ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային չխոչընդոտել Սիրիայի օդային տարածքի օգտագործմանը Իրանի հետ հակամարտության դեպքում և չեզոքություն պահպանել: Այս մասին հայտնել է Hürriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է Ria Novosti-ն:
«Եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբչավարտվեն, ապա Իրանը կդառնաԹրամփի օրակարգի կետերից մեկը։Էրդողանը, իհարկե, դեմ է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը։
Նա դա վտանգավորէ համարում տարածաշրջանի համար։Սակայն Թուրքիային կարող են խնդրել չեզոքություն պահպանել այս պատերազմում և չխոչընդոտել Սիրիայի օդային տարածքի օգտագործմանը», - գրում է պարբերականը։