Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարկանիշային ցածրունքում գտնվող ու գահավիժել շարունակող Փաշինյանն ու նրա ՔՊ-ն իրենց ողջ էությամբ ու պահվածքով ցույց են տալիս, որ ամեն ինչ անելու են, ոչնչի առջև կանգ չեն առնելու, միայն թե «վերարտադրվեն» առաջիկա ընտրություններում, լինեն դրանք հերթական, թե արտահերթ:Հասկանալի է՝ այդ նպատակով նրանք շարունակում են զանազան տարբերակներ փնտրել:

Տարբերակներից մեկը, այսպես ասած, «սատելիտներն» են: Այսինքն՝ գրանցված մի քանի տասնյակ մարդ-կուսակցություններից ընտրվում կամ «զրոյից» ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք առերևույթ իբր ընդդիմադիր, բոլորին մերժող դիրքերից են հանդես գալիս, բայց իրականում դրանք «կեղծ բադիկի» դերում են, որոնք նպատակ ունեն «հանել» բողոքավոր ընտրազանգվածի ձայների մի մասը: Մյուս կողմից՝ եթե իրենց հաջողվում է շատ ավելի նկատելի «ձայներ տանել», ապա ավագանի կամ ԱԺ անցնելուց հետո կտրուկ միանում են իշխանությանը: Մի խոսքով՝ «սատելիտ» են, ավելի պարզ ասած՝ իշխանության կցորդ:

Մեր իրականության մեջ սա ոչ միայն տեսություն է, այլև պրակտիկա, որի օրինակները քիչ չեն: Սակայն, ինչպես երևում է, եղածներից Նիկոլ Փաշինյանը հույսը կտրել է՝ հասկանալով, որ նրանք որևէ կերպ անցողիկ շեմ հաղթահարելու շանս չունեն, առավել ևս՝ Գյումրու ընտրություններից, Նոր Նորքի թաղապետի հետ կապված խայտառակությունից հետո: Ըստ այդմ, նորերի փնտրտուքի մեջ է:

Օրերս էլ պարզվեց, որ համարյա արդեն 1 տարի է, ինչ հիմնադրվել է, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ էլ պետական գրանցում է ստացել բավականին բանաստեղծական անվանումով՝ Հայաստանի շնորհապետական կուսակցություն (մարդիկ, ըստ երևույթին, այդպես թարգմանել են մերիտոկրատիան՝ «արժանիների իշխանությունը»), որը գլխավորում է Գուրգեն Սիմոնյանը: Իսկ դա պարզվեց նրանից, որ հանրության լայն շրջանակներին անհայտ այս միավորի ղեկավարը վերջերս առանձնահատուկ արժանանում է իշխանական քարոզչամիջոցների, այդ թվում՝ Հ1-ի մեծ ուշադրությանը: Ավելին, ինչ-որ «հարցումներով» այդ կուսակցությանը վերագրվում է նույնիսկ «ռեյտինգներ»՝ ամբողջ 1,5 տոկոս:

Նորահայտ «մերիտոկրատներն» էլ հանդես են գալիս նախկինների ու ներկաների (իբր թե) դեմ, Ռուսաստանը համարում են թշնամի, դիրքավորվում են որպես ԵՄ-ամետ: Բայց բուն հարցը դա չէ:Բուն հարցն այն է, որ հնարավոր է՝ գործ ունենք հերթական նիկոլական, այսինքն՝ Փաշինյանի ու նրա իշխանության կողմից «թրծվող» «ընդդիմության» հետ: Ի վերջո, պարզ է, չէ՞, որ հենց այնպես, առանց Փաշինյանի հրահանգի ու իշխանական հովանավորության այդպես չեն քարոզի Հ1-ով:Կարծում ենք՝ սա միակ օրինակը չէ ու չի լինի, դե՝ վերը նշված հին «սատելիտներին» չհաշված: Գործնականում իշխանությունը փորձելու է որոշակի «փուչիկներ» փչել՝ ընտրություններին ընդառաջ:

Նպատակը՝ փոշիացնել իշխանության դեմ տրամադրված, բայց դեռ լիարժեք չկողմնորոշված, նաև «նոր դեմք» փնտրող ընտրազանգվածի ձայները: Մյուս կողմից՝ եթե հաջողվի, փոշիացնելուց բացի, նաև անցողիկ շեմը «հաղթահարեցնել», ապա այդ կցորդների օգնությամբ պահել իշխանությունը:

Դժվար է ասել՝ ինչ կլինի, բայց տպավորություն է, որ Փաշինյանը ձեռքը փրփուրներին է գցում արդեն:

Լրահոս

Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու
Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը
Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»
Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում
Անվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերը
Բժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվում
Բժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելու
Մոհամեդ Սալահը համաձայնության է հասել Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում կգործի լուսացույց
Օրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի
1,3 հազար կարատանոց ալմաստ են հայտնաբերել
15 երիտասարդ Ծառուկյանին գետնին են տապալում․ իմաստը ո՞րն էր այս ամենի,ավելի քաղաքակիրթ հնարավո՞ր չէր
Աշխարհի գավաթի կրքերը և հայկական ֆուտբոլի մեծ սպասումը (տեսանյութ)
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ
Վարդան Ղուկասյանի գործով ավարտվել է վկաների հարցաքննությունը. ԱՄՆ-ն շտապ կոչով դիմել է Ռուսաստանին (տեսանյութ)
Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ. քննարկվել են պետական աջակցության ծրագրերը
Կարևոր
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է դրոշի պղծումը պատժելու մասին օրենք

Լրացուցիչ նորություններ

...

Հեղափոխությունից հետո Արմեն Գրիգորյանի ունեցվածքը կտրուկ փոխվել է

Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 16-ին

Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»

«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել

Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են

Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների

Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»

Ընդդիմադիրների որս է սկսվելու․ մեկին համոզելու են, մեկի նկատմամբ քրգործ են հարուցելու (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ապագան ՀՀ-ի գերեզմանն է. Սուրենյանց (տեսանյութ)

Ալիևը մեր գերիներին ներկայացնում է իբրև հանցագործներ. ինչ ճակատագիր է սպասվում նրանց (տեսանյութ)

Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել