Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աշխարհի տարբեր երկրներ և կառույցներ արձագանքել են ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Ռայիսիի և այլ պաշտոնյաների զոհվելուն


Աշխարհի տարբեր երկրների և կառույցների ղեկավարներ ցավակցություններ են հղել ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելու կապակցությամբ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ-ի «անկեղծ ցավակցությունն» է հայտնել Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և իրանցի մյուս պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես ցավակցություն է հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին։ՆԱՏՕ-ն նույնպես ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին։ X սոցիալական հարթակում համապատասխան գրառում է արել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ֆարահ Դախլալլան։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակում ընդգծել է Ռայիսիի դերն իր երկրին ծառայելու, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգացնելու գործում։Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռայիսիի «ողբերգական մահն» անվանել է «մեծ կորուստ իրանցի ժողովրդի համար»՝ նշելով, որ Չինաստանի ժողովուրդը «կորցրել է լավ ընկերոջ»։Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ում գրել է, որ «խորապես վշտացած և ցնցված է» Ռայիսիի մահվան պատճառով։Ֆրանսիայի արտգործնախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկիրը ցավակցություններ է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը նախագահի, արտգործնախարարի և նրանց ուղեկցող պաշտոնյաների մահվան առնչությամբ։Իսկ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Վիեննայում միջուկային անվտանգության շուրջ համաժողովը սկսել է՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Ռայիսիի, Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող պաշտոնյաների հիշատակը։Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ ցավակցություններ են հղել նաև Սաուդյան Արաբիայի թագավորը և գահաժառանգ արքայազնը, Եգիպտոսի, Թուրքիայի և Վենեսուելայի նախագահները, Ճապոնիայի կառավարությունը, Շրի Լանկայի նախագահը, Հորդանանի թագավորը, Սիրիայի նախագահը, Իրաքի վարչապետը, Կատարի էմիրը, Պակիստանի վարչապետը և այլք։Պակիստանում, Լիբանանում, Սիրիայում և Իրաքում սուգ են հայտարարել Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կստանձնի նախագահի պարտականությունները և առավելագույնը 50 օրվա ընթացքում կկազմակերպի նոր ընտրություններ՝ դատական և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ միասին։

Լրահոս

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին

Լրացուցիչ նորություններ

...

Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված

Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել

«Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային

Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը

Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ

Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին

Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ

Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը

Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու

Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է

Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ

Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին

«Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել

Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ

66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան

Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար