Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Սերդար Քըլըչի հայտարարությունը։Քըլըչը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպմանը քննարկել են Անիի կամրջի վերականգնման հարցը։
Սերդար Քըլըչն ասել է, որ Ռուբեն Ռուբինյանի հետ հաջորդ հանդիպման հստակ ժամկետը դեռ համաձայնեցված չէ։