Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անհետ կորածների ծնողները Արսեն Թորոսյանին և Մհեր Բիշարյանին կանչել են ԱԺ՝ խաբելու համար պատասխան տալու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Անհետ կորած զինվորների ծնողները երեկ ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ պահանջել են, որ խորհրդարան ներկայանա Արսեն Թորոսյանը, ով եղել է առողջապահության նախարարը, և Մհեր Բիշարյանը, ով առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենն է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի ընթացքում ծնողները պահանջել են, որ ՔՊ-ական, այսօր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ներկայանա Մհեր Բիշարյանի հետ և պատասխանի իրենց հարցերին, թե ինչու է շիլաշփոթ ստեղծվել զինվորների դիակների հարցում, ինչպես է ստացվել, որ զինվորի դիահերձմամբ 3 ձեռքի համընկնում է եղել, և պաշտոնյաներն ասել են՝ եկե՛ք տարեք ձեր երեխային հուղարկավորեք: Բայց 3 ձեռք «ունեցող» դիակը ծնողն ինչպե՞ս ընդունի իր որդի և հուղարկավորի:

Անդրանիկ Քոչայանն էլ չի կանչել Արսեն Թորոսյանին ծնողների մոտ՝ բացատրություններ պահանջելու:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը նույնպես չի կարողացել անհետ կորած զինվորների հարազատների հարցերին պատասխանել, նորություններ հայտնել, ինչը էլի զայրացրել է նրանց:

Դիակների ԴՆԹ հետազոտության ողջ խնդիրը ծնողներն Արսեն Թորոսյանից են պահանջել, պարզապես Արթուր Պողոսյանը հայտնվել է թիրախում՝ իր անտեղյակությամբ և անպատրաստվածությամբ. սակայն օբյեկտիվորեն նա ասելու շատ բան էլ չունի:Ի դեպ, ԱԺ պատգամավոր, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը, երբ ծնողներին առաջարկել է իրականության աչքերին նայել և ողջերի մեջ չփնտրել իրենց երեխաներին, իր այս խոսքերով հունից հանել է ծնողներին, ովքեր ինչպես դահլիճում, այնպես էլ ներսում քաշքշել են Նազարյանին՝ պահանջելով անցյալով չխոսել իրենց երեխաների մասին:Կարճ ասած՝ Անդրանիկ Քոչարյանի կազմակերպածը հերթական շոուն էր, որն էլի խաղացել է ծնողների հույզերի հետ՝ նրանց հարցերին որևէ լուծում չտալով:

Օրվա վերջում ծողները հայհոյում էին նաև Անդրանիկ Քոչարյանին՝ իրենց խաբելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա
Ռուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքեր
Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում