Հարավարևելյան Ասիայում գտնվող Մյանմայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից երեք օր անց զոհերի թիվը հասել է մոտ 2000-ի, այս մասին հաղորդում է Reuters-ը։Փրկարարներին հաջողվել է փրկել Մյանմայի կենտրոնում փլուզված շենքերից մեկում գտնվող չորս մարդու, այդ թվում՝ հղի կնոջ և մեկ աղջկա։
Բացի այդ, Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում փրկարարները կառուցվող երկնաքերի փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի։ Արդյունքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի. ընդհանուր առմամբ, Թայլանդում զոհերի թիվը դարձել է 19։ Շինհրապարակում դեռ 75 մարդ անհետ կորած է:
Տարբեր երկրներից ժամանած փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։