Չինաստանը կոչ է անում BRICS երկրներին ընդլայնել համագործակցությունը նոր ոլորտներում՝ ներառյալ բևեռային շրջանները և տիեզերքը:
Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ «Անհրաժեշտ է ամրապնդել պրագմատիկ համագործակցությունը։
Մենք պետք է ավարտենք BRICS պատվաստանյութերի հետազոտության և զարգացման կենտրոնի ստեղծումը, հավատարմորեն իրականացնենք պարենային անվտանգության համագործակցության ռազմավարությունը, ընդլայնենք համագործակցությունը նոր ոլորտներում, ինչպիսիք են խոր ծովային տարածքները, բևեռային շրջանները և արտաքին տիեզերքը, և միասին աշխատենք գլոբալ խնդիրները լուծելու համար»,- ասել է Վան Ին, հայտնում է Չինաստանի ԱԳՆ կայքը։
Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է ուժեղացնել գործնական համագործակցությունը BRICS երկրների հետ աղքատության վերացման, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում։