Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը, այն է՝ ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված դրույթները՝ չհամաձայնեցվածները թողնելով հետո, «միանգամայն անիրատեսական է»։ Ըստ էության, Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. ըստ շատ փորձագետների, եթե Բաքուն իրոք ցանկանար ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքել, ապա նոր նախապայմաններ առաջ չէր քաշի ՀՀ-ի առջև՝ Սահմանադրության փոփոխության և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման տեսքով։ Նախօրեին թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում է նոր պատերազմի՝զինվում է Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի օգնությամբ, ԱԹՍների արտադրությունն է զարգացնում Ադրբեջանում, ինչպես նաև զորքը պատրաստում է լեռնային և ցուրտ պայմաններում պատերազմական գործողությունների։«Հասկանալի է, որ այդ մարտերը կարող են ընթանալ Սյունիքում»,-գրում են հեղինակները՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ի դեմ գործում են սինխրոն. Անկարան հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի այն ժամանակ, երբ բավարարվեն Բաքվի բոլոր պահանջները, այդ թվում՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցով, որը Թուրքիայի համար պանթուրանական լոգիստիկա է և պլացդարմ դեպի թյուրքախոս Կենտրոնական Ասիա՝ Թուրան։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին, ապա, ըստ ալիքի, նրանք պատրաստ են բավարարել Ալիևի բոլոր պահանջները, սակայն անգամ այդ պարագայում Ալիևը չի կնքելու խաղաղության պայմանագիր։ «Բաքուն ցանկանում է Հայաստանը ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիկ առումներով վերածել «failed state»-ի։ Ադրբեջանն արդեն իսկ հայտարարում է, որ հայոց բանակը պետք է կրճատվի. Բաքուն մեղադրում է Արևմուտքին, հատկապես Ֆրանսիային, ինչպես նաև Հնդկաստանին՝ ՀՀ-ին վերազինելու համար։Բաքուն տեղեկատվական հիմք է պատրաստում ՀՀ-ի ապառազմականացման համար։ Այսպիսով, Ադրբեջանի նպատակը հստակ է՝ Հարավային Կովկասում վերացնել հայկական գործոնը, Իրանից «պոկել» Իրանական Ադրբեջանն ու միանալ Թուրքիայի հետ՝ նոր օսմանական կայսրության ռազմավարության շրջանակներում»,նշում են հոդվածագիրները և ավելացնում, որ Հայաստանը պետք է ինտենսիվորեն պատրաստվի նոր պատերազմի՝ Սյունիքը վերածի անառիկ ամրոցի, ինչպես նաև գտնի նոր դաշնակիցներ, որոնց ձեռնտու չէ Մեծ Թուրանի կյանքի կոչումը. այդ երկրներից են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, արաբական աշխարհի մի շարք երկրներ։

Լրահոս

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Լրացուցիչ նորություններ

...

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել

Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները