Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան երկրի նոր կառավարություն է ձևավորել՝ հայտարարելով նախարարների անունները, այս մասին հայտնել են արաբական լրատվամիջոցները։ Նախարարների ցանկում ներառված է մեկ քրիստոնյա կին՝ Հինդ Կաբուատը, որը զբաղեցրել է Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնը։
Նոր կառավարության կազմում է նաև ալավի Յարուբ Բադրին, որը նշանակվել է տրանսպորտի նախարարի պաշտոնում, ինչպես նաև դրուզ Ամջադ Բադրին, որին վստահվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։
Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են Մուհարաֆ Աբու Կասրան՝ որպես պաշտպանության նախարար, և Ասադ աշ-Շեյբանին՝ որպես արտաքին գործերի նախարար: