Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խոչընդոտել են Փաշինյանի տեղաշարժը, ձվերով հարվածել ավտոմեքենաներին․ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը:

2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի կողմից մի խումբ այլ պաշտոնատար անձանց հետ Ագարակ, այնուհետև Մեղրի բնակավայրերում շրջայցեր կատարելու ընթացքում Ա.Գ.-ն իր հանցավոր նպատակն իրագործելու, բնակչության շրջանում պետական մարմինների և պաշտոնատար անձանց նկատմամբ դժգոհություն և անհանդուրժողականության մեծ ալիք բարձրացնելու, հասարակական կարգը խախտող հակաիրավական գործողություններն արդարացնելու, դրանց մեծ թափ հաղորդելու, հակաիրավական գործողությունների կատարմանը մեծ թվով անձանց ներգրավելու, մասնակիցների թիվն ավելացնելու, նրանց մոտ բռնության, գույքի ոչնչացման,  վնասման և այլ հակաիրավական գործողություններ կատարելու վճռականություն հարուցելու, ներգրավված անձանց ավելի ագրեսիվ գործողությունների մղելու, նշված հակաիրավական գործողությունները զանգվածային անկարգությունների վերածելու նպատակով՝ ընկերության մեկ այլ դեպարտամենտի ղեկավարի հետ նախապես ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ լրատվամիջոցներից մեկի լրագրողի և օպերատորի միջոցով և տվյալ լրատվամիջոցի ներգրամամբ ապահովել է տեղի ունեցող իրադարձությունների կազմակերպված բնույթ կրող հակաիրավական գործողությունների ուղիղ հեռարձակումը:Լրատվամիջոցի օպերատորն իր հերթին ապահովելով ուղիղ հեռարձակումը՝ զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու նպատակով ոչ թե տեսանկարահանել և լուսաբանել է պաշտոնական այցի մանրամասները, այլ՝ հակաիրավական գործողությունները, որն ուղեկցվել է իր և լրագրողի կողմից նշված հակաիրավական գործողություններն արդարացնելով, պաշտոնատար անձանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելով՝ նպատակ ունենալով բնակչությանը ներգրավել տեղի ունեցող հակաիրավական գործողություններին:

Ա.Գ.-ն այդ ընթացքում կազմակերպել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, որը դրսևորվել է հետևյալ գործողություններով. մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, այն է՝ բարոյականության նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի ցուցադրմամբ հրապարակայնորեն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով հարակից շենքերի բնակիչների,  հասարակական նշանակության օբյեկտների աշխատակիցների, հանդիպման եկած և ուղիղ հեռարձակմամբ հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող և իշխանության ներկայացուցիչ հանդիսացող իրավապահ մարմինների օրինական պահանջներին, այլ  ընդհակառակը՝ հրմշտել, քաշքշել, հարվածներ են հասցրել վերջիններիս, որը զուգորդվել է նաև ուրիշի գույքի վնասմամբ: Մասնավորապես՝ կատարված խուլիգանության ընթացքում վնասել են ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների վարած ավտոմեքենայի առջևի դուռը, պատռել են Պետական պահպանության ծառայության պետի և աշխատակցի հագուստները, պոկել են Ոստիկանության աշխատակցի ուսադիրը, պատռել են վերջինիս համազգեստը, ինչի արդյունքում խաթարվել է հասարակական անդորրը և տրանսպորտի անխափան աշխատանքը, հասարակական վայրում չի պահպանվել օրինապահ և կայուն վարքագիծը, խաթարվել է մարդկանց ամենօրյա կենսագործությունեությունը, ինչպես նաև խոչընդոտվել է ՀՀ վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ:

Բացի այդ, Ա.Գ.-ի կազմակերպմամբ երկու տասնյակից ավելի անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, ուր Մ.Հ.-ի ցուցումներով եկել են նաև Գորիս համայնքի բնակավայրերի մի խումբ ներկայացուցիչներ, ովքեր ձեռք բերված ընդհանուր համաձայնության շրջանակներում, ՀՀ վարչապետի կողմից հիշյալ տարածքով անցնելու ընթացքում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությունն իրացնելու նպատակով՝ նշված վայրում հավաքված անձանց տվել են ցուցումներ, նրանց շահագրգռելու և տարածքը մի քանի ժամ չլքելու նպատակով ապահովել են սնունդով և Գորիս-Կապան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող բլրակի վրա սեղաններ գցել, իսկ հավաքված անձանց մոտ հանցագործության կատարմանը մասնակցելու ցանկություն առաջացնելու, նրանց վրա ներազդելու, խուլիգանական գործողություններ կատարելու վճռականություն հարուցելու և նրանց ակտիվ գործողությունների դրդելու նպատակով ալկոհոլ են հյուրասիրել:Շարունակելով խուլիգանության կազմակերպանն ու ղեկավարմանն ուղղված իրենց հանցավոր գործողությունները՝ Մ.Հ.-ն և Հ.Ա.-ն հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով ՀՀ վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել ճանապարհը և խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը:

Բացի այդ՝ Մ.Հ.-ի և Հ.Ա.-ի կազմակերպմամբ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոշարասյանը հարվածելու նպատակով ձվեր են հավաքվել և բաժանվել հավաքված անձանց, որից հետո Մ.Հ.-ն  վերջիններիս հրահանգավորել է ձվերով հարվածել ավտոշարասյան ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենաներին:Այնուհետև, Մ.Հ.-ն և Հ.Ա.-ն ղեկավարել են հանցանքի կատարումը, մասնավորապես՝ վերջիններիս ցուցումներով խուլիգանության մասնակիցների մեծ մասը հավաքվել է դեպի Գորիս տանող ճանապարհի եզրին և ՀՀ վարչապետին և նրան ուղեկցող անձանց կողմից ավտոշարասյունով Կապանից Գորիս մեկնելու ընթացքում՝ Շուռնուխ բնակավայրի մոտ, խուլիգանության մասնակիցները՝ այդ թվում նաև Մ.Հ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք են դրսևորել բնակավայրի բնակիչների և ուղիղ հեռարձակմամբ կատարվող իրադարձություններին հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, հրապարակայնորեն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող և իշխանության ներկայացուցիչ հանդիսացող իրավապահ մարմինների օրինական պահանջներին և վերջիններս դիտավորությամբ ձվերով հարվածել են պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենային, ինչը տեսանկարահանվել է նաև ընկերության անվտանգության դեպարտամենտի աշխատակցի կողմից, իսկ տեսանյութը տեղադրվել և տարածվել է համացանցում:

Արդյունքում, Ա.Գ.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ տեղում ծառայություն իրականացնող Ոստիկանության, ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կողմից դրսևորած զուսպ և հավասարակշռված վարքագծի, կազմակերպված բնույթ կրող, սադրող հակաիրավական գործողություններին առանձին դեպքերում համարժեք իրավաչափ հարկադրանք կիրառելուց զերծ մնալու, ինչպես նաև հասարակության լայն շրջանակի կողմից իրավահպատակ վարքագիծ դրսևորելու և հակաիրավական գործողություններին մասնակից չդառնալու արդյունքում մասնակիցների հակաիրավական վարքագիծը չի վերաճել զանգվածային անկարգությունների:

Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ), Զ.Տ.-ի, Ա.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-44-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու փորձ):Ա.Գ.-ի, Զ.Տ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:Չորս անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Կարևոր
Երեխաները վերադառնում են դպրոց․ ինչ պետք է հիշեն ծնողներն ու վարորդները
Քարակերտ-Արտենի ճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և բաժանվել երկու մասի․ կան վիրավորներ
Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը. դատախազություն
Կարևոր
TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն
ԱԹՍ-ը հարվածել է Սևաստոպոլի բնակելի հինգհարկանի շենքին․ տուժել է չորս մարդ
Մինչ կյանքից հեռանալը 23-ամյա զինծառայողն իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկել
Լավրովը` Քոչարյանի ձերբակալության մասին․ Հայաստանի ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում
Լցվել է հողային լիցք և հարթեցվել․ Փամբակի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Լավրովը նշել է, որ Երևանի որոշ դժգոհություններ անձամբ իր մոտ «ներսում հույզեր» են առաջացնում
«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին
Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»
«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց
«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը
Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»
«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել
Կարևոր
Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում

Լրացուցիչ նորություններ

...

Երեխաները վերադառնում են դպրոց․ ինչ պետք է հիշեն ծնողներն ու վարորդները

Լավրովը նշել է, որ Երևանի որոշ դժգոհություններ անձամբ իր մոտ «ներսում հույզեր» են առաջացնում

Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում

Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ)

Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան

Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին

Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Զախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ

Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են

Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբան (տեսանյութ)

Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ)

Քոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցը (տեսանյութ)

Շուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան

Տրանսպորտում ուղևորների հետ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած երկու կին հսկիչներն ազատվել են աշխատանքից. քաղաքապետարան

Հայաստանում յոթ ընկերություններ ազատվել են մաքսատուրքերից

«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը

Հայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)

ՌԴ-ի պատճառով ԱՄՆ-ն մերժել է հայկական ավիաընկերությանը. Զելենսկին դիմել է Չինաստանին (տեսանյութ)