Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ուրվագծենք ցեղասպանության պատճառած զոհերն ու կորուստները և դրանց՝ մինչև այսօր զգացնել տվող հետևանքները․ Արմեն Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում հոդվածից հատված է հրապարակել․

«...Համառոտաբար ուրվագծենք ցեղասպանության պատճառած զոհերն ու կորուստները եւ դրանց երկարաժամկետ՝ մինչեւ այսօր զգացնել տվող հետեւանքները։

ԿԵՆՍԱՏԱՐԱԾՔԻ ԿՈՐՈՒՍՏՄինչեւ 1915 թ. հայ էթնոսի հինգհազարամյա գոյատեւման տարածքն ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհը, այսինքն՝ պատմական Հայաստանը։ Աշխարհառազմավարական առումով, այս մեծ՝ ավելի քան 350,000 քառ. կմ ունեցող տարածքը նմանվում է մի հսկա բերդի, որն ունի մի շարք պաշտպանական շրջաններ, որոնցից յուրաքանչուրն ի վիճակի է ինքնուրույն ապահովել իր պաշտպանությունը։ Պաշտպանական շրջաններից մեկի կամ մի քանիսի գրավումը օտար զավթիչի կողմից դեռեւս չէր նշանակում Հայաստանի գրավում, քանի որ մեկ ուրիշ շրջանում կամ շրջաններում կենտրոնացած հայկական ուժերը միշտ ի վիճակի էին լինում վերախմբավորվել ու, հարմար առիթը որսալով, հակահարձակման անցնել եւ վերատիրանալ Հայաստանի զավթված տարածքին։

Ավելի ուշ՝ ամենածանր 15-19-րդ դարերում, երբ Հայաստանի պետականությունը կործանվել էր, իսկ հայկական զինված ուժերը հիմնականում ոչնչացվել էին ու վերացվել ասպարեզից (մանր զորամիավորումներ էին պահպանվել միայն առանձին լեռնային շրջաններում), Հայաստան երկրի գոյատեւման գլխավոր առհավատչյան ժողովրդագրական գործոնն էր՝ նրա տարածքում հայկական տարրի մեծամասնություն կազմելը։ Երբ մոնղոլական ու թուրքմենական արշավանքների կամ թուրքևպարսկական պատերազմների հետեւանքով Հայաստանի որեւէ մաս ավերվում էր (երբեմն գրեթե անմարդաբնակ դառնում), շատ չանցած Հայաստանի մյուս մասերում ապաստանած հայությունը, կարծես մագնիսական ձգողականություն ունենալով հայրենի, պապենական հողի նկատմամբ, դարձյալ վերադառնում էր, միշտ հուսալով, որ հայրենիքը վաղ թե ուշ ձեռք է բերելու ազատություն, անկախություն, տնտեսական եւ ռազմական հզորություն։

Հայաստանի նահանգներն ու գավառները սոսկ տարածք չէին, այլ հինգհազարամյա կենսատարածք ու հայրենիք։ Ցեղասպանության առաջին ահավոր հետեւանքն այն է, որ հայերին օտարացրել եւ անջատել են իրենց կենսատարածքից։ Ռազմավարական առումով՝ կենսատարածքի կորուստը զրկել է հայերին պաշտպանական մի քանի շրջան ունենալու նախկին հնարավորությունից. մնացել է մի բուռ Հայաստան՝ ընդամենը մի վերջին միայնակ ամրոց։

Նա այլեւս նահանջելու, ուժերը վերախմբավորելու տեղ չունի։ Հայաստանն այլեւս ռազմական ոչ մի պարտության իրավունք չունի։ Այլապես՝ դա կլինի Հայաստանի ու, հետեւաբար, հայ ազգի վերջը։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԱնթիվ եւ անհամար են մեր մշակութային կորուստները։ Դրանք ոչ միայն առանձին ու անջատ եկեղեցիներ են, ճարտարապետական զանազան անկրկնելի շինություններ ու կոթողներ, այլեւ՝ հինգ հազար տարվա ընթացքում այդ հողի վրա ստեղծված ամրոցներ, քաղաքներ ու գյուղեր, այլեւ՝ տասնյակ հազարավոր մատյաններ, որոնցում ամփոփված է եղել ժողովրդի հանճարն ու գիտելիքը։

Միայն մեկ խոսուն փաստ. այսօր ամբողջ աշխարհում կա մոտավորապես այնքան հայերեն ձեռագիր մատյան, որքան ոչնչացվել է Եղեռնի ժամանակ։ Անգին տեղեկություններ ու գաղտնիքներ են ոչնչացվել, կորելևգնացել, մեզ զրկելով մեր նախնիների ստեղծած հոգեւոր ժառանգությունից, մեզ կտրելով նրանց մտքից ու ոգուց։

Նյութական կորուստներ Ցեղասպանության ենթարկված արեւմտահայության ամբողջ ունեցվածքի եւ գույքի բռնագրավումն ու թալանն ստիպեց վերապրած զանգվածներին տասնամյակներ շարունակ զբաղվել ոչ թե ազգային հավաքական կյանքը հարստացնող եւ ամրապնդող ստեղծագործ աշխատանքով, այլ չարքաշորեն, անջատևանջատ ճգնել իրենց ընտանիքների տարրական ֆիզիկական գոյությունն ապահովելու համար։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՀոգեբանական առումով՝ կենսատարածքի կորուստը զրկել է հայերին բնական ու ձեռակերտ ազգային խորհրդանիշների հետ ամենօրյա շփումից, դրանով իսկ վերացնելով հայ ազգի բնականոն հոգեւոր զարգացման հնարավորությունը։

Միաժամանակ՝ ցեղասպանությունը շատ հայերի մեջ առաջացրել է թերարժեքության բարդույթներ, ազգի ապագայի նկատմամբ թերահավատություն, որոշ դեպքերում նույնիսկ ինքնատյացություն՝ ազգային շահերի եւ արժեքների մերժում եւ օտարագարություն։

ԺՈՂՈՎՐԴԻ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՒ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄՀայոց ցեղասպանության ընթացքում ոչնչացվեցին ոչ թե սոսկ մարդկային զանգվածներ, այլ ժողովուրդ, որը համախմբված եւ կազմակերպված էր իր դարավոր կառույցների շուրջը։

Ոչնչացվեցին համայնքները, եկեղեցիները, դպրոցները, բազմաթիվ ու զանազան հայկական կառույցներն ու կազմակերպությունները, վերջապես՝ հայ ազգի ղեկավարությունը, ներառյալ՝ քաղաքական, մտավորական ու մշակութային ընտրանին։ Մարդկային զանգվածներն առանց իրենց համախմբող կառույցների այլեւս ժողովուրդ չեն, այլ անհատներ։

Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրվելով, սփյուռքահայության ընդամենը մի փոքր հատվածը կարողացավ վերահամախմբվել ազգային նորաստեղծ կառույցների շուրջը։ Արտերկրում ապաստանած հայության մյուս մասը ներգրավվեց օտար կառույցների մեջ եւ աստիճանաբար ձուլման ենթարկվեց։ Խորհրդային Հայաստանում հայությունը նույնպես կազմակերպվեց ոչևազգային կառույցների եւ գաղափարախոսության շուրջը եւ մշակութապես զգալի չափով ապահայացավ (հատկապես քաղաքական եւ մտավորական վերնախավը)։

Հայկական ավանդական կառույցների ոչնչացումն այն կարեւոր օբյեկտիվ գործոններից էր, որ թույլ չտվեց օտարության մեջ հայտնված հայության բեկորներին կազմակերպվել սփյուռքը միավորող մեկ միասնական կառույցի մեջ։

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ (20-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ)Հասկանալու համար հայությանն այսօր հետապնդող խնդիրները, անհրաժեշտ է նաեւ պարզորեն պատկերացնել ոչ միայն Մեծ եղեռնի, այլեւ վերջին հարյուրամյակում մեզ պատուհասած շարունակական աղետների ահավոր հետեւանքները։

Այդ աղետների պատճառած մարդկային կորուստներն ազդել են ոչ միայն մեր ազգի քանակի, այլեւ նրա հավաքական որակի վրա (մասնավորապես՝ հայ զանգվածների մեջ արմատավորելով այսպես կոչված «վերապրելու հոգեբանությունը»՝ անհատի համար իր եւ ընտանիքի անձնական շահի ամեն ինչից վեր դասումը)։

1894 թ. մինչեւ 1922 թ.՝ չորս փուլով իրագործված հայկական ցեղասպանությունը, բնաջնջելով հայկական քաղաքակրթությունն իր բնիկ տարածքի մեծ մասից, խլեց ավելի քան 2.000.000 հայերի կյանք (շուրջ 300.000 հայ ոչնչացվեց 1894-96 թթ., 30.000՝ 1909 թ., 1.5 միլիոն՝ 1915-16 թթ., շուրջ 300.000՝ 1918-1922 թթ.)։1920-1921 թթ. Արեւելյան Հայաստանի կենտրոնական մասում հռչակված Հայկական խորհրդային փոքրիկ հանրապետությունը, վայելելով հարաբերական խաղաղության եւ կայունության 70-ամյա մի շրջան՝ կարողացավ արձանագրել տնտեսականևմշակութային լուրջ առաջընթաց։

Բայց, ի հավելումն ցեղասպանության պատճառած մարդկային կորուստների, հայերը մեծ զոհեր տվեցին նաեւ Խորհրդային Հայաստանում. 1920-21 թթ. ոչնչացվեց անկախության շրջանում ազգային ոգով կոփված գրեթե ողջ հայ սպայակազմը, իսկ 1930ևական թթ. բոլշեւիկյան խավարամոլության զոհ գնաց հայ մտավորականության ծաղիկը՝ հազարավոր շարքային քաղաքացիների հետ։

1941¬1945 թթ. պատերազմին մասնակցություն բերած շուրջ 600000 հայորդիներից զոհվեց շուրջ 300 հազարը։ Պատկերացնելու համար, թե սա ինչ ահավոր թիվ է փոքրաքանակ հայ ազգի համար, բավական է ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան տվել են գրեթե ճիշտ նույնքան սպանված՝ համապատասխանաբար 291.557 ու 357.116 զինվոր։

1949 թ. Հայաստանից կազմակերպված բռնագաղթը հազարավոր նոր զոհերի պատճառ դարձավ։ Կայուն ու տնտեսական զարգացման աննախադեպ բարենպաստ ժամանակահատված էին 1954-ից մինչեւ 1988 թ. ընկած տարիները։

Սակայն սկսած 1988 թ.՝ Հայաստանի այս վերջին բեկորում հայ ազգի գոյատեւումը դարձյալ հարցականի տակ առնվեց. 1988 թ. Սպիտակի երկրաշարժը խլեց 25-30 հազար կյանք եւ ամբողջությամբ ավերեց Հայաստանի մոտ մեկ երրորդը, ներառյալ Երեւանից հետո ամենամեծ հայկական քաղաքները՝ Գյումրին ու Վանաձորը։ Դրան հետեւած ղարաբաղյան պատերազմում զոհվեցին եւս շուրջ մեկ տասնյակ հազար հայեր։

Այս ամենին ուղեկցած արտագաղթը, որը կանգ չի առել ու շարունակվում է, Հայաստանից արդեն տարել է 1-1.5 միլիոն մարդ։

Ցավոք, ցեղասպանությանը հետեւեց մի երկարատեւ շրջան, որի ընթացքում հայությանը պարզապես արգելվեց ազատորեն անդրադառնալու իր կորուստներին, մտածելու ապաքինման ուղիների մասին։ Ամենակարեւորն այն է, որ Խորհրդային Հայաստանը հայկական պետականության ձեւ չէր (որքան էլ փորձեն դրան այդպիսի գործառույթներ վերագրել), այլ ազգային արժեքներին ու նպատակներին խորթ, գաղափարապես գաղութացված կվազիևպետական վարչական միավոր էր, հզորագույն կայսրության մի մասնիկը՝ իր մշակութապես հետզհետե ռուսականացող կուսակցական եւ մտավորական վերնախավերով։ Խորհրդային Հայաստանն ի վիճակի չէր ու բնավ էլ կոչված չէր հաղթահարելու ցեղասպանության հետեւանքները, ներառյալ ամենակարեւորը՝ հայկական բնիկ տարածքներին կամ դրանց գոնե մի մասին վերատիրացումը (լինի Արեւելյան թե Արեւմտյան Հայաստանում), որը եւ միայն կարող էր ապահովել հայ ազգի անվտանգ զարգացումը Խորհրդային կայսրության հնարավոր փլուզման դեպքում։

Չլուծվեց եւ չէր կարող լուծվել նաեւ ցեղասպանության մյուս՝ շարունակաբար ուժաթափող հետեւանքը՝ սփյուռքում մշտապես ընթացող ու այժմ էլ ավելի արագացած ձուլումը՝ «սպիտակ ջարդը»։ Ազգային իրավունքների վերականգնման ուղղությամբ հնարավոր եղավ կազմակերպված պայքարի դիմել շատ ավելի ուշ՝ միայն 1960-ական թթ. սկսած։

Ժամանակի այդ կորուստը եւս թանկ նստեց. այդ ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զոհ գնացին սպիտակ ջարդին, իսկ թշնամին է՛լ ավելի ամրապնդեց իր նվաճած դիրքերը։

Շատ բնական ու հասկանալի է, որ այսպիսի աներեւակայելի տարածքային, հոգեւոր, մշակութային, նյութական ու մարդկային կորուստները պետք է ազդեին նաեւ ազգի ընդհանուր մտավոր ու բարոյական ներուժի վրա։ Սակայն հե՛նց այս նույն ցավալի փաստերը մեզ պետք է նաեւ ուժ ու հավատ ներշնչեն, որովհետեւ, թերեւս ոչ մի ազգ չէր դիմանա այսպիսի հարվածների եւ բառիս բուն իմաստով կանհետանար աշխարհի երեսից։

Ուրեմն մեր ազգն ունի նաեւ անօրինակ տոկունություն եւ ապրելու կամք, որը եւ պետք է շուտափույթ գործի դնել՝ ի հեճուկս պարտվողականություն, երբեմն էլ՝ անկախությունից կամովին հրաժարում քարոզող բոլոր ուժերի եւ տրամադրությունների։

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ, Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. - «Ազգ» օրաթերթ, #076, 24.04.2002 »։

Լրահոս

ՈւՂԻՂ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Պարոն Խաչատրյանը խայտառակություն էր համարում ոչ թե բովանդակությունը, այլ մատով խոսալը
Պատգամավորի երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնեցիք, հիմա մանրամասն քննարկում եք տեքստի ամեն մի բառը
Մոսկվան հակադարձում է Հայաստանին․ ՀԱՊԿ-ը զորավարժություն է անցկացնում՝ առանց ՀՀ-ի
ՌԴ ռազմաբազայի այլընտրանքը չի երևում․ Գալուզինի կոշտ ուղերձը ՀՀ-ին
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին
Դուք դասական երիտբոլշևիկ եք՝ և՛ երիտասարդ եք, և՛ բոլշևիկ եք. Արման Եղոյան
Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Էդգար Ղազարյան
Ոնց կարելի է խոսել քաղաքական ուժի վերացման մասին ու ծափահարություններ հնչել. Լիլիթ Գալստյան
Ընդդիմադիր նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանը ՔՊ-ի թեկնածո՞ւ. ով է լինելու Մեղրու համայնքապետը
Ի՞նչ խնդիր ունեք մեր սեռի հետ հարգելի ընդդիմադիր տղամարդիկ․ Հասմիկ Մինասյան
Եթե ՌԴ-ի ռազմաբազան ՀՀ-ից հանելու ցանկություն կունենան, կքննարկենք հարցը․ Վահագն Ալեքսանյան
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել տիեզերքում սպառազինությունների կուտակումը
Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա
Առուշ Առուշանյանի հետ ՔՊ-ն գործարքի՞ է գնացել. լրագրողը՝ Ալեքսանյանին
Դպրոցաշինությունը ուղեղ չունենալու հետևա՞նք է՝ ինչպես պնդում էր ձեր առաջնորդ Սամվել Կարապետյանը
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին
Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
«Ուժեղ Հայաստան»-ը կո՞ղմ է Հայաստանում Արցախի իշխանության գործունեությանը. Նարեկ Կարապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ամենաշատ օբյեկտներ ունեցող երկրների ցանկը

Մեդվեդևը չի հավատում մարդկության համար արհեստական բանականության սպառնալիքին

Շուշիի համար զոհվածի մայրն այսօր պայքարում է սեփական կյանքի համար․ տիկին Մարինեին շտապ լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ

Աշխարհը ցնցած կադրեր․ Սևանի ռեկորդից մինչև Սիրիայի քաոսը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Գոռ Շահբազյանն է

Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»

Մեռելnց է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Անակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ Պապիկյան

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին

2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան

Սեպտեմբերի 16-ի մեռելոցը աշխատանքային է, թե ոչ

Մինչև ուշ գիշեր արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի մի շարք փողոցներում

Վանաձորում և Գուգարքում ջրանջատումներ են

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով (տեսանյութ)

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում

Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)