Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեֆերինին Հայաստանում հարցեր ունեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգի տարիների անփառունակ կառավարման արդյունքում հայ ֆուտբոլասերները գլխիկոր են հեռանում մարզադաշտերից, իսկ Վրաստանի հավաքականի հետ վերջին խաղերում խեղճացած տեսք ուներ նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս դեպքում ամեն բան արդար է, քանզի փաստացի նա է պատասխանատու ՀՖՖ ղեկավարության գրանցած արդյունքների համար, որովհետեւ ձախողողների ոչ պաշտոնական հովանավորն է։

Այլ հարց է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գործոնը. մեզ տեղեկություններ են հասնում, որ Արմեն Մելիքբեկյանը գլուխ է գովում ամենուր, որ Չեֆերինն իր ընկերն է` դրանով թերեւս ավելացնելով իր կշիռը Կառավարությունում:Ավելին` ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամության թեկնածու Արմեն Մելիքբեկյանը այդ կառույցի նախագահի ընտրություններում պաշտպանել է վերջինիս ու սպասվող ընտրություններում եւս ամենայն հավանականությամբ կանի նույնը. դա, ըստ էության, Հայաստանի ձայնն է։

Զավեշտալին այն է, որ ՖԱՖ հիմնադիր Սերգեյ Ջանջոյանի՝ Մելիքբեկյանի ՈՒԵՖԱ գործկոմ գնալու մասին հրապարակային քննադատությանն ի պատասխան ՀՖՖ-ն պաշտոնական էջով գրառում արեց, որտեղ ամենակարեւոր հատվածներից էր այն, թե իբր Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ-ում անելիք ունի, եւ որ ֆուտբոլի զարգացման ծրագիր կա։ Այս մասը հատկապես զվարճացրել էր հայ երկրպագուներին։

Ի մի բերելով արձագանքները` կարող ենք գեներացնել հարց ՈՒԵՖԱ-ի նախագահին. մի՞թե վերջինս գոհ է հայկական ֆուտբոլում գրանցված արդյունքներից, մի՞թե նա չի տեսնում ենթադրյալ անօրինականությունները, ի՞նչն է ստիպում նրան Հայաստանում աչք փակել կատարվող իրադարձությունների վրա, տեղյա՞կ է արդյոք, որ ՀՖՖ-ն պարտքեր է կուտակել, ի՞նչ օգուտ է տալու Հայաստանում ձախողված Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ-ում, ինչո՞ւ Չեֆերինը չարձագանքեց հայ երկրպագուների ձերբակալություններին, մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող, մեղմ ասած, ուշադրության արժանի երեւույթներին եւս:

Հ.Գ Մեր տեղեկություններով` մի շարք հայ երկրպագուներ մոտ ապագայում կդիմեն Շվեյցարիայի դատախազություն՝ ՈԵՖԱ-ՀՖՖ հնարավոր անառողջ կապերի վերաբերյալ։ Գործընթացը կարող է ուղեկցվել միջազգային մամուլի հրապարակումներով ու Չեֆերինին ուղղված բաց նամակով հենց Շվեյցարիայից, որտեղ ՈՒԵՖԱ շտաբ-բնակարանն է։

Հ.Գ 2 Ֆեդերացիայի ֆինանսական խնդիրների մասին իհարկե մենք ունենք տեղեկություններ, տեղեկություններ ունենք նաեւ աշխատավարձերի չափերի մասին, ու քանի որ մեր հարցումներին պատասխանող չկա ՀՖՖ-ում, դրանք կհրապարակվեն առանց մյուս կողմի մեկնաբանության։

Հ.Գ 3 Մեր աղբյուրները նաեւ հայտնում են, որ ՈՒԵՖԱ-ի գործունեությանը խոշորացույցով հետեւող եվրոպական լրատվամիջոցների ու տեղեկատվական հարթակների որոշ ներկայացուցիչներ արդեն ուշադրություն են դարձրել ՀՖՖ-ի գործունեությանը, ֆաների ու ԶԼՄ-ների բարձրացրած հարցերին։

Այստեղ մոտ ժամանակներս հնարավոր է հետաքրքիր զարգացումներ լինեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա
Ռուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքեր
Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում