Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բոլոր հարցերի լուծումն անցնում է կրթության միջոցով․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է եղել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին:


Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարելով 5000 մետր մրցատարածությունը: ՀՀ 10 մարզերում և Երևան քաղաքում 2025 թվականի մայիս ամսվա ընթացքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի 1-ին՝ մարզային փուլը, որին 381 դպրոցի 2667 աշակերտ է մասնակցել:


Եզրափակիչ փուլի 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները:


Հաղթող թիմերին պարգևները հանձնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:


Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հերթական մրցաշարի առիթով և գոհունակությամբ նշել, որ ամեն տարի մրցաշարին մասնակցող դպրոցների և աշակերտների թիվն աճում է: Վարչապետը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, մասնավորապես, որ այս տարվանից նախատեսվում է լողի մրցաշարն անցկացնել դպրոցականների ձևաչափով՝ լողավազաններում: Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է հեղինակային երգի դպրոցականների փառատոն անցկացնել. «Մենք ուզում ենք, որ համայնքների, երեխաների, ուսուցիչների համար դասապրոցեսից դուրս դպրոցը շարունակի մնալ կյանքի կենտրոն: Դպրոցը, իսկապես, մեր կյանքի կիզակետն է, մանավանդ, որ մենք հիմա ինչից խոսում ենք, հասկանում ենք, որ բոլոր հարցերի լուծումն անցնում է կրթության միջոցով: Նույնիսկ՝ հանրային առողջապահության ոլորտում բազմաթիվ պրոբլեմներ կախված են մեր կյանքի ոճից, որտեղ ոչ թե ուզում ենք ինչ-որ բան պակասեցնել, այլ ուզում ենք կյանքի ոճի մեջ ավելի շատ շարժում, սպորտ, ֆիզկուլտուրա ունենալ, որպեսզի կյանքն ավելի երկար և ավելի հաճույքով կարողանանք վայելել»։


Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլորին մրցաշարի կազմակերպման, անցկացման համար և ընդգծել լավագույն այս ավանդույթների շարունակականության ապահովման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Լրահոս

Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ
Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր
ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը
Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը
Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան
Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը
Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել
High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth
Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը
Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել է
300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան
Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար
Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ
Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր
Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք
Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել
Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն
Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը

Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել

High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth

Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը

300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար

Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ

Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր

Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք

Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել

Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն

Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը

Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին

Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել

Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա

Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)