Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլը չի կարող հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու «սրտացավ» հետևորդի դիրքերից․ Արթուր Վանեցյան․ «Հրապարակ»


«Հրապարակը» ներկայացրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցը․


- Պարոն Վանեցյան, չնայած շատերն են խոսում այն մասին, որ եկեղեցու ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը կարմիր գծերի հատում է, այնուամենայնիվ ոչ եկեղեցին, ոչ էլ նրա պաշտպանները հստակ չեն ասում, թե ինչու՞ հանրությունը չպետք է խոսի եկեղեցում առկա խնդիրների մասին ու, անհրաժեշտության դեպքում, դրանք հաղթահարելուն ուղղված քայլեր ձեռնարկի։ Դուք նույնպես Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեցիք, որ այդ խնդիրները քննարկելի չեն ու վերջ։ Ինչու՞։


- Այո, ես նույնպես, ելնելով իրավական, բարոյական, կրոնական, քաղաքավարական և այլ նկատառումներից, փորձել եմ խուսափել հանրային տիրույթում Վեհափառ Հայրապետին և բարձրաստիճան հոգևորականներին վերաբերող անձնական հարցերի քննարկումից։ Բայց քանի որ օդում կախված հարցեր են մնացել, փորձեմ կարճ անդրադառնալ դրանց։ Նախ և առաջ, Նիկոլի կողմից օրակարգ բերված հարցերը քննարկելի չեն կրոնական տեսանկյունից։ Եկեղեցին ունի իր ընթացակարգերը, որոնք նախատեսում են տարբեր մակարդակներում տարբեր բնույթի հարցերի քննարկում, իսկ համազգային հարցերի վերաբերյալ` Ազգային-Եկեղեցական Ժողովում քննարկումներ և որոշում։


Չի կարելի նման քննարկումներ ծավալել նաև անձնական կյանքի պաշտպանվածության վերաբերյալ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջով, որում նշվում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք»: Տարբեր միջոցներով ինչպես եկեղեցականի, այնպես և որևէ անձի վերաբերյալ ենթադրյալ տեղեկությունների հավաքումը, ոչ քրեական բնույթ կրող գործողությունների հանրայնացումը և հրապարակային քննարկումը խախտում է Սահմանադրական վերոնշյալ կարգը։ Իսկ Պետության ղեկավարի՝ Եկեղեցու կյանքին միջամտությունը, այն էլ ղեկավար փոխելու բացահայտ կոչով և Կաթողիկոսի ընտրության մեջ իշխանության ազդեցության լծակի ստեղծման մասին հայտարարությամբ, խախտում է եկեղեցու և պետության անջատ լինելու Սահմանադրական սկզբունքը և օրենքը։


Հայ Եկեղեցու դեմ այս «քննարկման» նախաձեռնողներն արդեն իսկ նման որևէ իրավունք չունեն ո՛չ իրավական, ո՛չ էլ, առավել ևս, բարոյական առումներով: Այդ մարդիկ Արցախը կորցրած, տարածքային զիջումների գնացած, մեր ժողովրդի և պետության դեմ թշնամական օրակարգերով կառավարվող իշխանության պաշտոնյաներ են: Ավելին, պաշտոնատար անձի հանրային խոսքը չի կարող լինել գռեհիկ ու անպատասխանատու, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցներինն է։


- Բայց Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հայտարարում են, որ իրենք խնդիրը բարձրացնում են որպես եկեղեցու հետևորդ, եկեղեցու զավակ…


- Շարունակեմ միտքս։ Հարցը չի կարող քննարկվել նաև հասարակական նկատառումով, քանի որ Նիկոլը չի կարող հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու «սրտացավ» հետևորդի դիրքերից։ Նա անգամ չի մասնակցում Սուրբ Զատկի Պատարագին, իսկ Սուրբ Ծննդյան օրերին հանրային կերպով երշիկով ձվածեղ է պատրաստում։ Փաստացի այդ մարդը որևէ առնչություն չունի եկեղեցու հետ, չկա եկեղեցում, և միայն շահարկում է այս հարցը իր քաղաքական նպատակներով։


Այդ հարցերը քննարկելի չեն նաև քաղաքական պատճառներով։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու բարձրաստիճան եկեղեցեկաններին, այլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է թիրախավորում։ Նպատակը մեկն է՝ հագուրդ տալով թշնամի հարևանի պատվերներին, հարվածել հանրության շրջանում մեծ հեղինակություն վայելող այդ կառույցին՝ որպես վերջնարդյունք ունենալով ավելի պառակտված և հետևաբար՝ իշխանությունների կողմից ավելի հեշտ կառավարվող ժողովուրդ։ Մտնելով այդ հարցի քննարկումների մեջ՝ մենք միայն նպաստելու ենք Նիկոլի ազգակործան հերթական օրակարգի առաջխաղացմանը։


Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Կարևոր
Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը
Բազաներ տրամադրելու հարցում դաշնակիցների մերժումը հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ի իմաստը․ Ռուբիո
Կարևոր
Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը
Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը
Կարևոր
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում
Հետընտրական փուլի ամեն օրը կարևոր է զարգացումների համար. իշխանությունը գործում է. Տիգրան Աբրահամյան
Արդարացում չեմ սպասում, բայց գոնե սահմանափակումները հանեն. Միքայել սրբազանի եղբորորդի
Մենք քաղաքապետ ունենք, նոր քաղաքապետ չենք ուզում և սպասում ենք Սրբազանին. Միքայել սրբազանի աջակից
Փաշինյանի օրակարգը հստակ է՝ մաս-մաս կտրտել Հայաստանն ու հանձնել Ադրբեջանին. Մետաքսե Հակոբյան
Ամբողջ դատական համակարգն է տեռորի ենթարկված. Մարինե Ֆարմանյան
Ավերիչ երկրաշարժ՝ Վենեսուելայում. Խուզարկություններ՝ այս անգամ Գյումրիում
Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել
Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան
Նիժնի Տապռի գյուղից եկել ու Հայաստանը լավ չգիտեն. Նիկոլ Փաշինյան
Այսքան ահաբեկչություն տեսե՞լ եք Հայաստանում. վիշապի պես կյանք են խմում. Բագրատ Սրբազան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
ՈՒՂԻՂ․ Արամ Վարդեւանյանի ասուլիսը
Ձեր հարցերն կիրք չառաջացրեց ինձ մոտ՝ մոռացա ինչի մասին էին. Չեն պլստալու. Փաշինյանը՝ լրագրողին

Լրացուցիչ նորություններ

...

Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը

Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը

Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց

Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում

Հետընտրական փուլի ամեն օրը կարևոր է զարգացումների համար. իշխանությունը գործում է. Տիգրան Աբրահամյան

Մենք քաղաքապետ ունենք, նոր քաղաքապետ չենք ուզում և սպասում ենք Սրբազանին. Միքայել սրբազանի աջակից

Փաշինյանի օրակարգը հստակ է՝ մաս-մաս կտրտել Հայաստանն ու հանձնել Ադրբեջանին. Մետաքսե Հակոբյան

Ամբողջ դատական համակարգն է տեռորի ենթարկված. Մարինե Ֆարմանյան

Ավերիչ երկրաշարժ՝ Վենեսուելայում. Խուզարկություններ՝ այս անգամ Գյումրիում

Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել

Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան

Նիժնի Տապռի գյուղից եկել ու Հայաստանը լավ չգիտեն. Նիկոլ Փաշինյան

Այսքան ահաբեկչություն տեսե՞լ եք Հայաստանում. վիշապի պես կյանք են խմում. Բագրատ Սրբազան

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

ՈՒՂԻՂ․ Արամ Վարդեւանյանի ասուլիսը

Ձեր հարցերն կիրք չառաջացրեց ինձ մոտ՝ մոռացա ինչի մասին էին. Չեն պլստալու. Փաշինյանը՝ լրագրողին

Ընդդիմությունը ուզումա մեզ բոքսի տանձիկ սարքի, ի՞նչ անենք, տեղավորվե՞նք

Կարմիր լույսի տակ չեմ կանգնում, որովհետև անվտանգային միջավայրը փոխվել է. Նիկոլ Փաշինյան

Ուրախացողներին ասեմ «Շանգրի Լա»-ի փակումով բյուջեն 6 մլրդ հարկից զրկվում է, 500 աշխատատեղ փակվում է