Այսօր առավոտից ոստիկանության բաժիններ են կանչում ակտիվ արցախցիներին, որոնք այսօր` հուլիսի 12-ին, վստահաբար մասնակցելու են արցախցիների կազմակերպած մեծ հանրահավաքին:
Ոստիկանություն հրավիրված արցախցիները մեզ պատմեցին, որ այժմ ներկայանում են բաժիններ: Թեև իրենց համար ակնհայտ է, թե ինչ նպատակով են կանչվել, սակայն ինչ է պատճառաբանելու ոստիկանությունը, թերևս հայտնի կլինի, երբ արցախցիները դուրս գան և մանրամասներ ներկայացնեն:
Euromedia 24-ը արցախցիներից արդեն մի քանի ահազանգ է ստացել:Ավելի ուշ, մանրամասներ կներկայացնենք: