Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ-ն և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարաններ. ԱՆ


Սահմանազատման գործընթացի շրջանակում առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովները կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը: Այս մասին NEWS.am-ին հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարությունից։Հաղորդագրության մեջ ասվում է. «Ազատություն ռադիոկայան»-ը 2024թ. մայիսի 17-ին հրապարակել է «Ադրբեջանին են անցնում դե յուրե ՀՀ տարածքներ. սահմանադրագետ» վերտառությամբ տեսանյութ (հասանելի է հետևյալ հղմամբ), որում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մի շարք մոլորեցնող թեզեր են հնչեցրել, ընդ որում՝ արտահայտված մտքերը որոշակի տարածում ունեն նաև այլ հարթակներում, ինչով պայմանավորված՝ հարկ ենք համարում ստորև անդրադառնալ տեսանյութում ներկայացվող փաստարկներին․
Փաստարկ 1. Որպես Ադրբեջանի Խեյրումլի գյուղի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելության փաստարկ ներկայացվում են «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, որոնցում արտացոլված է Կիրանց համայնքի վարչական սահմանի նկարագրությունը, ըստ որի Կիրանց գյուղական համայնքը սահմանակից է Բերքաբեր գյուղական համայնքին։Պատասխան - Այս անչությամբ հարկ է փաստել, որ տեսանյութում ցուցադրվող և վկայակոչվող օրենքի կարգավորումները ուժը կորցրած են ճանաչվել 09․06․2017թ-ին, այսինքն` սահմանազատման աշխատանքների իրականացման պահին տվյալ օրենքում այլևս առկա չի եղել Կիրանց համայնքի վարչական սահմանի նշված նկարագրությունը, մինչդեռ այդ մասին որևէ խոսք չկա տեսանյութում՝ այդպիսով հասարակության մոտ ստեղծելով թյուր տպավորություն այն մասին, որ ցուցադրվում և վկայակոչվում են գործող օրենսդրական կարգավորումներ։ Այնուամենայնիվ, անգամ ներկայացված պնդումն առ այն, որ Կիրանց համայնքը արևելքից «Բ»-«Գ» հատվածով սահմանակից է Բերքաբերին, ամենևին չի նշանակում, որ դա ներառել է Ադրբեջանական Խեյրումլի գյուղի տարածքը, քանի որ Կիրանց բնակավայրի՝ Բերքաբերին սահմանակից համարվելու համար Խեյրումլի գյուղը ներառելը պարտադիր պայման չէ։Բացի այդ, անվիճարկելի փաստ է, որ գոյություն է ունեցել Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող Խեյրումլի գյուղը, և Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզներով, այդ թվում ԽՍՀՄ ԳՇ 1976թ․ տեղագրական քարտեզով այդ գյուղը ունեցել է հստակ տարածք, և քարտեզով արտացոլված է դրա պատկանելիությունը Խորհրդային Ադրբեջանին։ Հետևաբար, Խեյրումլիի տարածքը որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես Կիրանց բնակավայրի տարածք։Փաստարկ 2. Անդրադառնալով 1988թ․ հունվարի 12-ին ՀԽՍՀ և ԱԽՍՀ Նախարարների խորհուրդների փոխնախագահների կողմից հաստատված արձանագրությանը` նշվում է, որ Խորհրդային Միության տարիներին երկու երկրների Կառավարությունները ունեցել են սահմանը որոշելու իրավասություն:Պատասխան - Նախ անհրաժեշտ է ընդգծել, որ հղում չի կատարվում և չի էլ կարող կատարվել որևէ իրավական նորմի, որը խորհրդային հանրապետությունների կառավարություններին նման իրավասությամբ կօժտեր։ Միութենական հանրապետությունների միջև սահմանը որոշելու իրավասությունը ՀԽՍՀ և ԱԽՍՀ կառավարություններին վերապահված չլինելու մասին է վկայում նաև հենց քննարկվող արձանագրությունը. օժտված չլինելով համապատասխան իրավասությամբ` Նախարարների խորհուրդների փոխնախագահները չեն ավարտել աշխատանքները, այլ պայմանավորվել են սահմանագծման արդյունքում կազմվելիք քարտեզը ներկայացնել երկու երկրների ԳԽ նախագահություններին և Պետական երկրաբանական հսկողության տարածքային ստորաբաժանումներին հերթապահություն վարելու համար, ինչը չի արվել։Փաստարկ 3. ԽՍՀՄ ԳՇ 1976թ․ քարտեզը որևէ իրավական հիմք չունի, քանի որ որևէ պայմանագիր այդ տարիներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև չի եղել։Պատասխան - Վ․ Պողոսյանը չի վկայակոչում այն հանգամանքը, որ հենց 1976թ․ քարտեզի վրա առկա ԽՍՀՄ Պետական երկրաբանական հսկողության տարածքային տեսչությունների (այդ թվում՝ Անդրկովկասի) ղեկավարների ստորագրություններով հավաստվում է, որ դրանց վրայի սահմանագիծը համապատասխանում է 1969թ․ ՀԽՍՀ և ԱԽՍՀ ԳԽ նախագահությունների որոշումների սահմանագծին։ Այսինքն՝ 1969թ․ և 1976թ․ քարտեզների սահմանագիծը նույնական է, իսկ 1969թ․ սահմանագիծը ընկած է նաև անընդհատ վկայակոչվող 1988թ․ արձնագրության և դրան նախորդող սահմանագծման աշխատանքների հիմքում։ Ինչ վերաբերում է 1988թ․ արձանագրությունների իրավական ուժին, ապա հարկ է փաստել, որ 1988թ․ հունվարի 12-ի ստորագրված արձանագրությամբ նախատեսված գործընթացի հետագա քայլերը չեն իրականացվել՝ համապատասխան  քարտեզ չի կազմվել, փաստաթղթերը չեն փոխանցվել ԳԽ նախագահություններին հաստատման և Պետական երկրաբանական հսկողության տարածքային ստորաբաժանումներին հերթապահություն վարելու համար։ Արդյունքում, արձանագրությամբ նախատեսվող գործընթացը մնացել է անավարտ և իրավական ուժ չի ստացել։Փաստարկ 4. Կիրանց բնակավայրի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականներ են տրամադրվել, հետևաբար այդ տարածքները ՀՀ տարածքներ են:Պատասխան - Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս։Փաստարկ 5. Պետական սահմանը կարող էր սահմանազատվել միայն ամբողջ սահմանի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո՝ միջազգային պայմանագրի հիման վրա:Պատասխան - Հարկ ենք համարում փաստել, որ իրականացվող գործընթացն իրենից ներկայացնում է պետական սահմանի վերարտադրության, այլ ոչ թե նոր սահմանի գծման գործընթաց։ Ներկայումս 1969թ․ ՀԽՍՀ և ԱԽՍՀ ԳԽ նախագահությունների որոշումներով հաստատված փաստաթղթերի և դրանց հիման վրա կազմված քարտեզներով առաջնորդվելով՝ վերարտադրվում է երկրների միջև ԽՍՀՄ տարիներին փոխհամաձայնեցված սահմանը՝ Ալմա Աթայի հռչակագրով փոխհամաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Հարկ է նկատել նաև, որ երկու երկրների հանձնաժողովների 2024 թվականի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:Հետևաբար իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է: Իրականացվող գործընթացի շրջանակում առաջիկայում նաև երկու հանձնաժողովները կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ

Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար

«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան

Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան

Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար

Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»

Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են

Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել

Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ

«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան

Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին

Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն