Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով ձերբակալվեց, ապա կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը, նրա փաստաբանական խմբի կողմից կալանքի, ինչպես նաև խուզարկության և ձերբակալման ակնհայտ ապօրինի որոշումները բողոքարկվել էին վերաքննիչ քրեական դատարան:


Դրանից հետո հայտնի դարձավ, որ ապշելու արագությամբ ու հետաքրքիր «զուգադիպությամբ» նշված գործի նյութերը մակագրվել են իշխանությունների «սրտի դատավոր» Արմեն Դանիել յանին, որը հանրությանը հայտնի է քաղաքական մի շարք գործերով ու բոլոր այդ գործերով կալանքի միջնորդությունները բավարարելով: Երեկ Սամվել Կարապետյանի փաստաբանները հայտարարեցին, որ օրենքով սահմանված կարգով հետ են վերցնում ներկայացված վերաքննիչ բողոքը, քանի որ «այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է»:


Նշվում է նաև, որ անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ, գրեթե ավարտին են հասցվել:


Սամվել Կարապետյանն ինքն էլ նամակ է գրել Արմեն Դանիել յանին ու նշել, որ դատավորը մշտապես աչքի է ընկել բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնելու վարքագծով։«Գտնում եմ, որ պաշտպանիս՝ Արմեն Ֆերոյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքի քննության ելքը Ձեր նախագահությամբ ի սկզբանե կանխատեսելի է, ուստի նրա բողոքը հետ եմ վերցնում»,- նշել է Կարապետյանը։


Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, մինչև երկամսյա ժամկետի ավարտը Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, եթե արտակարգ պրոցեսներ չլինեն: Հաշվի առնելով, որ նա կալանավորվել է հունիսի 18-ին, ապա ստացվում է, որ նա կարող է ազատ արձակվել օգոստոսի 18-ին՝ ճիշտ այն օրը, երբ լրանում է Կարապետյանի ծննդյան 60-ամյակը:


Ի դեպ, հավելենք, որ, մեր տեղեկություններով, իշխանությունները ավելի են անհանգստացել Սամվել Կարապետյանի՝ դատարանից գրված նամակների հրապարակումից: Բանն այն է, որ դրանք փաստացի թե՛ ծրագրային «ելույթներ» են, թե՛ կոնկրետ «մեսիջներ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշակի շրջանակների հատկապես ցավեցրել է երեկվա իր նամակում Սորոսին կոշտ անդրադարձը հետևյալ ձևակերպմամբ.


«Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը»:

Եվ ընդհանրապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը չափազանց մեծ անհանգստություններ ունի այն առումով, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել ընդդիմադիր դաշտի յուրատեսակ «մերան», միավորել հասարակության գերակշիռ մասին: Այսինքն, նրա վախերը վերաբերում են նրան, որ, այսպես ասած, Հայ առաքելական եկեղեցուն և Սամվել Կարապետյանին «լոկալ» պաշտպանելու գործընթացը կարող է վերաճել քաղաքական լուրջ պրոցեսների: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, սարսափում է ցանկացած՝ նույնիսկ ամենափոքր շարժումից ու ակցիայից:


Ըստ այդմ, մեր տեղեկություններով, նա հրահանգել է իր «ավանգարդ ուժերին» ու սատելիտներին, ինչպես նաև համապատասխան կառույցներին՝ Կարապետյանին վարկաբեկելու ճանապարհին ամեն կերպ «կեղտ բռնել» նրա հետ կապված ընկերությունների, ինչպես նաև անհատների վրա:


Այս հրահանգի համատեքստում էին թե՛ «Տաշիր պիցցայի» տասից ավելի կետերի, թե՛ Տաշիրի կաթնամթերքի արտադրամասի գործունեության դադարեցման մասին ՍԱՏՄ որոշումները, թե՛, առավել ևս, ՀԷՑ-ի վրա քպականների տոտալ հարձակումները:


Մեր ունեցած տեղեկություններով, սրանք, ինչպես ասվում է, միայն ծաղիկներն են...

Լրահոս

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում