ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսին Սաուդյան Արաբիա կատարելիք այցից հետո, հնարավոր է, հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Ես կհանդիպեմ նրա (Պուտինի) հետ», - ասել է նա Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք այդ հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։
«Հնարավոր է, բայց ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Կարծում եմ՝ ես նրա հետ կհանդիպեմ դրանից կարճ ժամանակ անց», - ասել է ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։