ԱՄՆ-ն և Իրանը կարող են հեշտությամբ համաձայնության գալ Օմանի բանակցություններում, եթե Վաշինգտոնի միակ պահանջը լինի միջուկային զենքի մշակումից Թեհրանը հրաժարումը, այդ մասին Սերբիայի ռադիոհեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով փոխղեկավար Մաջիդ Թախտ Ռավանչին։
«Ամերիկացիներն ասում են, թե Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:
Մենք համառորեն կրկնում ենք, որ մեզ չի հետաքրքրում միջուկային զենքը: Այնպես որ, եթե ամերիկացիների միակ պահանջը լինի, որ Իրանն ատոմային զենք չունենա, մենք նոր համաձայնագիր կունենանք», - նշել է Թախտ Ռավանչին: