Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլիզմի ավերիչ ձեռքն արդեն տևական ժամանակ փորձում է քանդել նաև լրագրողական աշխարհի կուռ միասնությունը․ Մարգարիտ Եսայան


Մեր ավագ գործընկեր, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն անդրադարձել է լրագրողների միջև ներքին վիճաբանություններին։


Եսայանը, մասնավորապես, գրել է․


«Չթիրախավորել լրագրողներին Ցավոք, նիկոլիզմի ավերիչ ձեռքը արդեն տեւական ժամանակ փորձում է քանդել նաեւ լրագրողական աշխարհի կուռ միասնությունը, համեմատաբար՝ կուռ։ Գոնե ես իմ լրագրողական տարիներից կարող եմ վկայել, որ լրագրողները միշտ եղել են միասնական, արժանապատիվ։ Լինելով ընդդիմադիր լրատվամիջոցի լրագրող, մենք, գործընկերներով,բազմիցս ենք կանգնել ի պաշտպանություն իշխանական լրատվամիջոցի լրագրողի։ Եղել ենք բոլորի հետ հաշտ։


Երբ որեւէ մեկը, լինի պատգամավոր, պետական պաշտոնյա, կամ փողոցի խուժան, փորձել են վիրավորել, կոպտել, եւ այպանել լրագրողին, լրագրողական ամբողջ համայնքը կանգնել է նրա կողքին եւ պաշտպանել։ Ժամանակին, անգամ նիկոլ-լրագրողին կողքին են կանգնել լրագրողները։


Այսօր ամբողջ օրը հետեւում էի այն թոհուբոհին, այն խլրտոցին, որ տեսանելի եւ ոչ տեսանելի հարթակներում բզզում էր լրատվական դաշտում։ Ցավով նկատեցի, որ որոշ լրատվամիջոցներ , խմբագիրներ, ցավալիորեն մոռանալով ասենք 20 տարի առաջ իրենց իսկ կարծիք-համոզմունքը,որ չի կարելի թիրախավորել լրագրողին, չի կարելի քննադատել կամ վատաբանել, այսօր իրենցից ոմանք եւս չզլացան թիրախավորել լրագրողին, լրագրողներին։ Սրա անունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ կողմնակալություն, երկակի ստանդարտ։


Պետք է խնդրեմ, չանել սա, որովհետեւ բումերանգը շատ հստակ է գործում բոլոր ժամանակներում․ե՝ւ երեկ, ե՝ւ այսօր, նաեւ՝ վաղը։ Պատմությունը չմանրամասնելով, պետք է շեշտեմ՝ տգեղ պատմություն է եւ չարժե մեկ հարբած պատգամավորի , նրա նման շատ այլոց պատճառով ընկերներ կորցնել, ընկերներին չհասկանալ եւ գործել ընդդեմ լրատվության։ Չմտնելով տգեղ մանրամասների մեջ, զուտ արձանագրենք, որ տեղի էր ունեցել նիկոլի թվին հատուկ բան՝ Գյումրիում ոչ թե մեկ, այլ շատ քպականներ կային, որ իրենց պահում էին պատգամավորին եւ պաշտոնյային ոչ հարիր եւ, ամենեւին լրագրողների մեղք չէ, որ դա կատարվում էր հրապարակով, քաղաքի կենտրոնում։ Եւ, բնական է, որ լրագրողը /լրագրողները/, պետք է լինեին տեղում, նկարահանեին, ձայնագրեին եւ հանրությանը ցույց տային, թե ովքեր են իր <ընտրյալները>։


Զուտ, խնդրանքս՝ սիրելի լրագրողներ, դուք եք հասարակության եւ պաշտոնյաներին իրար կապող օղակը, եւ, այո, ձեր մասնագիտական պարտքն է հասարակությանը ներկայացնել անկողմնակալ, ճշգրիտ, տեսանելի ու ապացուցելի տեղեկատվություն։ Ուստի, ձեր աշխատանքային պարտականությունները կատարելիս եղեք մաքսիմում պրոֆեսիոնալ, անխոցելի եւ երբեք կաշկանդվեք տարբեր պատճառներով։


Անշուշտ, հասկանում եմ, որ ոչ բոլորն են այսպես մտածում, բայց եւ ուզում եմ, որ դուք չտրվեք տարբեր քամիների եւ իրար նկատմամբ լինեք հարգալից, քանի որ դուք նույն համայնքի մարդիկ եք, եւ ձեր համայնքից ցանկացածի դեմ հարձակումը ուղղված է ձեզնից յուրաքնչյուրին։


Մյուս կողմից, ձեր համայնքի ցանկացած անդամի ոչ ճիշտ, ոչ պրոֆեսիոնալ, ուղղորդված գործողությունը եւս կարող է աշխատել ընդդեմ ձեզնից յուրաքանչյուրի։


Ուստի՝ խնդրում եմ, երբեք չկորցնել մասնագիտական համերաշխությունը, հարգել մեկ-մեկու աշխատանքը եւ գործի մեջ լինել զուսպ եւ հավասարակշռված։ Իսկ բոլոր մյուսիներին հորդորում եմ ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ ՉԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ, որովհետեւ լրագրողը ձեզնից մեկը չի, լրագրողը ձեզնից առաջ է՝ իրադարձությունների կիզակետում։


հ․գ․ անպայման հարկ համարեցի շեշտել, որ խոսքս իրական, պրոֆեսիանլ լրագրողների մասին է, իսկ նրանք քիչ չեն։ Ցավոք, այսօր ամեն ձայնագրիչ վերցնող դեռ լրագրող չէ։


Մարգարիտ Եսայան


1․04․2025»

Լրահոս

Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից

Լրացուցիչ նորություններ

...

Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը

ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի

Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է

Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն

Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն

Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան

Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ

ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից

Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ

Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)

Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ

Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ)

Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան

ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ

ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են

Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ

Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան