Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ինչպես նկատեցիք, Հայ առաքելական եկեղեցու դեմ քարոզչա-պատերազմական գործողություններին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն... այո, վերադարձավ «նախկինների» թեմային, ի մասնավորի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նաև ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին: Դե, պատահական չէին բազմաթիվ արձագանքները հայտնի սկետչի հանգվույն. «Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ, քանի որ դա նորություն չէ: Կա շատ ավելի հատկանշական հանգամանք. ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ, բնականաբար, նրա քաղաքական շահերն սպասարկող սատելիտ քարոզիչները գերազանցապես առաջնորդվում են բամբասանքներով, «օդից կախված» մտացածին, մատնածուծ «լուրեր» տարածելով, կեղծիքներ, ստեր, խեղաթյուրումներ տիրաժավորելով: Սա է իրենց գործելակերպը, որը տարբեր փորձագետներ ավելի հակիրճ բնորոշում են որպես «գեբելսյան քարոզչություն»:Ու նրանց համար նույնիսկ էական չէ, որ իրենց բոլոր ստերն ու կեղծիքները բավականին արագ բացահայտվում կամ «ջրվում» են, ինչպես եղավ նաև այս դեպքում: Հանրահայտ է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը ոչ մի դեպքում անձի մեղավորության հիմք չի կարող լինել: Ոչ պակաս հանրահայտ է, որ որևէ անձ կարող է մեղավոր ճանաչվել միմիայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն բնորոշ գործելակերպը՝ թե՛ որպես խմբագիր է, թե՛ որպես կիսաընդդիմադիր պատգամավոր, ու անում է հայտարարություններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն:Կրկնում ենք՝ իրեն չի էլ հետաքրքրում, որ իր ասածները «միլիոն տոկոսանոց» սուտ են, որ 5 րոպեից իրականությունը ջրի երես է դուրս գալու: «Գեբելսյան քարոզչության» հաշվարկը շատ պարզ է ու ցինիկ: Հաշվարկն այն է, որ դաշտ նետելով ակնհայտ սուտ կամ աղաղակող կեղծիք՝ հույս ունեն, որ նախ՝ որոշակի զանգված ստին հավատալու է կամ «կուտն ուտելու» է, երկրորդ՝ դա «նստվածք» է տալու, երրորդ՝ դրա շուրջ քննարկումներ կծավալվեն, ինչը «թեման պահելու» խնդիր է նաև լուծում: Մյուս հաշվարկն այն է, որ ինչքան էլ հերքվի այդ ամենը, միևնույնն է, այն ազդեցությունը չի թողնելու, ինչքան հրապարակ նետված սուտը:Առիթ ունեցել ենք նման տեխնոլոգիական հնարքներին, քարոզչական «զինանոցի» նմանօրինակ մեթոդներին ու դրանց նրբություններին անդրադառնալու, ուստի այս անգամ ընդամենը բավարարվենք նշելով, որ ակնհայտորեն, ինչքան ընտրությունները մոտենան, Փաշինյանի նմանօրինակ ջղաձգումներն ու մանիպուլյացիաները հաճախակի են դառնալու ու առավել ուժեղ է զլելու հին ու մաշված «սկավառակների» ձայնը: Նա էլի սկսելու է գոռգոռալ, բայց արդեն ոչ թե ավտոտնակների տանիքներից, այլ ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերում, առհասարակ, տեսադաշտում հայտնված ցանկացած միկրոֆոնի (բարձրախոսի) մոտ:Սա էլ մի առանձնահատուկ նորություն չէ, քանի որ Փաշինյանի գործելակերպը հիմնականում դա է եղել: Բայց դրա հետ կապված կա բավականին կարևոր նրբություն: Տեսեք, եթե նախկինում, ասենք, 4-5, անգամ՝ 2-3 տարի առաջ, հատկապես սոցցանցերում լայն ու ագրեսիվ արձագանք էին ստանում Փաշինյանի ստահոդ հայտարարությունները, «նախկինների», «թալանի», «հատիկ-հատիկ հետ բերելու», «չպլստալու» ու նմանատիպ այլ մանիպուլ յացիաները, դրանք վերածվում էին քարոզչական արշավի, ապա հիմա, ինչպես ասվում է, «իրավիճակ է փոխվել»: Ու իրավիճակն այդ փոխվել է միանգամայն նկատելի չափով: Բավական է թեթև ուսումնասիրել սոցցանցերում նույնիսկ իշխանամերձ ու սատելիտների լրատվամիջոցների հրապարակումներն այդ թեմայով, ու ակնհայտ կդառնա, որ գրեթե 80-90 տոկոսով գերակշռում են հակադարձ մեկնաբանությունները: Ավելին, բոլոր այն «մեղադրանքները», որ նա ներկայացնում է «նախկիններին»՝ սկսյալ կոռուպցիայից ու թալանից, հանրությունը ավելի մեծ ծավալներով վերադարձնում է Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ինքն ու իր թիմը վաղուց անցել են «նախկիններին»: Դրան հավելում են նաև Արցախի կորուստը, անվտանգային լուրջ սպառնալիքները, Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները հետևողականորեն կատարելը, տնտեսությունն ավիրելը և այլն: Ընդ որում, դրանք միայն հակադարձում որակելն ազնիվ չի լինի, մեծ թիվ են կազմում բավականին կոշտ, «պատկերավոր», «գունավոր» արտահայտությունները:


Իսկ դա արդեն հուշում է, որ Փաշինյանի սիրելի քարոզչական «գործիքները» կամ «ստախոսական աղաղակող ջղաձգումներն» այլևս արդյունավետ չեն, չեն աշխատում:Փաշինյանն ինքն էլ է տեսնում, իհարկե, իր սիրելի «զենքերի» անարդյունավետությունն ու, բնականաբար, ծանոթ է նաև թե՛ Եկեղեցու, թե՛ իր քաղաքական հակառակորդների վարկանիշների վերաբերյալ հարցումների արդյունքներին: Ու դրանից էլ ավելի է բորբոքվում: Նրան երևի թվում է, որ եթե նորից կիրառի «հին, բարի» մանիպուլ յացիաների գործիքակազմը, իրեն կհաջողվի հետ բերել կորցրած վարկանիշը, ազդեցությունը: Նա, կարծում ենք, ինչպես լինում է շատ իշխանությունների հետ, սկսել է չընկալել փաստացի իրականությունը, նրան դեռևս թվում է, թե իրականությունն այն է, այն խեղաթյուրված պատկերն է, որ ինքն է ներկայացնում: Նա չի ընդունում ու չի կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ իր ջղաձգումները, մանիպուլ յացիաներն արդեն ոչ միայն ձանձրացրել են հանրությանը, այլև մի զգալի մասի մոտ ոչինչ չեն հարուցում՝ զզվանքից բացի:Ի դեպ, նաև այս կոնտեքստում ոչ պակաս հետաքրքիր էր ոչ միայն Մայր Աթոռի, այլև հանրության արձագանքը Եկեղեցու վրա հարձակումներին: Նախ՝ Եկեղեցին, այսպես ասենք, մնաց իր բարձրության վրա: Բնականաբար, չիջավ ու պետք էլ չէր իջնել ՔՊ-ի՝ անդրշրիշակային մակարդակին: Եթե ավելի պատկերավոր նկարագրենք իրավիճակը, ապա Եկեղեցին նախ մեծավարի ու մեծահոգաբար հնարավորություն տվեց, որ գիտակցաբար մոլորյալները «դարձի գալու» մասին խորհելու տեղ ունենան (որ հետո ասող չլինի, էլի, թե «ինչու չասացիք...»), կամ էլ՝ թողեցին, որ չարախոսներն իրենց չարության մեջ տապակվեն: Ու, կարծում ենք, դա ոչ պակաս հունից հանում է թե՛ Փաշինյանին, թե՛ նրա «sms»-ներով կառավարվող քպականներին:Ավելին, բոլորը տեսան, որ հայերի գերակշիռ մասն իր Եկեղեցու կողքին է, Եկեղեցին՝ իր ժողովրդի ու հոգսերի հետ, ու շահերին, արժեքներին՝ տեր: Իսկ թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի կողքին, առավել ևս՝ թե ովքեր են սոցցանցային «նիկոլականները», մի առանձին թեմա է, հավատացեք՝ շատ «գունագեղ» թեմա՝ իրականությունը լիարժեք պատկերացնելու համար:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում