Լիանայի երեխան արդեն իր հետ է՝ «Աբովյան» ՔԿՀ-ում։
Հիշեցնենք, որ Լիանան նախօրեին երեք ամսով կալանավորվել է։««Աբովյան» ՔԿՀ բակում եմ, սպասում եմ հնարավորություն տան հանդիպելու Լիանային և փոքրիկին», – հայտնեց պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի մյուս երեխաներն արդեն տեղափոխվել են Լիանայի հիվանդ մոր մոտ՝ գյուղ․«Իսկ փոքրիկին կերակրելու պայմանների հետ կապված, թե ինչ վիճակ է այստեղ՝ վերջնական պատկեր չունեմ։
Ժամեր շարունակ կրծքի երեխան ինձ մոտ է եղել՝ մորից հեռու։ Սա երեխայի նկատմամբ խոշտանգում է»։Փոստանջյանն ասաց՝ ամեն ինչ պետք է անել, որ Լիանան շուտ ազատվի։ Պատգամավորների հետ խոսել է՝ երաշխավորագրեր կտրամադրեն։