Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի


2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել, երկու ամսից ավելի նրան չի թույլատրվում կապ հաստատել ընտանիքի հետ:

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում ահազանգել է «Հայ որբերի օգնության ընկերության» (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։

Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է իրողությունը և կոչ է արել քայլեր ձեռնարկել։

«Հայ ռազմագերի Վիգեն Էուլջեքչյանը, որը 2020 թվականից պահվում է Ադրբեջանում, չափազանց պարզ պահանջ ունի՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ տարրական կապ. միայն սա է նա ուզում»,- ասվում է նամակում։

 

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի նկատմամբ ազատազրկման ապօրինի որոշում կայացվեց 2021 թվականի հունիսին՝ շինծու քրեական գործով դատական նիստերից հետո, նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:

Լիբանանի քաղաքացին մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, որպես վարձկան՝ ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին մասնակցելու, ահաբեկչություններ կազմակերպելու համար:

Հայ հանրությանը հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին նա նախ տեղափոխվել էր Երևան, ապա՝ Շուշի, վերաբնակեցման ծրագրով: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ադրբեջանական զինծառայողները գերի էին վերցրել Վիգենին ու նրա հետ մեքենայում եղած Մարալ Նաջարյանին, որի հետ Էուլջեքչյանը 9 տարի քաղաքացիական ամուսնության մեջ է եղել: Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդության շնորհիվ ազատ էր արձակվել ու վերադարձել Լիբանան: 

Էուլջեքչյանի գործով կար ընդամենը մեկ վկա՝ նույն Մարալ Նաջարյանը, որի տված «ցուցմունքի», ինչպես նաև «Վիգենի ինքնախոստովանական ցուցմունքի» վրա է հենց կառուցվել մեղադրանքը:

Էուլջեքչյանը պնդում է, որ չի կռվել Ղարաբաղում, իսկ խրամատներում պարզապես լուսանկարվել է, իսկ ձեռքին եղած զենքով առհասարակ չի կրակել: Հենց այդ նկարներն են հայտնաբերվել Վիգենի հեռախոսում գերեվարվելու ժամանակ: Անցնող մի քանի դատական նիստերի ժամանակ Վիգենը մի քանի անգամ ցուցմունք է տվել, դատավորն ու մեղադրող դատախազն էլ գտել են, որ վերջինս շատ տեղեկություններ թաքցնում կամ սխալ է մատուցում, քանի որ խոսքերում հակասություններ են տեսել: Էուլջեքչյանը, ի պատասխան, պնդել է, որ մեղավորը ադրբեջաներենի թարգմանիչն է, որը խեղաթյուրում է իր խոսքերը: Դատարանը, սակայն, վերջինիս պնդումն արժանահավատ չի համարել:

Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել էր Շուշիի մոտ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ Նրանց կանգնեցրել էին ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու։

Լրահոս

Մելոնին Իսրայելին կոչ է արել դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին ծանր վիրավորվելու մասին
Ղազախստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Ովքե՞ր են գլխավորում «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը.առաջին եռյակը հայտնի է
Հանձնել, հանձնել ամեն ինչ՝ բացի աթոռից․ սա է այսօրվա քաղաքականությունը․Շարմազանով (տեսանյութ)
Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման Վարդանյան
Իշխանության կողմից քաղաքական ճնշումները կուժեղանան՝ կախված ընտրության արդյունքից. Նորայր Նորիկյան
Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)
Կարևոր
Հանրությունը պետք է ընտրի Փաշինյանի և Հայաստանի ապագայի միջև (տեսանյութ)
Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը
Արաղչին և Մունիրին քննարկել են Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները
ՊՆ զինծառայողներ են մահացել ողբերգական ավտովթարից
Թրամփ–Խամենեի վտանգավոր խաղ, փխրուն խաղաղություն և, ԵՄ-ն՝ անուժ դիտորդ (տեսանյութ)
Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողների են հայտնաբերել
Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան
Իսրայելը Լիբանանի վրա իրականացրել է իր ամենախոշոր հարվածների շարքը
Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայկական բիզնեսը ՌԴ-ում խնդիր կունենա՞․ հարց՝ ՊԵԿ նախագահին
Ի՞նչպես եք գնահատում 18-ամյա աշակերտի կալանավորման որոշումը
ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը
«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ

Լրացուցիչ նորություններ

...

Ղազախստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

Հանձնել, հանձնել ամեն ինչ՝ բացի աթոռից․ սա է այսօրվա քաղաքականությունը․Շարմազանով (տեսանյութ)

Իշխանության կողմից քաղաքական ճնշումները կուժեղանան՝ կախված ընտրության արդյունքից. Նորայր Նորիկյան

Հանրությունը պետք է ընտրի Փաշինյանի և Հայաստանի ապագայի միջև (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայկական բիզնեսը ՌԴ-ում խնդիր կունենա՞․ հարց՝ ՊԵԿ նախագահին

Ի՞նչպես եք գնահատում 18-ամյա աշակերտի կալանավորման որոշումը

ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը

Թրամփ–Իրան–Մոսկվա․ աշխարհը պայթյունի եզրին. ՔՊ-ն ընդունել է ԸՕ փոփոխությունների նախագիծը

Սկանդալ ՔՊ ցուցակում․ թեկնածուն ունի ՌԴ քաղաքացիություն․ Նա հայտնի բժիշկ է

Ովքեր որ չեն միանա մեր մոտեցմանը՝ մենք իրանց դեմ ենք լինելու

«Նժարը» միանում է «Բոլորին դեմ եմ» շարժմանը՝ մեկ ֆորմատով կմասնակցենք ընտրություններին. Կարապետյանց

Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա․ Արմեն Այվազյան

Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են

Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ինքնասպանության փորձ․ քրեական նորություններ

Մի սխալ քայլ՝ և աշխարհը համաշխարհայինի մեջ կհայտնվի

Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական առաջարկը կարծես թե չի բավարարել Վաշինգտոնին. Արտակ Զաքարյան

Քննարկման է ներկյացել ներդրումների մասին օրենքի նախագիծը

ՈւՂԻՂ. «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման մամուլի ասուլիսը

ՈւՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

ԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ. որոշումը կայացված է. Փաշինյանը պարզապես առիթ է փնտրում. Հրանտ Միքայելյան (տեսանյութ)