Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վերջին օրերին Գյումրիում մեծ արձագանք է ստացել թոշակառու 72-ամյա բնակչուհի Արմենուհի Համբարյանի հետ տեղի ունեցածը։ Տիկինն, օրերս այցելելով պոլիկլինիկա, պարզել է, որ իր նպաստը «կտրել են», և ինքն այլևս չի կարող անվճար դեղորայք ստանալ։


Փորձելով հասկանալ, թե որն է խնդիրը, նա դիմել է Գյումրու միասնական սոցիալական ծառայություն, որտեղ իրեն կոպտել են, հարցրել, թե ում օգտին է քվեարկել վերջերս Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում: Ստանալով իրենց համար ոչ ցանկալի պատասխան՝ հորդորել են գնալ ու նպաստ պահանջել իր նախընտրելի թեկնածուից՝ Մարտուն Գրիգորյանից։


Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նշել են, որ, ըստ սահմանված կարգի, իրականացվել է անապահովության գնահատման գործընթաց, որի արդյունքում պարզվել է՝ անապահովության միավորը ցածր է եղել սահմանված շեմից։ «Հարկ է նկատի ունենալ, որ միավորը ծրագրում ձևավորվում է ինքնաշխատ եղանակով, այսինքն՝ որևէ կերպ աշխատակիցները չեն կարող ազդեցություն ունենալ գործընթացի վրա», - նշել է նախարարության մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը։ Սա նշանակում է, որ փաստը, թե ում օգտին է քվեարկել Արմենուհի Համբարյանը, որևէ նշանակություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ նրա՝ նպաստ ստանալ/ չստանալու հանգամանքի վրա։


Բայց, փաստորեն, դա չի խանգարել համապատասխան ծառայության ներկայացուցիչներին քաղաքացուն ուղղորդել ընդդիմադիր գործչի դեմ, այսինքն՝ քաղաքական երանգ տալ։ Ինչո՞ւ է նման բան արվում: Գյումրիում խոսում են, որ իշխանությունները, բացի նրանից, որ ամեն ինչ անում են կոնկրետ Մարտուն Գրիգորյանից «մուռ հանելու» համար, քանի որ հենց նրա որոշման արդյունքում հնարավոր դարձավ իշխանափոխությունը Գյումրիում, նման մեթոդներով փորձում են նաև քաղաքացիներին ներշնչել, թե ընդդիմադիր գործիչներին աջակցելը հետևանք է ունենալու։


Այսինքն ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ «խելոք լինեն», հաջորդ ընտրություններին հանկարծ չփորձեն քվեարկել, աջակցել կամ նույնիսկ լինել ընդդիմադիրների կողքին։ Կրկնենք, որքան էլ այս դեպքում նպաստ ստանալ-չստանալը չէր կարող որևէ կապ ունենալ քաղաքացու ընտրության հետ: Ստացվում է՝ վաղն էլ կարող են մարդու՝ օրինական կերպով հասանելիք նպաստը կամ կենսաթոշակը ձևակերպելը մատուցել որպես իշխանությունների կողմից մեծ լավություն:Զուգահեռաբար, մեր տեղեկություններով, «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանի կողմնակիցները հետապնդվում են Գյումրիում կայացած ընտրություններից հետո։ Այսպես, աշխատանքից հեռացվել է նրա հորեղբոր որդին՝ Արկադի Գրիգորյանը։


Վերջինս Գյումրու ավտոկայարանի տնօրենն էր։ Երկու օր առաջ ավտոկայարանի աշխատակիցներին է ներկայացվել նոր տնօրենը, և հիմա Գրիգորյանները այլևս որևէ առնչություն չունեն Գյումրու ավտոկայարանի հետ։ Մինչ այդ աշխատանքից հեռացվել էր Մարտուն Գրիգորյանի մեկ այլ թիմակից՝ ծերանոցի տնօրեն Գինուշ Զատիկյանը։ Շարունակվում են նաև Գրիգորյանի հոր, որդու և յոթանասունն անց 4 կին թիմակիցների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները։ Հիշեցնենք նաև ՔՊ-ի կողմից «Մեր քաղաքը» խմբակցության մանդատը խլելու փորձը, ինչը չհաջողվեց նրանց։


Այսպիսով, ինչպես խոսում են Գյումրիում, իշխանությունները հետևություններ են արել Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից և որոշել մինչ խորհրդարանական ընտրությունները ընդդիմադիր պատգամավորի, նրա թիմակիցների և այլ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով «իրավիճակ շտկել» քաղաքում։


Նաև՝ այդպես «պատրաստվել» խորհրդարանական ընտրություններին...

Լրահոս

15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար
ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար
Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները
24 ժամ ջուր չի լինելու
Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ)
Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են
Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ)
Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur
Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ
«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ)
Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի
Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը
Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Ուկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում