Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույրը՝ Փաշինյանին


Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հոկտեմբերի 19-ին ավտովթարի զոհ դարձած այս փոքրիկ աղջնակի՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ի լուսանկարը՝ գրելով.

«Գիշերը ժամը 1-ին կանգնեց այս լուսեղեն էակի, իմ քրոջ աղջկա սիրտը, ում հիվանդանոց էին տեղափոխել Շատինով անցնող միջպետական ճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարից։Ուզում եմ պատկան մարմիններին մի քանի հարց տալ.Եղեգիսի Համայնքապետարան, դուք ինչո՞ւ մինչև հիմա ստորգետնյա անցում կամ վերգետնյա կամուրջ կամ ճանապարհի պատշաճ կահավորում այդ հատվածում չեք կազմակերպում, կամ գոնե չեք պահանջում։ Շատ վատ եք աշխատում, եթե, իհարկե, աշխատում եք, այլ ոչ թե աշխատանքի բարեհաջող իմիտացիա անում։

Դուք քանի՞ երեխա դեռ պիտի զոհվի ավտովթարից, որ տեղներիցդ շարժվեք։ՀՀ Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց, ձեզ դատ է հասնում, եթե մի քիչ խիղճ ու մասնագիտական արժանապատվություն ունենաք, տնօրեն, դասվար, ու պարապող ուսուցիչ՝ հերթով դիմում կգրեք ու գործից դուրս կգաք ու էլ կրթական համակարգին մոտ չեք գա այլևս։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ, դուք ինչո՞ւ գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհների պատշաճ կահավորում չեք կատարում, այդքան դժվա՞ր է տենդեր հայտարարելը։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, պատասխանեք՝ հասկանամ, թե եթե այդքան տենդերներ եք հայտարարում ու այդքան ասֆալտ եք անում, հասկացանք, իսկ ինչո՞ւ բնակավայրերի միջով անցնող միջպետական ճանապարհները նորմալ չեք կարգավորում, այդքան դժվա՞ր է վերգետնյա կամուրջ սարքելը ամեն գյուղում, ուզում եմ հասկանալ, քանի՞ երեխա պիտի զոհվի ձեր փնթի աշխատանքի արդյունքում, որ մի քիչ նորմալ աշխատեք, չեմ էլ ասում լավ, բայց իմացեք, որ Աստղիկիս մահը նաև ձեր խղճին է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, այդքան շատ տեսալուսանկարահանող սարքեր եք դրել, իսկ ինչո՞ւ մի հատ կնոպկայով աշխատող լուսացույց չեք դնում գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհների խաչմերուկների վրա։ Թե՞ դրանից տուգանք չկա, նաև դուք եք մեղավոր այս համատարած փնթի կառավարման արդյունքում անմեղ զոհերի համար։ Իմ քրոջ երեխայի մահը նաև ձեր խղճին է, իմացեք։Ու ամենավերջում.Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը, որ այդպես հեշտ ու հանգիստ ավտովթարի զոհ դառնան։

Դուք ինչո՞ւ չեք ստուգում, որ գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհները նորմալ կահավորում ունենան։Չգիտեմ, էլ ում դիմեմ։Ուղղակի չեմ ուզում, որ այսուհետ այսպիսի ցավի հետ առնչվեն այլ ծնողներ նույնպես։ Չեմ հասկանում, թե ում էինք վատություն արել այսօրվա ցավի համար»։

Հիշեցնենք, Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Աստղիկ Ս.-ն:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, աղջնակը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից:Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 10:55-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ազիզ Օ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Աստղիկ Ս.-ին:

Լրահոս

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին
Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց
Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել
Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից
Ոջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում
Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը
Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն
Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները
513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում
Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները
Բրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել
Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համար
Խարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել
Ի՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ

Լրացուցիչ նորություններ

...

Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի

Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)

Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի

Այս որոշումով ավելանալու են խցանումները

Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը

«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը

Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին

Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ)

Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու

Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը

Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից

Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)

«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը

Վթար է․ գազ չի լինելու