«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանազրկվի Գյումրիում, բայց դա բավարար չէ՝ գնդակն այժմ ավագանի անցած մյուս ընդդիմադիրների դաշտում է Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Կոչ ենք անում ընդդիմադիր մյուս ուժերին վեր կանգնել անձնական ամբիցիաներից և սկսել երկխոսություն, մենք էլ պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել և երաշխավորը դառնալ այն պայմանավորվածությունների, որոնք կարող են ձեռք բերվել»,- ասել է Թևանյանը: