Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական քարոզչության, հատկապես «երկրորդ շարքի» քպական ոչ այնքան «կարկառունների» մանիպուլ յատիվ հնարքներից մեկն այն է, որ ընդդիմախոսներին սկսում են մեղադրել... թշնամուն «բան հուշելու», թշնամիներին «օգնելու» մեջ: Դա այն կարգի ցինիզմ է ու անպատկառություն, որ հանիրավի թիրախավորված ընդդիմախոսը կարող է մի պահ անգամ կարկամել, քանի որ Փաշինյանի կամ նրա կարկառունների կողմից նման մեղադրանքն ուղղակի էպիկական է հնչում:

Բայց, ի տարբերություն փաշինյանական քարոզիչների և հենց Փաշինյանի մտացածին մեղադրանքների, հակառակ երևույթն այնքան ցցուն է, որ այստեղ բավարար է սոսկ բացահայտ փաստերի թվարկումը, որպեսզի պատկերն ու հետությունը ինքնըստինքյան պարզ լինեն:


Եվ այսպես. Ռուբեն Վարդանյանը հայ խոշոր գործարար է և բարերար: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Ռուբեն Վարդանյանը հայտնվել է ադրբեջանական գերության մեջ, Բաքվի բանտում ու մեղադրյալի աթոռին՝ Ալիևի հրամանով իրականացվող «հայերի դատավարություն» ֆարսի շրջանակներում:

Զուգահեռաբար, հայ խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հենց այս օրերին ՀՀ իշխանությունների, կոնկրետ՝ Փաշինյանի անձնական հրահանգով, բացահայտորեն հանիրավի կերպով ու բացարձակապես մտացածին մեղադրանքով կալանավորվել է, պայմանական ասած՝ Երևանի բանտում է: Թե՛ Ռուբեն Վարդանյանը, թե՛ Սամվել Կարապետյանը տարբեր ժամանակներում շատ բան են արել նաև Արցախի համար: Բավարար է հիշել, թե Սամվել Կարապետյանի նվիրատվությամբ ինչ ժամանակակից հիվանդանոց կառուցվեց Ստեփանակերտում: Ու ոչ միայն դա:

Բայց տվյալ դեպքում մեզ հետաքրքրողն ու առանձնահատուկ ուշադրության արժանի իրողությունն այն է, որ Փաշինյանն ու Ալիևը գործում են միանգամայն սինխրոն, զուգահեռ ու ձեռք ձեռքի, կարելի է ասել: Անգամ միևնույն իշխանության երկու օղակներ այնքան համահունչ չեն գործում, որքան Փաշինյանն ու Ալիևը:

Եթե այս հարցում հոգու խորխորատներում ինչ-որ կասկածի հյուլեներ ունեցողներ են մնացել, ապա առաջին հերթին՝ նրանց, ինչպես նաև՝ մյուս բոլոր մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրում ենք հետևյալ փաստերի վրա:

Ուղիղ չորս տարի առաջ՝ 2021 թ. հունիսի 18-ին, ադրբեջանական գլխավոր դատախազությունը, մտացածին մեղադրանքներով (զենքի ապօրինի շրջանառություն, պատերազմի հրահրում, մաքսանենգություն և այլն) միջազգային հետախուզում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանի նկատմամբ: Ավելին, Իլհամ Ալիևը բառացիորեն օրերս հիշեցրեց իր գլխավոր դատախազության այդ որոշման մասին: Իսկ 2025 թ. հենց հունիսի 18-ին Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումային «հանձնարարությամբ» նրա ենթակաները կուրորեն հարձակվում են Սամվել Կարապետյանի վրա և, չունենալով և ոչ մի իրավական հիմնավորում, կալանավորում:

Չափազանց շատ ու, կներեք, զռռացող են համընկնումները, որպեսզի դա պատահականություն համարվի:

Հաջորդը. ադրբեջանական գերության մեջ են հայտնվել և «դատավարական» տեռորի տակ են գտնվում ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը: Սա՝ Ալիևի ռեժիմի մասով:

Փաշինյանական իշխանությունը քաղաքական պատճառներով քրեական հետապնդում է իրականացնում ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Շարունակենք: Բացառապես «չոր» փաստեր:

Արցախի՝ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Մանուկյանը (ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը) այժմ Բաքվում են, գերված, թշնամական «դատարանում», մեղադրյալի նստարանին:

Իսկ ի՞նչ «հաջողություններ» ունի այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ իր գործընկեր Ալիևի հետ «համեմատած»:

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարներ, փոխնախարարներ, ԼՂՀ ՊԲ հրամանատարներ, փոխհրամանատարներ, Արցախի առաջին պատերազմում, առհասարակ երկրի պաշտպանության գործում դերակատարում ունեցած զինվորական բարձրաստիճան գործիչներ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Մովսես Հակոբյանը կա՛մ հետախուզման մեջ են, կա՛մ «անցնում» են որևէ մտացածին մեղադրանքով «կարված» գործով: Այսինքն՝ էլի դատերի մեջ են:

Ավելին, դատական խնդիրներ ունեն նաև Ջալալ Հարությունյանը, Միքայել Արզումանյանը, որ եղել են ՊԲ հրամանատարներ: Ամեն պարագայում սա բնութագրական է: Այն աստիճան, որ հավել յալ հիմնավորումներ բերելու կարիք, կարծում ենք, չի զգացվում:

Եթե այսքանից հետո դեռ էլի կասկածողներ կան, ապա հիշեցնենք նաև այն հատկանշական ու համեմատաբար թարմ փաստը, որ ալիևյան ռեժիմի սպասարկու «հոգևոր առաջնորդ» Ալլահշուքյուր Փաշազադեն և ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գրեթե միաժամանակ ու, ինչպես ասում են, «պասերով» սկսեցին հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա:

Այս ամենը բավականին խոսուն ու լրացուցիչ ընդգծում է այն տեսակետը, որ Ալիևն ու Փաշինյանը գործում են միանգամայն սինխրոն, զուգահեռ: Սա՝ եթե չհաշվենք Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ, ՀՀ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը չեղարկելու, Հայաստան ադրբեջանաթուրքական «փախստականների» զանգվածային ներխուժման հարցերի շուրջ նրանց հովվերգական միաձայնությունը: Ուշագրավ «սինխրոնիզացիա» է, ինչ խոսք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար
ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար
Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները
24 ժամ ջուր չի լինելու
Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ)
Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են
Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ)
Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur
Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ
«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ)
Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի
Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը
Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Ուկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում