղաքական իրականությունը վաղուց դուրս է դասական քաղաքագիտական օրինաչափություններից, բարոյագիտության հիմունքներից և նույնիսկ աստղագուշական ցնդաբանություններից, այնուհանդերձ կա մի գիտական ոլորտ, որով հնարավոր է բացատրել մեր երկրի ներկայիս ներքաղաքական վիճակը։

Դա փիլիսոփայությունն է, որի գործիքակազմը թույլ է տալիս ընդհանուր գծերով հասկանալ իրադարձությունների հիմնական բնութագրիչները և լուծումներ որոնել։Ըստ այդ մեթոդաբանության՝ Հայաստանի քաղաքական գործընթացների հիմնական դերակատարներին կարելի է դասակարգել «մատերիալիստների», «իդեալիստների» և «դուալիստների»։ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏՆԵՐ

1. Նիկոլ և ՔՊ2018-ին որպես իդեալիստներ դիրքավորված և նման կարգախոսներով իշխանությունը զավթած խմբակը շատ արագ վերածվեց քաղաքական մատերիալիստների, որոնց համար առաջնայինը դարձավ մատերիան, սուբստրատը, նյութը (քաղաքական իմաստով միշտ չէ, որ նույնական է նյութականի հետ):

Իսկ վերջին ամիսներին այդ վայրագ մատերիալիզմը դարձավ նրանց բացահայտ կրեդոն՝ «իրական Հայաստան», «զիջենք, որ լավ ապրենք», իսկ «նաղդ սեռաելուստը նիսյա երշիկեղենից լավ է» տրամաբանությունը նրանց արտաքին քաղաքական մատրիցան է։Խուրդել վեհ, բայց «վերացական» գաղափարները` հանուն շոշափվող (չշփոթել շոշափելիի հետ) և այս պահին շահավետ երևույթների՝ իշխանություն, լծակ, փող, առևտուր։ Ներքին քաղաքականության մեջ սրանց մատերիալիզմի բաղկացուցիչ մաս են, օրինակ, քաղբանտարկյալներով լցված բանտերը, փնթի թխած քրեական գործերը, հարկերի բարձրացումը և նույնիսկ համերգա-փառատոնա-միջոցառումային տենդը։

Ընդդիմությանը պարտվելով գաղափարական պայքարում, հանրությանը առաջարկելով ի սկզբանե մերժելի և «փչացած» իդեաներ, նրանք որոշեցին, ռուսի ասած՝ не заморачиваться, և անցան անթաքույց մատերիալիստական գործիքակազմի։

2. Երկրորդ նախագահի ճամբարԸնդդիմության ամենամեծ կորիզը, որքան էլ իր մեջ ներառում է «ավանդական» իդեալիստներին` ի դեմս ՀՅԴ-ի, այնուամենայնիվ, իր վերջին դրսևորումներով, որոնք սկիզբ առան Ռոբերտ Քոչարյանի փետրվարյան ասուլիսից, հստակ տեղափոխվել է մատերիալիստական բևեռ, ինչը հատկապես ցայտուն է դարձել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի նկատմամբ իրենց մոտեցումներում։«Утром – деньги, вечером- стулья» բանաձևը (օրինակ՝ «բերեք իմպիչմենտի համար բացակայող 2 ստորագրությունները, հետո մերը կտանք», «թող փողոց լցվի, նոր կմտածենք միանալու մասին» և այլն) տիպիկ, աղաղակող քաղաքական մատերիալիզմ է, որը խորքային դիսոնանսի մեջ է մտնում երկրում մոլեգնող տեռորի, նոր կենսական զիջումների առարկայական ռիսկերի և «Հայրենիքը փրկելու» երբեմնի մեյնսթրիմային գաղափարի ֆոնին։ Իսկ այս մատերիալիզմի «թագն ու պսակը» իշխանափոխության հիմնական հույսը 2026թ. խորհրդարանական ընտրությունների հետ կապելն է։

3. Նիկոլական սատելիտներՏարաբնյույթ «եվրաքվեները», «Հուրիեթ» գործընկերը, հակառուսականության գոմաղբի վրա սնկի պես աճող ազդեցության գործակալները, որքան էլ թաքնվեն ամպագոռգոռ լոզունգների և գաղափարների տակ, միևնույն է, բացահայտ մատերիալիստ են, բառի ամենավուլգար իմաստով։ «Փողին մուննաթ» երեքլիրայանոց այս վոկալ-ինստրումենտալ հանրույթը բուծվում, բազմանում և բարգավաճում է ոչ թե եվրոպական քաղաքակրթական ժառանգությամբ, այլ «Եվրո-Թյուրքիյե» կոնսորցիումի շնորհիվ։ԻԴԵԱԼԻՍՏՆԵՐ1. Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիԱյո, Փաշինյանի հարձակումների հետևանքով մեր եկեղեցին դարձավ բացահայտ քաղաքական գործոն, որքան էլ այս ճշմարտությունը գուցե դեռ խորթ թվա հոգևոր առաջնորդների համար։ Ի դեպ, որքան շուտ գիտակցվի և ընդունվի այս նոր իրողությունը հենց եկեղեցու կողմից, այնքան ավելի արդյունավետ կլինի նրա ազգային-հոգևոր նկարագրի պահպանումն ու գոյությունը։Թյուրըմբռնումներից և պրիմիտիվ մանիպուլյացիաներից խուսափելու համար հատուկ ընդգծեմ, որ ասածս չի նշանակում, որ եկեղեցին պիտի «մտնի քաղաքականություն», ասածս նշանակում է, որ եկեղեցին իր հոգևոր-ազգային նկարագիրը պաշտպանելու համար անխուսափելիորեն պիտի դիմի նաև քաղաքական գործիքակազմի, այսինքն` լրացնի իր «իդեալիստական» զինանոցը «մատերիալիստականով»։

Չէ՞ որ հարձակվողների դեմ «через бедро» հնարք կիրառելու հմտությունը դեչ չի նշանակում, որ դուք ձյուդոիստ եք։

2. Սամվել Կարապետյան
 Հայ ազգային բարերարի հանդեպ լկտի և վայրագ արշավն իրեն միանգամից դարձնում է լուրջ պոտենցիալով ազդեցիկ քաղաքական գործոն։ Սակայն չմոռանանք, որ գործընթացի մեկնարկի հիմքում Սամվել Կարապետյանի իդեալիզմն էր՝ Հայ Առաքելական եկեղեցուն փաշինյանական հարձակումներից պաշտպանելու պատրաստակամությունը։Եվ սա ունիկալ երևույթ է, քանզի անգամ նրա բազմամիլիարդ կարողությունն իրեն չի դարձնում մատերիալիստ։ Իր համար առաջնային են արժեքները, գաղափարների, իմաստները՝ այն ամենը, ինչը բնորոշ է դասական իդեալիստներին։Եթե իր կերպարի շուրջ ձևավորվի ինստիտուցիոնալ, քաղաքական կառույց, ապա այդ իդեալիզմը, ինչպես Եկեղեցու դեպքում, կհամալրվի նաև մատերիալիստական գործիքակազմով։

ԴՈՒԱԼԻՍՏՆԵՐ

1. Երրորդ նախագահի ճամբարԱյս խմբի կորիզը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որն իր 35-ամյա պատմության մեջ ապրել է այս փիլիսոփայական դեգերումների տարբեր էտապներ. հիմնադրվելուց մինչև իշխանության գալը՝ ռոմանտիկ իդեալիստներ, իշխանության տարիներին՝ չափավոր մատերիալիստներ, իշխանազրկումից հետո՝ կրկին իդեալիստներ, բայց այս անգամ՝ ռացիոնալ։

Հունիս ամսից, հայտարարելով իմպիչմենտի գործընթացի մեկնարկի և ստանձնած պատասխանատվության մասին, Հանրապետականը դիրքավորվեց որպես դուալիստ քաղաքական ուժ՝ մինչև ընտրությունները Նիկոլին հեռացնելու գաղափարի և այդ ուղղությամբ ներդրվելիք մատերիալիստական ռեսուրսի համադրմամբ:Ամփոփելով վերլուծությունս և չհավակնելով վերջին ատյանի ճշմարտություններին՝ ուզում եմ եզրափակել հետևյալ բանաձևումով՝1. Նիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ։2. Այդ հաղթանակի համար առանձին վերցրած քաղաքական մատերիալիզմը կամ քաղաքական իդեալիզմը բավար չեն։3. Միակ տարբերակն այս երկու մոտեցումների մեկտեղումն է՝ «գաղափար + սուբստրատ»։

4. Ուստի, օրհասական է ընդդիմադիր «մատերիալիստների» և «իդեալիստների» տրանսֆորմացիան «դուալիստների»՝ իմ նկարագրած, կամ որևէ այլ եղանակով։ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ«Ձորաղբյուր» ՏԿՀ13.07.2025թ.

Լրահոս

Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ)
Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել
Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС
Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով
Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա
Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը
Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին
Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)
Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու
Կարևոր
Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը
«Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել
Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)
«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին
Շտապ
Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել
Կարևոր
Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան
Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)
Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)
Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա

Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)

Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան

Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)

Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ

Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով

Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց

Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան

Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան