Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կանգնեցնել Հայաստանի քաղաքական լիկվիդացիայի ներկա գործընթացը․ Արմեն Այվազյան (տեսանյութ)


Պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Կանգնեցնել Հայաստանի քաղաքական լիկվիդացիայի ներկա գործընթացը
Փաշինյանի տերերը նրան հրահանգել են սողալ հայատյաց Իլհամ Ալիևի ոտքերի առաջ և աղաչել նրան ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը»՝ անպետք մի փաստաթուղթ, որը ոչնչով ապահովագրված չէ և կարող է խախտվել ցանկացած պահին՝ Բաքվի ֆաշիստների քմահաճույքով։
Ավելին՝ այդ թղթի տակ իր ստորագրությունը դնելու դիմաց Փաշինյանը ոչ մի բան չի պահանջում։ Այնինչ այդ թուղթը ստորագրելով, Հայաստանի Հանրապետությունը կատարում է աներևակայելի զիջումներ, մասնավորապես՝
• պարտավորվում է այլևս ծպտուն չհանել Արցախում իրականացված էթնիկ զտման (հայաթափման) և ցեղասպանության մասին և համաձայնվում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ այս հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային միակ ձևաչափը։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը ընդունում է, որ հայության կոտորածը և բռնի տեղահանումը ոչ միայն բնականոն, այլև իր համար ընդունելի լուծում են։ Իսկ դա նշանակում է, որ նույն «լուծումը»՝ ցեղասպանությունը, վաղը կարող է կիրառվել նաև Հայաստանի Հանրապետության բնակչության դեմ։ Իսկ ի՞նչ խնդիր կա՝ ՀՀ իշխանությունը վաղն էլ իր օրակարգից կհանի Սյունիքում կամ այլուր ադրբեջանական ֆաշիստների իրագործած էթնիկ զտումը՝ պատճառաբանելով, ինչպես այսօր ԱԺ-ում թուրքավարի հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը, թե, կրկնում եմ նրա բառերը՝ «քանի որ այնտեղ (Արցախում) այլևս մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք. Այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել»։ Բայց չէ՞ որ սա հենց թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հիմքն ու տրամաբանությունն է՝ «չկան հայեր՝ չկա խնդիր»։ Եվ ՀՀ արտգործնախարարն այդ թեզը կրկնում է ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից՝ մի բան էլ դեռ վրդովվելով, թե՝ «հիմա մեզնից էլ ի՞նչ եք ուզում»։
• պարտավորվում է լռություն պահպանել Արցախում հայոց մշակութային վիթխարի ժառանգության հետևողական ոչնչացման՝ մշակութային ցեղասպանության վերաբերյալ.
• պարտավորվում է երբևէ միջազգային ասպարեզում չբարձրաձայնել 1893–2023 թթ. Հայոց ցեղասպանության և միլիոնավոր հայերի հայրենազրկման մասին.
• պարտավորվում է Մեղրիով և ՀՀ այլ հատվածներով անխափան ցամաքային ճանապարհ տրամադրել թշնամական Ադրբեջանին և Թուրքիային.
• փաստացիորեն հաշտվում է ռազմավարական նշանակություն ունեցող՝ միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքի շուրջ 240 քառ. կմ հատվածի ադրբեջանական բռնազավթման հետ՝ ոչ միայն չկապելով այդ հարցը «խաղաղության պայմանագրի» ստորագրման կամ վավերացման հետ, այլև ընդհանրապես դադարելով այդ մասին խոսել.
• համաձայնվում է ՀՀ Անկախության հռչակագիրը դուրս թողնել ՀՀ սահմանադրական իրավունքի հիմքերից՝ այդ պետականաստեղծ հիմնարար իրավական փաստաթղթի կարգավիճակը իջեցնելով ընդամենը պատմական դեկլարատիվ հռչակագրի մակարդակի.
• համաձայնվում է հետ կանչել միջազգային իրավական ատյաններ ներկայացված իր հայցերը՝ Ադրբեջանի կողմից հայերի դեմ գործած բոլոր ոճրագործությունների վերաբերյալ.
• համաձայնվում է ՀՀ կրթական համակարգում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք աղավաղում են պատմական ճշմարտությունը.
• պարտավորվում է սանձել և պատժել հայոց ազգային իրավունքների պաշտպանության համար պայքարող՝ Ադրբեջանին ու Թուրքիային դիմադրող կազմակերպությունների, կուսակցությունների և անհատների գործունեությունը։
Թվարկված բոլոր քայլերը մի նպատակ ունեն՝ Հայաստանում և միջազգային ասպարեզում հնարավորինս անաղմուկ և «ընդունելի» դարձնել Հայաստանի քաղաքական լիկվիդացիայի ներկա գործընթացը։ Իսկ այն, ինչ այժմ կատարվում է, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել, քան Հայաստանի Հանրապետության լիկվիդացիա։ Նախորդ փուլում ոչնչացվեց Արցախը՝ 1991/1994 թթ.-ից մինչև 2020 թ. գոյատևած դե-ֆակտո Հայաստանի ընդհանուր տարածքի շուրջ մեկ քառորդը։ Իսկ այժմ նախադրյալներ են ստեղծվում մնացած երեք քառորդի ոչնչացման համար՝ զրկելով այն անվտանգության տարրական երաշխիքներից՝ ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային, արժեքային ոլորտներում։ Սրան հետևելու է նոր հարվածը, նոր հայաթափումը։ Որովհետև ՀՀ գործող իշխանությունը պարզապես հրաժարվում է դիմադրությունից։ Եթե մեծ պետությունների համար հայի արյունը միշտ էլ ջուր է եղել, ապա Փաշինյանը եկել է մեզ ասելու, որ հայի արյունը ջուր է նաև Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարության համար։
Փաշինյանի գովերգած «խաղաղության պայմանագիրը» ոչ այլ ինչ է, քան 1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի հետ Սովետական Հայաստանի կնքած Կարսի պայմանագրի «վերամարմնավորումը»՝ դրա ավելի խոցելի ու վտանգավոր ժամանակակից տարբերակը։ Միակ տարբերությունն այն է, որ այս անգամ Հայաստանը չի ստանում նույնիսկ այն անվտանգության երաշխիքները, որ երբևէ կարողացավ տալ Խորհրդային Միությունը։
Այն «խաղաղությունը», որը կստանա Հայաստանն այս նոր պայմանագրով, լինելու է ոչ միայն խաբուսիկ և կարճաժամկետ, այլև պայմաններ է ստեղծելու Հայաստանը քաղաքականապես ու ֆիզիկապես վերացնելու համար։
Մեր խնդիրը ՀՀ իշխանության որդեգրած ուղին՝ կապիտուլյացիան մերժելն է, կազմակերպված դիմադրություն ցույց տալը։ Այս գործն է, որ ընդդիմադիր ուժերը ոչ մի կերպ գլուխ չեն բերում՝ չեն կարողանում կամ չեն ուզում անել, պետական բարձրագույն չինովնիկությունն ինքն իրեն համարում է հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեցող խավ, ժողովուրդն էլ մնում է անգլուխ։ Իսկ վաղն արդեն կարող է ուշ լինել։

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել