Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվրախորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության տարելիցը, զուգահեռներ անցկացրել Արցախում իրականացված էթնիկ զտման հետ


Եվրոպական խորհրդարանի ապրիլի 3-ի լիագումար նիստի ընթացքում հատուկ ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ ընդգծել են պատմական այդ ողբերգության և վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի հարկադիր տեղահանումների միջև խոր զուգահեռները։ Խորհրդարանականները Թուրքիային և Ադրբեջանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես հաշտեցման կարևոր քայլ և խստորեն քննադատել ԵՄ-ի շարունակական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ չնայած վերջինիս գործողություններին։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանն ընդգծել է ճանաչման և հաշտեցման հիմնական կապը՝ նշելով․ «Հարաբերությունների կարգավորման միակ ուղին ճանաչելն ու ճանաչման ուղղությամբ աշխատանքն է։ Ճանաչումն ու հաշտեցումը պահանջում են քաջություն՝ առերեսվելու անցյալին և ապագան կառուցելու պատմական ճշմարտության վրա։ Սա առավել քան երբևէ կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղից տեղահանվել են Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների պատճառով»։

Խորհրդարանի սոցիալ-դեմոկտրատական քաղաքական խմբից Յանիս Մանիատիսը շարունակելով նախորդ բանախոսի միտքը՝ մասնավորապես ասել է․ «․․․Դա հիշեցնում է վերջին դեպքերը Լեռնային Ղարաբաղում, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, և նրանց մշակութային ժառանգությունը ենթարկվեց համակարգված ոչնչացման։ Սա ցավալի հիշեցում է այն բանի, որ առանց հիշողության ու ճանաչման անցյալը կրկնվելու է»։ Մանիատիսը նաև համեմատություն է անցկացրել Օսմանյան Կայսրությունում հույների, հայերի և ասորիների հալածանքների և Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումների միջև՝ նշելով, որ իր ընտանիքը ևս դարձել է այդ հալածանքների զոհը՝ ստիպված դառնալով փախստական։ Նա ԵՄ-ին կոչ է արել ավելացնել ճնշումը Թուրքիայի վրա՝ «իր անցյալի հանցագործությունները» ճանաչելու համար։

Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցությոնից Նիկոլա Բայը, ընդգծելով պատմական համատեքստն ու առկա սպառնալիքները, նշել է. «110 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց սարսափելի ցեղասպանության Թուրքիայի կողմից, որը մինչ այժմ չի ճանաչել այդ հանցագործությունը։ 110 տարի շարունակ նրանք փորձել են զավթել հայկական հողերը և վերացնել հայ ժողովրդին»։ Նա նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ զգուշացրել է․«Չլինենք միամիտ. Ադրբեջանի պահանջները ցուցաբերում են Բաքվի վատ մտադրությունները։ Մենք պետք է հաստատակամ կանգնենք հայ ժողովրդի կողքին և ապահովենք, որպեսզի Թուրքիայի և Ադրբեջանի հետ ցանկացած համաձայնություն հիմնված լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի իրավունքների ճանաչման վրա»։

Եվրոպական Միության դերը և պատասխանատվությունն այս պատմական զուգահեռների ու շարունակվող ճգնաժամի պայմաններում խորապես քննադատվեցին լիագումար նիստի ժամանակ։ Մարկետա Գրեգորովան (Կանաչներ) կասկածի տակ առավ ԵՄ արժեքների նկատմամբ հավատարմությունը՝ նշելով, որ անցյալի ոճիրների հիշատակումը պետք է վերածվի ներկա անարդարությունների դեմ գործողությունների․ «Մենք չենք կարող շարունակել փակել մեր աչքերը, երբ դա հարմար է մեզ»։ Գրեգորովան ընդգծել է Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր տեղահանումը՝ միաժամանակ նշելով, որ ԵՄ երկրները շարունակում են գազ ներմուծել Ադրբեջանից և պահպանում են համագործակցության հուշագիրը Բաքվի հետ։ Նրա կոչն էր․ «Աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում մնացած վերջին ժողովրդավարությանը»։

Նույն լրջությամբ հարցին անդրադարձավ նաև Պերնանդո Բարենա Արզան (Ձախեր), ով տեղի ունեցածը բացահայտ կոչեց «էթնիկ զտում»։ Նա ԵՄ-ին կոչ արեց վճռականորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները և չմոռանալ հայ փախստականների ու քաղաքական բանտարկյալների ճակատագիրը, որոնք ենթարկվում են «կեղծ դատավարությունների և վճիռների»։ Բարենա Արզան պնդեց՝ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա՝ Ադրբեջանին ստիպելու փոփոխել իր պահվածքը և կանխելու հետագա բռնությունները Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։

Ամփոփելով ներկայի ու անցյալի այս խորքային վերլուծությունը՝ Մարի Թուսենը (Կանաչներ) շեշտել է՝ Հայոց ցեղասպանությունը մնում է «բաց վերք հայ ժողովրդի և եվրոպացիների հիշողության մեջ»։ Նա ընդգծել է այդ հիշողությունը պահպանելու և ժխտման դեմ պայքարի բարոյական պարտքը։ Թուսենը ցեղասպանության պատմական արդարությունը կապել է հայ ժողովրդի ներկայիս տառապանքների հետ՝ մատնանշելով Ադրբեջանում բանտարկված քաղաքական գործիչներին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված հարյուր հազարավոր մարդկանց՝ ովքեր զրկված են վերադարձի իրավունքից։ Պատգամավորն անդրադարձել է նաև ԵՄ-Ադրբեջան էներգետիկ քաղաքականության հետևանքներին։ Խոսքի ավարտին պատգամավորը նկատել է․ «Պատմությունը կրկնվում է այլ ձևերով, բայց նույն անպատժելիությամբ»։

Լիագումար նիստը հստակ ցույց տվեց Եվրոպական խորհրդարանի դատապարտումը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների վերաբերյալ՝ հաստատելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հիմնաքարն է։ Խորհրդարանականնները ԵՄ անդամ պետություններին դիմել են կոչով՝ որդեգրել ավելի հետևողական և սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը գերադասում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը՝ տնտեսական շահերից։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որպես համաեվրոպական կառույց, որը ներկայացված է եվրոպական 14 երկրում, իր խորին շնորհակալությունն է հայտնում այն պատգամավորներին, ովքեր հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և շարունակում լուսաբանել հայ ժողովրդի պայքարը՝ հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված հայերի։ Մեկնաբանելով այս հարցը՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը կարևորել է մի շարք պատգամավորների կողմից ԵՄ գործադիր իշխանության հասցեին հնչեցված քննադատությունները՝ նշելով, վերջինիս քաղաքական կամքի պակասը «ցեղասպանություն» բառն օգտագործելու, ինչպես նաև այդ հանցագործության զոհերի հանդեպ պատշաճ հարգանք և արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու հարցում։

Լրահոս

Պապը բարձրացրեց «Սուրբ գավաթը» Ստամբուլում․ կարծում եք պատահականությո՞ւն է․ Բաբայան
Ձյուն կտեղա․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Լույս չի լինի
ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից
21-ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում բախվել է «Nissan Xterra »-ին և հայտնվել մայթին
Էմին Թորոսյանը դատարանում հաղթել է Երևանի քաղաքապետարանին
«Փյունիկը» հաղթեց «Արարատին»
Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 440-ը
Միքայել արք. Աջապահյանի և Բագրատ արք. Գալստանյանի հայտարարությունը
Փաշինյանի հետ ողջագուրված Գևորգ եպիսկոպոսի եղբայրն ընդվզում է՝ հրաժարվելով միանալ հոգևորականների հայտարարությանը
Լույսը վառի´ր. Արհեստ, թե՞ արվեստ (տեսանյութ)
Սուրեն Հարությունյանը Աշխարհի առաջնությունում մեդալ է նվաճել
Լեհաստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օրբանի հետ
ՄԱԿ-ը զգուշացրել է հինգ երկրներում սովի սպառնալիքի մասին
Հրդեհ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում․ այրվում է խոտածածկույթ
Իրանը Վանում հյուպատոսություն կբացի
Արցախի թեմի թեմական խորհուրդը չի կիսում Վրթանես եպիսկոպոսի կեցվածքն ու դիրքորոշումը
Հռոմի պապը Թուրքիայից մեկնել է Լիբանան
Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան

Լրացուցիչ նորություններ

...

Միգուցե Վրթանես Սրբազանը մեզ համոզի իսլամ ընդունել. Ռուբեն Մելիքյան

Հայ ազգը չի մոռանա այն քահանայապետերին, որոնք բարձրացրել են իրենց ձայնը մեր տառապանքների ժամանակ․ Պոլսո հայոց պատրիարք

«ՀՀ վարչապետի հետ Սբ․ Սարգիս եկեղեցում մասնակցեցինք պատարագին»․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել

«Կաթողիկոսի կողքին ենք»․ Գառնիկ Դանիելյանը, Արսեն Գրիգորյանը և Դավիթ Ամալյանը Մայր Աթոռում մասնակցել են պատարագին

Սուրեն Պապիկյանը մեկնել է Եգիպտոս (տեսանյութ)

Քաղաքացուն քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց՝ Վեհափառի անունը հնչեցնելու համար (տեսանյութ)

«Մերժել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումը»․ «Մայր Հայաստան» (տեսանյութ)

Նավասարդ արք. Կճոյանը ներկա է Փաշինյանի մասնակցությամբ պատարագին (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի է մասնակցում

Մարտի մեկին Նիկոլ Փաշինյանին ձեռքերի վրա բերեցին․ լուտանքներ էին տալիս արցախցիների հացեին․Ալավերդյան (տեսանյութ)

Գևորգ Պապոյանը՝ եկեղեցու շուրջ իրավիճակի, «խուժանապետության» և ՔՊ-ի միանձնյա կառավարման մասին (տեսանյութ)

Ժամանակը եկեղեցու դեմ է աշխատում.ի՞նչ տեսք է ունենալու Փաշինյանի հաղթանակը.Միքայել Նահապետյան (տեսանյութ)

Պահպանե եկեղեցիս հայաստանյաց. Վեհափառը պահպանիչ աղոթք է հնչեցրել Մայր Տաճարում

Հոգևորականների բանտարկությունը խայտառակություն է ողջ ազգի համար․ Դանիել Սրբազան

Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում օրհնել է հավատավոր ժողովրդին

Դիլիջանում խոզաբուծարանի կեղտաջրերը լցվում են գետը. «Հետք»

Վարդան Ղուկասյանին մեղսագրվող կաշառքի գործը կգնա դատարան. նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում

ՔՊ–ից դուրս եկած՝ Շենգավիթի նախկին թաղապետը Մայր տաճարում մասնակցում է պատարագի

ՈւՂԻՂ. Սուրբ Գեղարդի ուխտի օր. Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Պաշտոնյաների կանայք են սկսել պատարագի համար մարդ հավաքագրել. Եթե վերընտրվեն, հանրաքվեի կարիք չի լինի (տեսանյութ)