Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ն ուժայինների վախը բռնել է, «ուսապարկերն» աշխուժացել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Արդարադատության նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանին հեռացնելու օպերացիան, պարզվում է, իր հետքն է թողել Նիկոլ Փաշինյանի կառավարության մյուս անդամների, անգամ՝ ուժային կառույցների ղեկավարների վրա, որոնք իշխանության եւ նրա յուրաքանչյուր ուսապարկի դեմ թեպետ տասնյակ-հարյուրավոր նյութերի ու կոմպրոմատների են տիրապետում, բայց երեկ հերթով-կարգով-շարքով, մեկ մարդու պես՝ շտապել էին խորհրդարան ներկայանալ եւ ավելի քան 6 ժամ նիստերի դահլիճում պատանդառուի կարգավիճակում զեկուցում էին, ունկնդրում ուսապարկերին՝ հընթացս լսելով ընդդիմադիր պատգամավորների լուտանքները։Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան, իսկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մի ամբողջ գումարտակ էր իր հետ բերել, ընդհուպ՝ բոլոր փոխնախարարներին։

Խորհրդարանին վերեւից նայող այս պաշտոնյաները գիտակցում են, որ Մինասյանին գահընկեց անողը ոչ թե ուսապարկերի խումբն է, այլ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը տակից «ֆաս» հրահանգը տալիս է ու հրճվում, թե ինչպես են թիմակիցները հոշոտում նախարարներին, հետո էլ, դեմոկրատիա խաղալով, կազատի նրանց, ինչպես ազատեց Մինասյանին։

Եվ կբարձրացնի ՔՊ-ի ռեյտինգն ու ՔՊ-ականների ինքնագնահատականը՝ իբր թե ինքը հաշվի է նստում օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կամքի հետ։ Եվ այն նախարարները, որոնք չեն ուզում Մինասյանի ճակատագրին արժանանալ, մեկ մարդու պես ընդունել էին հրավերը, անգամ՝ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որին անցած ամիսներին ՔՊ խմբակցությունը մի քանի անգամ հրավեր էր ուղարկել, սակայն նա արհամարհել էր եւ չէր ներկայացել ԱԺ։ 

ՔՊ-ական որոշ պատգամավորներ, իրենց հաղթանակից ոգեւորված, այնպես էին նեղը գցել ուժայիններին, որ ընդդիմադիրները նույնիսկ կարող էին նախանձել։

Իսկ Հովիկ Աղազարյանն ու Արգիշտի Քյարամյանը քիչ մնաց բռնցքամարտի բռնվեին․ Քյարամյանն իրեն փողոցում էր զգում եւ տղայական «ռազբորկա» էր սկսել ոչ միայն Աղազարյանի, այլեւ նրանից առաջ իր ելույթի ժամանակ դահլիճից ռեպլիկ թողած մի տղամարդու հետ, որը, ենթադրաբար, ԱԺ փորձագետներից էր։

Քյարամյանը, որը լսումների հենց սկզբին նստել էր Աղազարյանի կողքին ու պարբերաբար նրա ականջին ինչ-որ բան էր քրթմնջում եւ ժպտում, ամբիոնին հասնելուն պես ամենածանր հարվածը հենց Աղազարյանից ստացավ։ ՔՊ-ական պատգամավորը հետաքրքրվեց՝ ներկրվող ավտոմեքենաների դեպքում ԱԱՀ-ի փոփոխությունից հետո ինչո՞ւ է ՔԿ-ն համատարած վարույթներ հարուցում եւ, ըստ էության, խոչընդոտում միջին բիզնեսի գործունեությանը։Քյարամյանն Աղազարյանին պատասխանելիս նկատեց, որ դահլիճից ինչ-որ մեկը ռեպլիկ է արձակում, եւ հաշիվ պահանջեց՝ մատն ուղղելով այդ կողմը․ «Սեւ շորով պատգամավոր, ի՞նչ ես ասում»։

Իր ելույթի ժամանակ Աղազարյանը փորձեց կարգի հրավիրել Քյարամյանին․ «Պարոն Քյարամյան, ես Ձեր դեմ անձնական ոչ մի բան չունեմ, սակայն այստեղ Դուք ելույթ եք ունենում, ու ինչ-որ մեկը շատ կոպիտ ձեւով ռեպլիկ է բաց թողնում, ու Դուք շատ կոպիտ ձեւով արձագանքում եք։ Դուք դրա իրավունքը չունեք»։

Քյարամյանը դիտողությունից հետո ուղղակի անկառավարելի դարձավ եւ ինչպես հռի-բռի գործեր է կարում, նույնպիսի տոնով էլ հակադարձեց եւ սպառնաց.

«Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողել, եթե եղել է այդպիսին, ուրեմն շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»։Անդրանիկ Քոչարյանը փորձեց կրքերը հանդարտեցնել եւ «սաստել» Քյարամյանին։

«Դուք Ազգային ժողովում եք, եւ էդ տղայական խոսակցությունն էստեղ չի անցնում»: Քյարամյանը Քոչարյանի «բերնին էլ իջավ»։ «Դուք հանկարծ չորակեք իմ խոսակցությունները։ Տղայական է ազդարարման համակարգին «գործ տալ» ասելը»,- Քոչարյանին հիշեցրեց իր խոսքը ՔԿ նախագահը։

Նա այնպես էր փրփրել, որ եթե Սասուն Խաչատրյանն ու մյուսները չմոտենային եւ չհանդարտեցնեին, կոռուպցիոն աղմկահարույց բացահայտումներ կաներ տեղում, բայց սահմանափակվեց միայն Աղազարյանով. «Ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով, կոռուպցիայի դեմ պայքարից եք խոսում․․․»:

Հիմա էլ Հովիկ Աղազարյանին սկսեցին հանգստացնել, որը պահանջում էր անուններ տալ, թե ով է դիմել, բայց Քյարամյանն այդպես էլ անուն չտվեց։ Քյարամյանին դիտողություններ արեցին նաեւ այլ ՔՊ-ականներ՝ հիշեցնելով, որ իր կաբինետում չէ։ «Ձեր ժեստիկուլյացիան սահմանափակեք, երբ խոսում եք ԱԺ պատգամավորի հետ»,- հորդորեց Նարեկ Զեյնալյանը։ «Եթե պատգամավորի հետ են այսպես խոսում, քաղաքացո՞ւն ինչ կանեն»,- նկատեց Լուլուն։

Այս տեսարանը լավագույնս ցույց տվեց, թե արդարադատության ինչ մակարդակ է Հայաստանում, ինչ է կատարվում իրավապահ մարմիններում, եւ ինչպես կարող է մի հսկա կառույցի ղեկավարը բորբոքվել, եթե հանկարծ իրեն մի փոքր կսմթեն:

Սա, ի դեպ, այն կառույցն է, որը զբաղված է Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների դեմ գործեր «կարելով» եւ մեկ ցուցմունքի հիման վրա մարդկանց կալանավորելով։

Պակաս ուշագրավ չէր նաեւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ ՔՊ-ականների «շփումը»։

Նախարարը մեծ տառապանքով մոտ կես ժամ ամբիոնի մոտ կարդում էր Հայաստանում հանցավորության մակարդակի վերաբերյալ ինչ-որ մեկի գրած տեքստը եւ երբեմն մի բառը երեք անգամից էր կարողանում ճիշտ արտասանել: Փորձում էր համոզել, որ Հայաստանում ոստիկաններին վստահում են, եկեղեցուց հետո, ըստ միջազգային հարցման, իրենք երկրորդ տեղում են, իսկ հանցավորության աճն այլ պատճառներ ունի:

ՔՊ-ական Լուլուն` Լուսինե Բադալյանը, իր խոսքում լավագույնս բնորոշեց ոստիկանության գործունեությունը՝ ասելով, որ նրանց նկատմամբ վստահությունն այնքան քիչ է, որ մարդկանց տներում գողություն են անում, շատերն այլեւս ոստիկանություն չեն դիմում, որովհետեւ գիտեն, որ կա՛մ չեն բացահայտելու, կա՛մ բացահայտելուց եւ գողոնը հայտնաբերելուց հետո ոստիկաններն իրենց են դա վերցնելու։Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ, որ ոչ մի կերպ դուրս չի գալիս Փաշինյանի օգնականի կարգավիճակից, երբ հարցնում էին, թե ինչու վարույթներ չեն հարուցվում աղմկոտ գործերով, գործը դատարան չեն ուղարկում, դիցուք` ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ոստիկանական ոհմակով ծեծի ենթարկելու կամ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործը, անգիր արած՝ նույն միտքն էր հնչեցնում, թե չկան բավարար ապացույցներ: Այնինչ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում «դավաճան» անվանած երիտասարդին, մի տեսանյութի հիման վրա, միջադեպից մեկ ժամ անց ձերբակալեցին։

Լրահոս

10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան
ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու
Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև
Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը
Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը
Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի
Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը
Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել
Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան
Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում