Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը. Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ:

Նրա ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ.«Այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։

Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։Արդեն 7 տարի սա անառարկելի իրողություն է Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձեւավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում ոչ միայն որեւէ մակարդակի ընտրություն չի կեղծվել, այլեւ մոռացվել է նունիսկ երբեւէ Հայաստանում նման երեւույթի գոյություն ունեցած լինելու փաստը։Սա շնորհավորելու մեծագույն առիթ է։

Մեր Կառավարությունը ժողովրդի ազատ կամարտահայտման երաշխավորն է, բայց նաեւ ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ պիտի պաշտպանի իր ազատ կամարտահայտվելու իրավունքը, ու սա չափազանց կարեւոր է։Այս տոնը Քաղաքացու ազատության մասին է, եւ Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատ է․ հավաքների, խոսքի, մամուլի ազատությունը երաշխավորված են 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, այն աստիճան, որ շատ քաղաքացիներ դա համարում են սպառնալիք իրենց ազատությանը։ Բայց այստեղ էլ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շատ անելիք չունի եւ ինքնակարգավորման մեխանիզմներն են, որ պիտի ապահովեն ազատության մշակույթի հետագա զարգացումը։

Կառավարությունը երաշխավորել եւ շարունակելու է երաշխավորել Քաղաքացու ազատությունը։Քաղաքացու օրը բարեկեցության մասին է եւ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43․5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4․2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել, հանգամանքներ, որ երկրում բարեկեցության ցուցիչի առաջնային գործոն են, այն բարեկեցության, որ հիմնված է օրինական եւ ստեղծագործ աշխատանքի վրա։Քաղաքացու օրը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մասին է եւ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտներ են ստեղծվել․

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե եւ երեք ատյանի դատարան, ապօրինի գույքի բռնագանձման եւ համայնքային շահերի պաշտպանության ինստիտուտ։ Հակակոռուպցիոն գործերի առաջնային նախաձեռնողն ու հակակոռուպցիոն պայքարի առաջնորդը Կառավարությունն է ու կառավարող մեծամասնությունը։

Համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար եւ այս պայքարում հանրային ավելի ու ավելի մեծ աջակցություն է հարկավոր։Քաղաքացու օրը, ամենակարեւորը, պետության ու պետականության մասին է, որովհետեւ չկա Քաղաքացի առանց պետության, որովհետեւ պետությունն է Քաղաքացու ինքնությունը։Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացիներ,2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո այս նրբության շուրջ է կաթիլ-կաթիլ լարվածություն կուտակվել, որովհետեւ Հեղափոխության առանցքային իմաստը պիտի լրումին հասնի։ Քաղաքացի–պետություն հարաբերություններում առանցքային փոփոխությունը՝ Հեղափոխությունը, առաջ եւ հետո հետեւյալն է․ Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը։

Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ–հոգեբանություն, ավանդույթ, այլեւ ամենօրյա գործելակերպ։Այս փոփոխությունը տեղի է ունենում, բայց ոչ առանց ներհակությունների։ Ու սա ճանապարհ է, որն անցնելով կկարողանանք ապահովել մեր բարձրագույն նպատակը՝ մեր անկախ պետության՝ Հայաստանի Հանրապետության հարատեւությունը։Այդ ճանապարհն անցնում է արտաքին եւ ներքին քաղաքականության բարդ հանգույցների, երբեմն փլուզումների եւ ողբերգությունների միջով։ Բայց մենք անցնում ենք այդ ճանապարհը ոչ մի րոպե տեսադաշտից բաց չթողնելով Քաղաքացու առանցքային ինքնության՝ պետության շահը։

Այդ շահի շուրջ են կառուցված եղել եւ շարունակում կառուցված լինել մեր քաղաքականությունները։Սա դժվար, բայց անխուսափելի ճանապարհ է՝ անկախության, ինքնիշխանության, պետական գիտակցության ու խաղաղության ճանապարհ, եւ այդ ճանապարհը մենք անցնելու ենք առանց ծափահարությունների ակնկալիքի։Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության Քաղաքացին»:

Լրահոս

Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Լրացուցիչ նորություններ

...

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ

Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար

«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան