Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընտրություններից հետո քաղաքային իշխանություններն այս բնակիչներին չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել․ Գառնիկ Դանիելյան


ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը․ «Գործընկեր Արմինե Խերանյանի հետ այցելեցինք «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող Արշակունյաց 135 շենքի բնակիչներին, որոնք դիմել էին մեզ մի քանի հրատապ հարցով։


Անմիջական մթնոլորտում ընթացող հանդիպմանը բնակիչները ներկայացրին իրենց բնակավայրի խնդիրները՝ հայտնելով, որ օդանավակայանի տարածքը բացարձակապես անտարբերության է մատնված քաղաքային իշխանությունների կողմից։


Հրատապ է տրանսպորտի խնդիրը։ Կենտրոն հասնելու համար հարկ է լինում երկու տրանսպորտ փոխելու, իսկ երեկոյան ժամերին այն բացարձակապես չի գործում։


Ինչպես բնակիչները, այնպես էլ՝ ես, որպես ԱԺ պատգամավոր, գրություններով դիմել էի Երևանի քաղաքապետարանին՝ վերանայելու հ․ 16 երթուղու ուղեգիծը՝ այն հասցնելով մինչև «Էրեբունի» օդանավակայան։ Նշեմ, որ խոսքը վերաբերում է ընդամենը 5 կմ-ով երկարացմանը։ Ստացված բացասական պատասխանը, բնականաբար, մեզ չի գոհացնում։


Շարքից դուրս է եկել կոյուղին՝ շենքում ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Մեր աչքերով արձանագրեցինք խոնավությունից փտած պատերը։ Ամբողջ համակարգը ենթակա է փոփոխման, և աբսուրդն այն է, որ մի քանի միլիոնանոց ծախսը թողնվել է բնակիչների վրա։


Շենքն ունի բավականին մեծ, առաջին կարգի ապաստարան, որն ունի հրատապ բարեկարգման կարիք։ Բազմաթիվ տեղերից հոսող կոյուղաջրերի հետևանքով ապաստարանը խոնավացել է, և անհրաժեշտության պարագայում չի կարող ծառայել իր նպատակին։ Այս պարագայում նույնպես խնդրի լուծումը թողնվել է բնակիչների հոգածությանը։


Նշեմ, որ ապաստարանների և նկուղների հարցը բարձրաձայնել եմ բազմիցս։ Սահմանամերձ համայնքներում դրանք չափազանց քիչ են, իսկ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է ծառայեցվեն որպես ապաստարան, կամ կողպված են, կամ վերածվել են աղբանոցի: Անվտանգային մարտահրավերների առաջ կանգնած պետությունը չպետք է անտեսի քաղաքացիների պաշտպանության համար անչափ կարևոր այս հարցը։


Արշակունյաց 135 շենքում առկա է շուրջ 110 բնակարան, բնակվում են 400-ից ավելի քաղաքացիներ։


Ընդհանուր առմամբ, «Էրեբունի» օդանավակայանի և Շենգավիթ վարչական շրջանի հարակից թաղամասերից տրանսպորտից օգտվում է 1500-2000 մարդ։


Նախընտրական շրջանում այս տարածք այցելած և խոստումներ տված քաղաքային իշխանությունները, որոնց կարգախոսն էր՝ «ասեք, կանենք»-ը, ընտրություններից հետո բնակիչներին երբևէ չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել։


Մեր պատրաստակամությունը հայտնելով Արշակունյաց 135 շենքի բնակիչներին՝ խոստացանք օգտագործել բոլոր լծակներն ու հարթակները՝ բարձրաձայնելու իրենց հուզող կենցաղային, բայց անչափ կարևոր հարցերը։ Բարձրաձայնելուց զատ, արվելու է ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրներն օր առաջ լուծում գտնեն»։

Լրահոս

Իշխանությունը չի ուզում` արցախցիները մասնակցեն ընտրություններին. Պետերի ախորժակը բացվել է
ՈՒՂԻՂ․ Փաստաբանը` Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի մասին
Ոստիկանությունը մի քանի օր շարունակ ծրագիր էր մշակում Չարլզ III թագավորի եղբորը ձերբակալելու համար
Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կանցկացվի եռակողմ ձևաչափով
Ճապոնիան և նրա դաշնակիցները խոստացել են շարունակել աջակցել Ուկրաինային
PTI. Հնդկաստանը և ԱՄՆ-ը առևտրային համաձայնագրի տեքստը կավարտեն հաջորդ շաբաթվա սկզբին
ԱՄՆ-ը երեք օրում Մերձավոր Արևելք է տեղակայել 68 ռազմական բեռնատար ինքնաթիռ. FT
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Մոսկվային և Կիևին առաջարկել է ժամանակավոր հրադադար
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը կանչվել է հարցաքննության
ԱՄՆ-ից անօրինական միգրանտներ տեղափոխող երկրորդ ինքնաթիռը ժամանել է Կուբա
Քննչական կոմիտեն անդրադարձել է Արմավիրի մարզում իրականացվող խուզարկություններին
FT. ԱՄՆ-ի՝ Իրանի շուրջ կենտրոնացումը արտացոլում է Իրաք ներխուժման նախապատրաստությունները
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի իր պատրաստակամության մասին
ABC. Թրամփը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը
Վենեսուելայի խորհրդարանը քաղաքական բանտարկյալների համաներման մասին օրենք է ընդունել
Կարևոր
Այս պահին քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացնում. նոր մանրամասներ
Զելենսկին հույս ունի զարգացնել պաշտպանական համագործակցությունը Ճապոնիայի հետ
Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից
«Իրավունք». Հայկ Մարությանը մինչեւ մարտ չխոսելու ուխտ է արել
ՔՊ-ականները «աչյոտ» են պահանջել շեֆից. «Իրավունք»

Լրացուցիչ նորություններ

...

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է