Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$556.98

BTC

$79114

ADA

$0.5828

ETH

$1566.87

SOL

$107.65

16 °

Yerevan

2 °

Moscow

31 °

Dubai

14 °

London

16 °

Beijing

13 °

Brussels

15 °

Rome

21 °

Madrid

BNB

$556.98

BTC

$79114

ADA

$0.5828

ETH

$1566.87

SOL

$107.65

16 °

Yerevan

2 °

Moscow

31 °

Dubai

14 °

London

16 °

Beijing

13 °

Brussels

15 °

Rome

21 °

Madrid

Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից


Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն։ Նա նաև կիսվել է իր որոշ մտքերով, որոնք կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց։


Մաս 1


«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ մասին և մտովի իմ հետ են, ովքեր անհանգստանում են, աղոթում են իմ համար, նամակներ են գրում և պարզապես անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ հիմա տեղի է ունենում աշխարհում, մեր երկրում և, ընդհանրապես, մեզ բոլորիս հետ։


Այս խոսքերը ես կցանկանայի նվիրել իմ ուսուցիչներին՝ իմ սիրելի ծնողներին (ցավոք արդեն հեռացած) և իմ սիրելի ավագ քրոջը։ Հենց նրանք օգնեցին ինձ տեսնել այս հիասքանչ աշխարհը և գնալ այն ճանաչելու ու ինքնաճանաչման ճանապարհով։ Նրանց հետ միասին՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև իմ մյուս ուսուցիչներին՝ բոլոր նրանց, ովքեր դեր են խաղացել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։


Նրանք ապացուցեցին ինձ, որ փնտրող, ի հեճուկս բոլոր դժվարությունների ու մարտահրավերների իր ճանապարհն անցնող մարդուն կարելի է օգնել։ Օգնել՝ գտնելու իր որոնումների ամենակարևոր պահերը։ Բայց դա անել շատ զգույշ, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի հասունացման և տեղեկատվության ընկալման տարբեր արագություն։ Շատ բան, ինչ ինձ ասում էր հայրս, ես հասկացել եմ միայն հիմա։


Մենք բոլորս տարբեր ձևով ենք լսում և ընկալում նույն բառերը։ Ուստի յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հասնի իր ընկալման կետին՝ անցնելով տանջալի, երբեմն շատ ցավոտ, բարդ «հղիության» ճանապարհով և պատրաստ լինի ամենադժվար, երբեմն կյանքի համար վտանգավոր ծննդին։


Միայն այդ գիտելիքը ծնելով քո մեջ, հենվելով փորձի և անցյալի հիշողության վրա, կարելի է այդ գիտելիքը դարձնել ամբողջական, թույլ չտալ երկիմաստություն, դարձնել այն քո առանցքը, որի շուրջ էլ կկառուցվի լիարժեք, սիրով լեցուն կյանքը։ Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց այս դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ։


Ով ականջ ունի՝ թող լսի։ Ով աչք ունի՝ թող տեսնի։ Ով բանականություն ունի՝ թող գիտակցի։ Մտածողն ու փնտրողը թող հասկանան։ Եղիցի լույս: Բարին, դրականը թող հավերժ լինեն մեր աշխարհում։


Ես սա ասում եմ, որպես աշխարհի մարդ՝ հայկական ոգով, Աստծուն առանց վախի և ցանկությունների ծառայող, բոլորին և ամեն ինչ իր շուրջը սիրող, հավերժ սովորող, իրեն և աշխարհը ճանաչող, իր կնոջ՝ Վերոնիկայի հետ մեկ ամբողջություն կազմող, մտքեր մեկնաբանող, մեկ ընդհանուր տարածքում մարդկանց, նախագծեր և գաղափարներ միավորող, անցյալն ու ապագան, Հայաստանն ու աշխարհը որպես կամուրջ կապող, հաշտ ինքն իր հետ և անհատուցելի պարտքի գիտակությամբ Տիրոջ առջև` պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար:


Ռուբեն, որդի Կառլենի»։


Մաս 2֊ը, որտեղ Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է իր աքսիոմները, նախատեսվում է հրապարակել հաջորդ կիրակի։

Լրահոս

Կարևոր
Միջազգային հանրության լռությունը խոսում է «հին կարգի» փլուզման մասին. Արմեն Գեւորգյան
Ալիևի պահանջներն արտացոլող փաստաթուղթ. ընդդիմադիրը բացահայտում է «խաղաղության համաձայնագրի» կետերը (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների խոսույթները լրիվ համընկնում են. Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)
Կարևոր
Հեռանում եմ պարզ ճակատով, հանգիստ խղճով ու հպարտ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի գրառումը
Արցախցիները ինչ որ մեկի դեմ չեն պայքարում արցախցիները պայքարում են իրենց իրավունքների համար. Դավիթ Գալստյան (տեսանյութ)
Գյումրին իսկապես մերժեց նիկոլիզմը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ՈւՂԻՂ. Արցախցիները հանդես կգան հայտարարությամբ
18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք է հայտնաբերվել
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել
Ռուսաստանը մշտական խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ. Դմիտրի Պեսկով (տեսանյութ)
Կարևոր
Անգամ ձեռք բերված և իրականացման փուլում գտնվող պայմանավորվածություններին չենք կարողանում լինել տեր ու պատասխանատու. Հակոբ Բադալյան
Թրամփը կոչ է անում ամերիկացիներին խուճապի չմատնվել մաքսատուրքերի պատճառով
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երրորդ բալիկին է սպասում. հայտնի է սեռը
Արենիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը
Կարևոր
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է տարբեր աշխատանքներում կամավորների հավաքագրման մասին
39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերով
Կփակե՛նք Երևան–Աշտարակ խճուղին․ պռոշյանցիները պահանջում են իրենց հարցին լուծում տալ (տեսանյութ)
Դատախազը դատարան է հանձնել խմբի կազմում սպանություն կատարելու մեջ մեղադրվող 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը
Արցախցիները սկսում են լայն համախմբման գործընթաց (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Պռոշյանցիները հանդիպում են ՏԿԵ նախարարի հետ

Լրացուցիչ նորություններ

...

Միջազգային հանրության լռությունը խոսում է «հին կարգի» փլուզման մասին. Արմեն Գեւորգյան

Ալիևի պահանջներն արտացոլող փաստաթուղթ. ընդդիմադիրը բացահայտում է «խաղաղության համաձայնագրի» կետերը (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների խոսույթները լրիվ համընկնում են. Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

Արցախցիները ինչ որ մեկի դեմ չեն պայքարում արցախցիները պայքարում են իրենց իրավունքների համար. Դավիթ Գալստյան (տեսանյութ)

Գյումրին իսկապես մերժեց նիկոլիզմը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Պաշտոնական Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» Հայաստանին (տեսանյութ)

Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Գոռ Ասրյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլից հրապարակել բանակցային ու, մասնավորապես, 2019-ի առաջարկները (տեսանյութ)

Այն, ինչ ներկայացնում եք, շատերը կորակեն իրականությանը չհամապատասխանող. Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետարանի աշխատակցին

Ինչպես խոստացել էի՝ Զոլաքար բնակավայրի մանկապարտեզը կառուցված է․ Փաշինյան

Վիլեն Գաբրիելյանը նոր աշխատանքի է անցել

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ

Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը․ Սուրեն Սուրենյանց

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր․ Վահագն Խաչատուրյան

Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Մարուքյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը խնդրագիր է հղել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան

Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքները

Գրավոր և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանը զիջել են Ադրբեջանին․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)