Ռուսաստանը գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ըստ Կիևի իշխանությունների՝ հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 70 մարդ՝ վիրավորվել, այս մասին հաղորդում է BBC-ն։
Հարվածի ենթարկված շենքի փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության՝ հարվածի տակ են հայտնվել նաև Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Սումիի և Ժիտոմիրի մարզերը։
Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ ռուսական 24 գրոհների հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է, քաղաքում վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, պոլիկլինիկա, դպրոց, մասնավոր տնտեսություններ, արտադրամասեր։