Երկուշաբթի օրը Կանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Կանադայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 19:00-ին:
Երկուշաբթի Կանադայում տեղի են ունեցել Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 45-րդ ընտրությունները։ Պայքարը 343 մանդատի համար է. մեծամասնական կառավարություն ձեւավորելու համար հաղթողը պետք է ստանա 172 մանդատ։
Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետը։ Հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին 2025 թվականի հոկտեմբերին, սակայն այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական տվեց կառավարության ղեկավարի և Կանադայի իշխող «Լիբերալ կուսակցության» առաջնորդի պաշտոնից, նրա իրավահաջորդ Քարնին հայտարարեց ապրիլի 28-ին արտահերթ ընտրությունների մասին։
Ներկայումս Կանադայի իշխող «Լիբերալ կուսակցությունն» ունի ձայների 51%-ը, իսկ ընդդիմադիր Կանադայի «Պահպանողական կուսակցությունը»՝ 39%-ը։ Մնացած կուսակցությունները՝ ձայների 4%-ից ոչ ավելի։