Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքե՞ր են այս ամենի «շահառուները»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փաստորեն, բացարձակ աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու, զանգվածային ձերբակալությունների, հակաժողովրդավարական այլ դրսևորումների հարցերում:Իհարկե, առաջին հերթին Փաշինյանին խիստ անհրաժեշտ էր Արևմուտքից մի աջակցող արձագանք, որը նրան Մակրոնը ընծայեց:


Բայց կան ավելի խորքային խնդիրներ՝ կապված նման հայտարարության հետ: Դրա համար նախ՝ հասկանանք, թե ովքեր են Եկեղեցու վրա հարձակվել, ովքեր են Սամվել Կարապետյանի դեմ արտահայտվում, ովքեր են արդարացնում այդ հարձակումները, ովքեր են պաշտպանում իշխանությունների բացահայտ ապօրինությունները: Նույնիսկ անզեն աչքով էլ նկատելի է, որ դրանք զուտ քպականներն են,իսկ ավելի ստույգ՝ ՔՊ-ի ընդգծված արևմտյան թևն ու տարիներ շարունակ «արևմտյան գրանտներով» սնվածները:


Իսկ համայնապատկերն ամբողջացավ բարեկամական երկիր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությամբ: Այսինքն, ստացվում է, որ ընդդիմադիրների վրա տոտալ հարձակումները, հակաժողովրդավարական, հակաիրավական դրսևորումները, ազգային Եկեղեցու, խոշոր սեփականատիրոջ ու բարերարի դեմ Փաշինյանի իշխանության հայտարարած պատերազմն ունի կոնկրետ շահառուներ ու կոնկրետ նպատակներ:


Եվ սա դժվար է պատահականություն համարել. բոլոր այն երկրներում, որտեղ Արևմուտքը փորձել է խնդիրներ լուծել, առաջինը հարվածել է ազգայինի հիմքերին, ազգային ու ավանդական կառույցներին (ի դեպ, հենց այնպես չէր, որ հարևան Վրաստանում, որին ևս թիրախավորել է Արևմուտքը, վարչապետը նախօրեին կտրուկ հայտարարեց իրենց Մայր եկեղեցին ոտնձգություններից պաշտպանելու վճռականության մասին):


Ու պատահական չէ, որ տարիներ, տասնամյակներ շարունակ դրամաշնորհներով ֆինանսավորվել են իբրև թե «իրավապաշտպան», «առաջադիմական», «քաղհասարակության» զանազան ՀԿ-ներ, անհատներ, որոնք այս օրերին դիմահար «չեն տեսնում» մարդու իրավունքների ոտնահարումները, իրավախախտումներն ու ապօրինությունները, հակառակը՝ խրախուսում են դրանք, աջակցման ֆոն են ապահովում ըստ էության՝ բռնատիրական, անձնիշխանական նկրտումների իրագործման համար: Էլ ավելին, աջակցում են Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմին


:Հ.Գ. -Ի դեպ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը (նրան ձայնակցեցին մի քանի քպական այլ խոսափողներ) երեկ կոչ արեց, որ Սերգեյ Լավրովը չմիջամտի Հայաստանի ներքին գործերին:


Իհարկե, տարակույս չկա, որ Հայաստանի ներքին գործերին որևէ մեկն իրավունք չունի միջամտել, չնայած այդպես էլ պարզ չդարձավ, թե Լավրովն ինչպես էր միջամտել Հայաստանի ներքին գործերին, առավել ևս, որ նա ընդամենը մտահոգություն էր արտահայտել ավելի քան հազարամյա ՀԱԵ-ի շուրջ կատարվողի հետ կապված՝ ընդգծելով, որ դա Հայաստանի ներքին գործն է:


Խնդիրն այն է, թե Արարատ Միրզոյանն ինչո՞ւ նույն հաջողությամբ մեր ներքին գործերին չմիջամտելու կոչ չի անում, օրինակ՝ նույն Մակրոնին, որ շատ ավելի բացահայտ է միջամտում:


Էլ չենք ասում Էրդողանի ու Ալիևի միջամտական մղումների մասին, որոնց վերաբերյալ նույն Միրզոյանը լռում է ու լռում:

Լրահոս

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը
Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ
Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»