Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի գործերը հեղափոխությունից հետո, կարծես, լավացել են։


«Ժողովուրդ» օրաթերթը Սիսակ Գաբրիելյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը հեղափոխությունից հետո ձեռք է բերել իր 2-րդ բնակարանը։ Մինչ հեղափոխությունը Գաբրիելյանը ուներ համատեղ սեփականությամբ բնակարան Շենգավիթ վարչական շրջանում։ 2018 թվականից, ինչպես շատ ՔՊ-ականներ, Գաբրիելյանը եւս դարձավ տան տեր։Սիսակ Գաբիելյանը նախորդ տարի գնել է իր 2-րդ բնակարանը։


Նա 2021 թվականին անհատական բնակելի տուն է գնել Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում եւ հանդիսանում է այդ տան միանձնյա սեփականատերը։ 2024 թվականին պատգամավորը գնել է եւս մեկ բնակարան Երեւանում, որն արժեցել է 22 մլն 969 հազար դրամ։Այսինքն՝ Գաբրիելյանն ունի երեք բնակարան:


«Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը 2021 թվականին նաեւ ավտոմեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության Hyundai մակնիշի: Նշված մեքենան 2023 թվականին վաճառել է 8 մլն դրամով եւ 12 մլն դրամով գնել է 2024 թվականի հայտարարագրում առկա VOLKSWAGEN մակնիշի մեքենան։


Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 1,3 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 755 հազար դրամ, որից 12 մլն 209 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից, 720 հազարը վարձակալության դիմաց ստացած եկամուտ է, 1 մլն 555 հազարը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, իսկ 2 մլն 270 հազար դրամը վարկ է «ՎՏԲ Հայաստան» բանկից։Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 945 հազար դրամ, որից 20 մլն 260 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։


Նկատենք, որ պատգամավորի հայտարարագրում նշված է, որ նա շարքային ՔՊ-ական է, բայց՝ ԱԺ Կրթության մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում
ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում
Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Հաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալները
Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր
Չեն տրվել Փաշինյանի շանտաժին
Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ
Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ
Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում
Վերջնագրից առաջ՝ շրջագայություն
ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում
21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում
SpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմանները
Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է
Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով
Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ
101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը
Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան

Լրացուցիչ նորություններ

...

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին

Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան

11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն

Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը

Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը