Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հաջողությամբ խորացրել է ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ համագործակցությունը. քաղաքագետ


ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանն ամփոփել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի` Բրյուսել կատարած այցի արդյունքները.


«Արդեն չորրորդ տարին է՝ եվրոպական քաղաքական շրջանակների հետ փոխադարձ հետաքրքրության հարցեր քննարկելու և հարաբերություններն ամրապնդելու նպատակով, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այցելում է Բրյուսել։


Այդ այցելություններում ներառված են հանդիպումներ Եվրոպական միության օրենսդիր և գործադիր իշխանության՝ մեր տարածաշրջանի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՅԴ գործընկեր՝ Եվրոպայի սոցիալիստական կուսակցության ղեկավարների, բելգիական քաղաքական շրջանակների հետ։ Այս տարվա այցից հետո, թերևս ավելի քան նախկինում, Հայաստանի իշխանությունների մոտ բարձրացել է հիստերիայի հերթական ալիքը։


Դրա պատճառը միայն այն չէ, որ մենք ի թիվս այլնի խոսում ենք արցախահայության իրավունքների պաշտպանությունից, ադրբեջանական ծավալապաշտությունից կամ ռազմագերիների ազատության խնդրից։ Իշխանական հիստերիայի պատճառը հիմնականում այն է, որ չնայած բոլոր ճնշումներին, ստահոդ պրոպագանդային, որ նրանք ՀՀ դեսպանատների միջոցով իրականացնում են ընդդիմադիր ուժերի նկատմամբ, մեզ, այնուամենայնիվ, հաջողվում է միջազգային գործընկերներին ներկայացնել իրականությունը ՀՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ։


Հայաստանի իշխանությունների խայտառակ վարքի պայմաններում բավական բարդ է մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում մի կողմից ներկայացնել օբյեկտիվ իրականությունը, մյուս կողմից ներկա և ապագա քաղաքական գործընթացներում վտանգի տակ չդնել Հայաստանին արտաքին զորակցության հնարավորությունը։ Սա բարդ, բայց և նուրբ ու հմուտ աշխատանքի արդյունքում հասանելի քաղաքական առաջադրանք է։


Ի դեպ, Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում Դաշնակցությունը միակն է, որ անդամակցում է համեվրոպական այնպիսի խոշոր կուսակցության, ինչպիսիսն Եվրոպայի սոցիալիստական կուսակցությունն է, մենք նաև միակն ենք, որ ինստիտուցիոնալ հենքով մնայուն հարաբերություններ ունենք Եվրոպական խորհրդարանի մեծությամբ երկրորդ քաղաքական խմբի՝ սոցիալ-դեմոկրատների հետ։


Իսկ առաջիկա համագործակցության համար նախանշված կոնկրետ ծրագրերն ու դրանց ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում նորից թերևս հիմք կհանդիսանան հակադաշնակցական հիստերիայի համար։ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինները, կուսակցության արտաքին քարտուղարությունը, ինչպես նաև ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը շարունակում են Հայաստանի ու հայության շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունները»։

Լրահոս

Պապը բարձրացրեց «Սուրբ գավաթը» Ստամբուլում․ կարծում եք պատահականությո՞ւն է․ Բաբայան
Ձյուն կտեղա․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Լույս չի լինի
ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից
21-ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում բախվել է «Nissan Xterra »-ին և հայտնվել մայթին
Էմին Թորոսյանը դատարանում հաղթել է Երևանի քաղաքապետարանին
«Փյունիկը» հաղթեց «Արարատին»
Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 440-ը
Միքայել արք. Աջապահյանի և Բագրատ արք. Գալստանյանի հայտարարությունը
Փաշինյանի հետ ողջագուրված Գևորգ եպիսկոպոսի եղբայրն ընդվզում է՝ հրաժարվելով միանալ հոգևորականների հայտարարությանը
Լույսը վառի´ր. Արհեստ, թե՞ արվեստ (տեսանյութ)
Սուրեն Հարությունյանը Աշխարհի առաջնությունում մեդալ է նվաճել
Լեհաստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օրբանի հետ
ՄԱԿ-ը զգուշացրել է հինգ երկրներում սովի սպառնալիքի մասին
Հրդեհ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում․ այրվում է խոտածածկույթ
Իրանը Վանում հյուպատոսություն կբացի
Արցախի թեմի թեմական խորհուրդը չի կիսում Վրթանես եպիսկոպոսի կեցվածքն ու դիրքորոշումը
Հռոմի պապը Թուրքիայից մեկնել է Լիբանան
Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան

Լրացուցիչ նորություններ

...

Միգուցե Վրթանես Սրբազանը մեզ համոզի իսլամ ընդունել. Ռուբեն Մելիքյան

Հայ ազգը չի մոռանա այն քահանայապետերին, որոնք բարձրացրել են իրենց ձայնը մեր տառապանքների ժամանակ․ Պոլսո հայոց պատրիարք

«ՀՀ վարչապետի հետ Սբ․ Սարգիս եկեղեցում մասնակցեցինք պատարագին»․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել

«Կաթողիկոսի կողքին ենք»․ Գառնիկ Դանիելյանը, Արսեն Գրիգորյանը և Դավիթ Ամալյանը Մայր Աթոռում մասնակցել են պատարագին

Սուրեն Պապիկյանը մեկնել է Եգիպտոս (տեսանյութ)

Քաղաքացուն քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց՝ Վեհափառի անունը հնչեցնելու համար (տեսանյութ)

«Մերժել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումը»․ «Մայր Հայաստան» (տեսանյութ)

Նավասարդ արք. Կճոյանը ներկա է Փաշինյանի մասնակցությամբ պատարագին (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի է մասնակցում

Մարտի մեկին Նիկոլ Փաշինյանին ձեռքերի վրա բերեցին․ լուտանքներ էին տալիս արցախցիների հացեին․Ալավերդյան (տեսանյութ)

Գևորգ Պապոյանը՝ եկեղեցու շուրջ իրավիճակի, «խուժանապետության» և ՔՊ-ի միանձնյա կառավարման մասին (տեսանյութ)

Ժամանակը եկեղեցու դեմ է աշխատում.ի՞նչ տեսք է ունենալու Փաշինյանի հաղթանակը.Միքայել Նահապետյան (տեսանյութ)

Պահպանե եկեղեցիս հայաստանյաց. Վեհափառը պահպանիչ աղոթք է հնչեցրել Մայր Տաճարում

Հոգևորականների բանտարկությունը խայտառակություն է ողջ ազգի համար․ Դանիել Սրբազան

Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում օրհնել է հավատավոր ժողովրդին

Դիլիջանում խոզաբուծարանի կեղտաջրերը լցվում են գետը. «Հետք»

Վարդան Ղուկասյանին մեղսագրվող կաշառքի գործը կգնա դատարան. նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում

ՔՊ–ից դուրս եկած՝ Շենգավիթի նախկին թաղապետը Մայր տաճարում մասնակցում է պատարագի

ՈւՂԻՂ. Սուրբ Գեղարդի ուխտի օր. Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Պաշտոնյաների կանայք են սկսել պատարագի համար մարդ հավաքագրել. Եթե վերընտրվեն, հանրաքվեի կարիք չի լինի (տեսանյութ)