Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։ Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:
Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին ստորագրել զինադադար:
Բայց նիկոլիստները ջնջեցին մեր հաղթական դիրքերն ու այսօր 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում, որն իրականում Հայաստանի ադրբեջանացում է նշանակելու։ՈՒ՞ր էինք, ուր հասանք…»,- գրել է Շարմազանովը: