Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովին


Մայիսի 20-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողոին:
Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը:Գլխավոր քարտուղար Գրոսսի,Մեծարգո՛ համանախագահներ,Հարգելի՛ գործընկերներ,
Կցանկանայի սկսել արտահայտելով մեր խորին ցավակցությունները Իրանի Կառավարությանը, գործընկերներին և բարեկամ ժողովրդին ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:Ցանկանում եմ իմ գոհունակությոնը հայտնել Գլխավոր քարտուղարին և Քարտուղարությանը Միջուկային անվտանգության միջազգային չորրորդ համաժողովը կազմակերպելու համար, ինչպես նաև շնորհավորել Ավստրալիային և Ղազախստանին միջոցառումը արդյունավետ համանախագահելու համար:
Որպես չտարածման ջատագով՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան միջազգային փաստաթղթերին և հավատարիմ է ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրություններին:Վերջին տասնամյակում մեր գլոբալ միջավայրը կրել է զգալի փոփոխություններ՝ արձանագրելով արագ փոխակերպումներ և աննախադեպ մարտահրավերներ՝ ներառյալ այնպիսիք, որոնք բխում են տեխնոլոգիաների զարգացումից: Շատ կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա հարմարվել և դիմակայել նոր առաջացող սպառնալիքներին: Ընդգրկուն երկխոսության խթանումը, տեղեկատվության փոխանակումը և լավագույն փորձի կիրառումը կարևոր են սպառնալիքների արդյունավետ նույնականացման և կառավարման համար:ԱԷՄԳ կենտոնական դերակատարությամբ՝ գործընկերների հետ միջազգային համագործակցությունը էական դերակատարություն է ունեցել միջուկային անվտանգության և ապահովության բնագավառում մեր կարողությունների ամրապնդման գործում: Հայկական ատոմակայանը տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր միջուկային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ ԱԷՄԳ առաջարկություններին համապատասխան:Այս բարելավումները՝ ատոմակայանի լայնամասշտաբ արդիականացումը և սարքավորումներով վերահագեցումը, ատոմային էներգիայի նկատմամբ ձևավորել են հավելյալ հանրային վստահություն: Առաջնորդվելով ազգային առաջնահերթություններով և ածխածնի զրոյական արտանետման գլոբալ նպատակներին հասնելու գործում միջուկային էներգիայի առանցքային կարևորությամբ, ինչպես նաև ելնելով ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների պահպանման կարևորությունից՝ Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով:Հայաստանն իր Ազգային գործողությունների ծրագրով լիարժեքորեն հետևում է միջազգային պարտավորություններին, որոնք սահմանված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևով: Մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի ապահովվի խիստ սահմանային վերահսկողություն՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը կանխելու համար: Միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանի բոլոր սահմանային անցակետերը շարունակաբար արդիականացվում և թարմացվում են:Հարգելի՛ գործընկերներ,Վկայակոչելով ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի բանաձևերը և որոշումները՝ Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումը կամ հարձակման վտանգը համարվում է ՄԱԿ-ի Կանոնադրության, Միջազգային իրավունքի և Գործակալության կանոնադրության խախտում: Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում սկզբունքային է, բայց նաև բխում է անցյալի փորձից՝ հաշվի առնելով ՀՀ ատոմակայանի դեմ անթաքույց սպառնալիքները:Խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների ժամանակ: Այս առումով Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը, որոնք առաջ է քաշել Գլխավոր քարտուղարը՝ որպես խաղաղ միջուկային օբյեկտների անվտանգության պահպանման նվազագույն պայման: Այս լույսի ներքո Հայաստանը բարձր է գնահատում Գլխավոր քարտուղարի և ԱԷՄԳ-ի անձնակազմի նվիրված և շարունակական ջանքերը։Մեր նպատակն է ստեղծել միջազգային ընկալում, առ այն, որ կա անհրաժեշտություն նոր շունչ հաղորդելու միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի մշակման գործընթացին, որը կարգելի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները:Եզրափակելով՝ կցանկանայի վերահաստատել մեր անսասան նվիրվածությունը համաշխարհային միջուկային անվտանգության ամրապնդման ընդհանուր նպատակներին, միջուկային զենքի չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը: Թող այս համաժողովը ծառայի որպես նորացված համագործակցության և նորարարության խթան՝ մղելով մեզ դեպի ավելի ապահով և անվտանգ ապագա:Շորհակալություն:Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և միջուկային անվտանգության փորձագետների համար՝ քննարկելու միջուկային անվտանգության ապագան ամբողջ աշխարհում՝ միաժամանակ հնարավորություն տալով տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման և միջուկային անվտանգության ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման համար։Համաժողովի աշխատանքները նպաստում են միջուկային անվտանգության հարցերի լայն շրջանակի, ներառյալ առկա մարտահրավերների և դրանց միտումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ոլորտում առաջնահերթությունների վերանայմանը, հրատապ ուշադրության կարիք ունեցող ուղղությունների հասցեագրմանը։ Համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2026-2029թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար:

Լրահոս

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը

Լրացուցիչ նորություններ

...

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ

Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում

Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում

Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը