Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին զեկուցեն՝ ինչպես խլել էլ. ցանցերը ռուսաստանաբնակ գործարար-բարերար Սամվել Կարապետյանից։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց 2015 թվականից կայացած գործարքը, որի արդյունքում «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ՀԷՑ-ը անցավ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների խմբին։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, ինչպես նախորդ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը, օֆշորային տարածքում` Կիպրոսում գրանցված ընկերություններ են: Այսինքն՝ ՀԷՑ-ին վերաբերող ցանկացած գործողություն նշանակում է ոչ միայն ներհայաստանյան ինչ-որ իրողոթյուն, այլեւ միջազգային սկանդալ։

Նիկոլ Փաշինյանը պետք է իր քմահաճույքները բավարարելու համար շրջանցի ՀՀ Կառավարության եւ Կիպրոսի Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1998 թ. օգոստոսի 3-ին (https://www.irtek.am/views/act.aspx?aid=25094) վավերացված համաձայնագիրը։ Այս համաձայնագրով ՀՀ Կառավարությունը պայմանավորվել է Կիպրոսի հետ ամրապնդել փոխշահավետության եւ երկարաժամկետ հիմունքներով երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցությունը՝

• նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել մի Կողմի ներդրողների` մյուս Կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար,

• գիտակցելով, որ սույն Համաձայնագրով նախատեսված ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը կխթանի նախաձեռնությունն այս ոլորտում։

Ըստ նույն համաձայնագրի՝ «Մի Պայմանավորվող կողմի եւ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների միջեւ վեճը վեց ամսվա ընթացքում չկարգավորվելու դեպքում ներդրողը իրավունք ունի գործը հանձնել`

ա) Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժին,

բ) Փարիզի Միջազգային առեւտրի պալատի միջնորդ դատարան,

գ) Ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, եթե Պայմանավորվող կողմերը մի պետության քաղաքացիների եւ մյուս պետության միջեւ ծագած ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիայի անդամներ են»:

Կարճ ասած՝ Փաշինյանի քմահաճույքը՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունից խլելու վերաբերյալ, միջազգային հարթակներում կունենա վատ հետեւանքներ Հայաստանի ներդրումային վարկանիշի վրա»։

Լրահոս

Մեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. Փաշինյան
Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին
Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում
Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան
Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն Հայաստան
Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ
ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667
TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս
Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում
ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում
Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Հաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալները
Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր
Չեն տրվել Փաշինյանի շանտաժին
Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ
Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ
Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Լրացուցիչ նորություններ

...

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ

Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին

Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ

Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում

Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան

11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն

Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը