Երևանի քաղաքապետն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի 2-րդ գործով ևս վերջնականապես պարտվեց. անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ է մտել: Այս մասին գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը:
«2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է Իմ կողմից:
Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ Մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի 4 հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել:
Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:
Վերաքննիչ դատարանում ՎԴ2/0186/05/22 գործով պարտվելով` Երևանի քաղաքապետը Վերաքննիչ դատարանի որոշումը իր հերթին բողոքարկել էր: Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը մերժել էր Երևանի քաղաքապետ(արան)ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Վերաքննիչ դատարանում ՎԴ2/0178/05/22 գործով ևս պարտվելով` Երևանի քաղաքապետը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն օրերս Վճռաբեկ դատարանը արդեն երկրորդ` ՎԴ2/0178/05/22 գործով նույնպես մերժել է Երևանի քաղաքապետ(արան)ի բողոքը վարույթ ընդունել, ինչով արձանագրվել է Երևանի քաղաքապետի վերջնական պարտությունն այս գործով ևս. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,– գրել է նա: