Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին մեկնում է Օման՝ Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները քննարկելու համար, այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները՝ մատնանշելով, որ Լեմին արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ է այցելում Օման։
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելուց հետո Լեմին կմեկնի Օման, այնուհետև կայցելի Կատար։
Այցելությունից առաջ Լեմին ասել է, որ Լոնդոնի հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ շարունակում են ամրապնդվել։ Նա ասել է, որ Լոնդոնի համար կենսականորեն կարևոր է սերտորեն համագործակցել Կատարի և Օմանի նման գործընկերների հետ։