Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակաբար հիմքեր է ստեղծում Հայաստանի նկատմամբ ագրեսիայի իրականացման ուղղությամբ։ Ու շատ հաճախ հիմնականում աչքի է զարնում Ադրբեջանի գործողությունների տեսանելի մասը, երբ այդ երկիրը մեծ քանակությամբ սպառազինություններ է ձեռք բերում և Թուրքիայի ու այլ երկրների զինված ուժերի հետ զորավարժություններ նախաձեռնում։ Իսկ ահա Բաքվի քայլերը տեղեկատվական, հանրային ու միջազգային դաշտում հաճախ անտեսվում են, բայց դրանք ևս պակաս վտանգավոր չեն։ Ներկա փուլում ևս Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ ուղղություններով ապատեղեկություն է տարածում, փորձում լեգիտիմացնել իր տարածքային հավակնություններն և նույնիսկ ցանկանում միջազգային հանրության աչքում վարկաբեկել մեր երկիրը։Պատահական չէ, որ Ադրբեջանում ստեղծել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անունով միավորում, որն աջուձախ կեղծիք է արտաթորում, ոչ միայն հայտարարություններ է տարածում, տարբեր քննարկումներ, հանդիպումներ նախաձեռնում, այլև նամակներով դիմում է մի շարք միջազգային կառույցների ղեկավարներին, թե իբր իրենց իրավունքները ոտնահարված են, ու իրենք ցանկանում են վերադառնալ «իրենց նախնիների երկիր»։ Այսինքն, եթե առաջիկայում Ադրբեջանը նոր ագրեսիա նախաձեռնի Հայաստանի նկատմամբ, կարող է հայտարարել, թե վերադառնալ ցանկացող ադրբեջանցիների իրավունքներն է ցանկանում վերականգնել։ Իսկ Հայաստանի այսրոպեական իշխանությունները փորձում են ամեն կերպ լռեցնել հենց թեկուզ արցախցիների ձայնը, թույլ չտալ, որ նրանք ինքնակազմակերպվեն ու առաջ տանեն իրենց պահանջատիրությունը։Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է տանում Հայաստանին հեղինակազրկելու ուղղությամբ, որը կարող է նույնիսկ հանգեցնել այլ երկրների հետ հարաբերությունների վատթարացմանը։ Օրինակ՝ ադրբեջանական քարոզչամեքենան արդեն տևական ժամանակ է, ինչ կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբր Հայաստանում ուժեղ հակասեմական տրամադրություններ կան, այնինչ Բաքվի եղբայրակից Թուրքիայում են հենց իշխանությունների կողմից բորբոքվում կոնկրետ հակաիսրայելական տրամադրությունները։ Իսկ վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները շրջանառում էին այնպիսի խեղաթյուրված տեղեկություններ, թե իբր Հայաստանը ՆԱՏՕ-ի շահերին է ծառայում և ձգտում է իր «շոշափուկների» միջոցով հեղաշրջում նախաձեռնել հարևան Վրաստանում։ Ընդհանրապես, շատ հաճախ նույնիսկ ծիծաղ կարող են առաջացնել Բաքվից տարածվող կեղծիքները, բայց փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը դրանց միջոցով ձգտում է հասնել իր նպատակներին, իսկ Հայաստանի կողմից որևէ համարժեք արձագանք չկա։ Էլ չենք խոսում այն մասին, որ ադրբեջանցիները պարբերաբար կեղծ տեղեկություններ են շրջանառում, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակման:Օրերս էլ մի շատ վտանգավոր թեզ էին դրել շրջանառության մեջ, որի ամբողջ իմաստն այն է, թե Հայաստանը ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, որի նպատակը նոր տարածքներ գրավելն է ու դա հետագայում ադրբեջանական մխրճված հատվածների հետ փոխանակելը: Ինչպես նշում են փորձագետները, Ադրբեջանը կա՛մ առավել ագրեսիվ թափ է հաղորդում քարոզչական պատերազմին, կա՛մ փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ: Երկուսն էլ, իհարկե, միմյանց շաղկապված են ու չափազանց մեծ վտանգ են ներկայացնում իրենցից: Այնինչ, Հայաստանի իշխանություններն Ադրբեջանից եկող տեղեկատվական սադրանքները չեզոքացնելու և ինֆորմացիոն պատերազմը տանուլ չտալու փոխարեն իրենց ամբողջ ներուժը կենտրոնացրել են ներքին լսարանի ուղղությամբ։ Իշխանական քարոզչամեքենան առաջին հերթին զբաղված է հանրության ուշադրությունը շեղելով, ու դրան օգնելու են գալիս Փաշինյանի հեծանվաարշավները, ուղիղ եթերները, ոչինչ չասող խորհրդակցությունները և այլ իրադարձություններ, որոնք միտված են մարդկանց հանգստացնելուն ու նրանց գլխի տակ փափուկ բարձ դնելուն. այսինքն՝ անվտանգության խնդրով անհանգստանալու կարիք չկա, տեսեք, թե ինչ հանգիստ է երկրի ղեկավարը Երևանում, Փարիզում, Լոնդոնում և Մոսկվայում հեծանիվ վարում, հանգիստ քայլում է փողոցներով, վայելում է կյանքը։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել գլխավոր իրադարձություններից տարբեր փառատոններով, մրցարշավներով, դիջիթեքներով, համերգներով, դատական շոուներով, գույքի բռնագանձման մասին տեղեկություններով։Իշխանական ողջ քարոզչամեքենայի երկրորդ ուղղությունն էլ ոչ թե Ադրբեջանի տեղեկատվական գրոհներին հակադարձելն է, այլ ընդդիմությանը տեղեկատվական գրոհների ենթարկելը և ընդդիմադիրներին ճնշելը։ Բավական է ընդդիմության կողմից որևէ հայտարարություն կամ նախաձեռնություն տեղի ունենա, իշխանական պատգամավորները, մյուս պաշտոնյաները, հայտնի ՊՈԱԿ-ով, սորոսական սատելիտներով, անմիջապես գործի են անցնում ու տեղեկատվական հարձակումներ գործում, ապատեղեկություն տարածում, խորացնում անհանդուրժողականությունն ու ատելությունը։Իսկ երբ պետք է Ադրբեջանին պատասխանեն, այդ նույն քպականներն ու մերձքպական շրջանակները «մկան ծակին հազար թուման» են տալիս, խուլ-կույր-համր ձևանում, իսկ որոշ դեպքերում էլ կրկնում են Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված թեզերը։ Իսկ եթե ինչ-որ արձագանքներ լինում էլ են, դրանք բացառապես «կեղտերը մաքրելու» գործելաոճի շրջանակներում են, առանց որևէ նախաձեռնողականության: Այնինչ, քանի դեռ Հայաստանն արտաքին տեղեկատվական սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ նախաձեռնողականություն չի ցուցաբերում, այդ դաշտում ամեն անգամ պարտվելու ենք՝ իր բոլոր հետևանքներով։ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»